Հարգելի Չուկ, որպես շարքային ակումբցի խնդրում եմ, հաջորդ անգամները կարծիք գրելիս չշեշտել «երաժշտական լավ ընկալումները և երաժշտությունից լավ հասկանալը», դրանով հոգեբանական ճնշման ենթարկելով մյուս քննարկողներին: Որպես շարքային ակումբցի ասեմ, որ բնավ չկասկածելով ձեր երաժշտական լավ ընկալումներին, արտահայտված կարծիքների օբյեկտիվությանը խիստ կասկածում եմ:

Եթե կարելի է կարծիք հայտնել որպես երաժշտական լավ ընկալում ունեցող ու երաժշտությունից լավ հասկացող, որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում՝ արտահայտելու այն նաև որպես վոկալիստ ու երաժիշտ (որը հեչ պարտադիր չի, որ փայլի իր երաժշտական լավ ընկալումներով ու երաժշտությունից լավ հասկանալով):

Ինչ վերաբերում է Սուրենի մասնակցությանը, անիմաստ չեմ համարում, քանի որ հիմա նրան ավելի շատ մարդիկ գիտեն, որն ինչ-որ բան փոխում է (բայց կարող է և չփոխել), ու ժամանակը ցույց կտա՝ փոփոխություններն ինչ բնույթ կկրեն: Իսկ եթե ուզում է ավելի լուրջ արդյունքների հասնի, թող Հայաստանից ամեն գնով դուրս գա... Էսքանը: