Maxpayne (11.01.2012)
Այսօր Orange-ը մեկնարկեց Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի: «Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից »,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ:
Մանրամասներ
Լավ բան են մտածել: Ստացվում է, որ մեկ սակագնային պլանի շրջանակներում կարող ես ունենալ 3քարտ, բայց 1 մոդեմ: Մյուս մոդեմն էլ կարելի է ձեռք բերել` ձեռքի վրա շատ են վաճառում: Թե չէ ամսական 1000 դրամ վարձը այդ մոդեմի համար ոչ բոլորին է ձեռնտու:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (21.12.2011)
կասեք որից ա ավելի հարմար օգտվել, օրանժի -ի ինտերնետից թե վիվայի՞ տենց շատ տրաֆֆիկ չի օգտագործվելու ուղղակի նորմալ շարժական ինտերնետա պետք
Վիվասելի ածկույթն ավելի մեծ է: բացի այդ Վիվան արդեն անցում է կատարոլ IP MPLS ցանցի: Մանավորապես երևան քաղաքում հաստատ գիտեմ, որ իր օպտիկան քաշել վերջացրել է: Իսկ դա նշանակում է, որ 3G-4G տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարելավել բազմակի անգամ:
Քաղաքի կենտրոնում Orange-ը բավականին արագ է աշխատում (շարժականի համար):
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եթե մոդեմը հենց Օրանժի մոդեմ ա, գուցե իրոք Օրանժի 3G ծածկույթն ամենամեծն ա, բայց եթե այլ մոդեմ ա` անլոք արած, ապա կարելի ա ասել` մարզերում Օրանժ չկա, որտեւ մարզերում Օրանժի 3G-ն 900 ՄՀց-անոց ա ու հիմա մեր մոտ տարածված մոդեմներից մենակ Օրանժինն ա, որ տենց 3G բռնում ա:
Բիլայնի ու Վիվայի 3G-երը միայն 2100 ՄՀց են իսկ Օրանժը մենակ Երեւանում, մեկ էլ կարծեմ մի քանի ուրիշ քաղաքում ունի 2100-անոց 3G:
Varzor (13.01.2012)
Վաաաաայ Օռանժ ջաաաաան ....... ես ախր ոնց քեզ փոխարինեցի էս բիլայնի հիմար ինտերնետով![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Ինչքան էլ Hi-Line-ից դժգոհ են մարդիկ, միևնույննա, Orange-ը Hi-Line-ի կեսի չափ էլ չկա: (Ես երկուսն էլ ունեցել եմ: )
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ