Freeman (20.03.2011)
Չգիտեմ ով ոնց, բայց երեկ ժամը 2-ից 1.4Գբ ծավալով կինոն 50 րոպեում քաշեցի: 500-600 կբ/վ-ով ստաբիլ քաշում էր:
Իմ մոտ մինչև մի երկու շաբաթ առաջ մինչև 5 կար
օրինակ 18.06.2010
Վերջին խմբագրող՝ Freeman: 20.03.2011, 18:49:
The cake is a lie.
Հարգելի ժողովուրդ, կարողա՞ էս անտեր գիշերային ինտերնետի ակտիվացումը մենակ էդ օրվա համարա ակտիվացնում: Ես ակտիվացրել եմ, բայց տրաֆիկից մեկա գնումա...
![]()
Ժողովուրդ,առաձին անգամ գերարագ վերբեռնում ակտիվացնելը ձրի ա չէ?
այո, առաջին անգամը անվճար է:
Ժողովուրդ, հիմա ձեզ հետ խոսում ա Մարսից իջած մարդ։ Օրանժի մենակ անունը գիտեմ։ Ինձ առաջարկել են օրանժի նվեր քարտ, որով կարող եմ 9000 դրամանոց սակագնով "Ինտերնետ հիմա" վերցնել։ Խնդրում եմ ինձ մանրամասն ասել, թե դրանով ի՞նչ կունենամ.
1. ստաբիլ արագությունը ինչքա՞ն կլինի,
2. էն որ ասում են "գերարագ", դրա արագությունն ինչքա՞ն ա ու էդ գիգաբայթների օգտագործումը ես ո՞նց եմ կարգավորում, այսինքն՝ ես կարո՞ղ եմ իմ ուզած ժամանակ միացնել էդ գերարագը, թե՞ հենց սկզբից միանում ա, սպառվում, անցնում ստաբիլին։
3. Մեկ էլ էդ որ ասում եք գիշերը անվճար ինտերնետ, դա ո՞ր մեղքս ա։ Այսինքն՝ գիշերը ինչ-որ կոնկրետ ժամից արագությունը ավելանու՞մ ա։ Եթե հա, ժամը քանիսի՞ց ու արագությունն ինչքա՞ն ա դառնում։ Ու ամենակարևորը՝ դա հենց սկզբից մտնու՞մ ա էդ սակագնային պլանի մեջ։
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Հա, մեկ էլ մի կարևոր հարց։ Եթե վերցնեմ "ինտերնետ հիմա"-ն, բիլայնի պես պարտավորվում եմ ասենք առնվազն մի տարի իրենց բաժանորդը լինե՞լ, թե՞ նույնիսկ 1-2 ամսից կարող եմ ընդհատել պայմանագիրը։
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով: Ժամկետից շուտ հրաժարվելու դեպքում բաժանորդը պարտավոր է մուծել տուգանք 7.2 մբ մոդեմների համար՝ 24.000 դրամ + 1000 դրամ սպասրկման վարձի տուգանք: Եթե կին բաժանորդ է մոտենում, ապա 1 ամիս տրամադրվում է անվճար, ակցիայի շրջանականերում: Ակցիան գործում է մինչև՝ Ապրիլի 7-ը: Տրամադրվում է 15 օր փորձնական ժամանակահատված, 15 օրվա ընթացքում (եթե օգտվում էս 6000 դրամանոց սակագնային պլանից) կարող ես մոդեմը հետ վերադարձնել ու ոչնիչ չվճարել, իսկ ավելի բարձրի, օրինակ՝ 9000 դրամանոց սակագնային պլանի դեպքում, պետք է վճարել տարբերությունը՝ 3000 դրամ:![]()
AniwaR (28.03.2011)
Հա ի՞նչ, նորմալա:
Ցավոգ նվեր քարտից տեղյակ չեմ:
Կախված է նրանից, թե որտեղից որ բազային կայանին կմիանաս, կախված նաև այդ բազային կայանի ծանրաբոռնվածությունից:Արագության մաքսիամլ սահամնը Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ 3G+ մոդեմ (MF 637) մոդեմով կլինի մինչև՝ 7.2 մբիթ/վ:
Ամեն ամսվա սկզբին Օրանժի բոլոր բաժանորդները ստանում են գերարագ ինտերնետ, իրենց սակագնային պլանում նշված գիգաբայթերի չափով: Ամեն սակագնային պլան ունի իր համար նախատեսված լիմիտ: Օրինակ՝
6000 դրամանոց սակագնային պլանի դեպքում գերարագ ինտերնետը վերջանաուց հետո, արագությունը նվազում է մինչև՝ 128/64 կբ/վ - ի, իսկ մնացած մյուսների դեպքում՝ 256/128 կբ/վ:
Գիշերը ժամը 2 ից հետո, մինչև առավոտյան 7:59:59կարող ես ինտերնետից օգտվել անվճար: Այն նույն արագությամբ, ինչոր օգտվում ես ցերեկային ժամերին:
Գիշերը՝ 2:00-8:00 - ն օգտագործված ծավալը չի հաշվարկվում գերարագ ինտերնետի ծավալի մեջ:
AniwaR (28.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ