VisTolog (16.06.2010)
Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի շարժական ինտերնետի բաժանորդները հնարավորություն կունենան ֆայլերը բեռնել գերբարձր արագությամբ` Orange-ի կողմից 3G+ ցանցի վերջին բարելավումների եւ նոր HSUPA տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:
Կարդացեք նաև.
Մինչեւ օգոստոսի 7-ը Beeline-ը կվաճառի 3G-մոդեմները տարաժամկետ վճարման պայմանով
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը անցկացնում է մրցույթ` նվիրված Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Beeline-ն առաջարկում է միանալ իր ֆիքսված ցանցին տարկետմամբ
Orange-ի բաժանորդները նոր «Արագ բեռնում» ծառայության շնորհիվ հնարավորություն են ստացել բեռնումներ կատարել (upload) մինչև 2Մբ/վրկ արագությամբ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:
Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որ HSUPA տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Մեր ցանցի հզորացման ծավալուն աշխատանքներն արդեն ավարտվել են, որի արդյունքում արձանագրվում է ինտերնետի օգտագործման եւ որակի շեշտակի աճ: Սակայն մենք շարունակում ենք ընդլայնել ծածկույթն ու թողունակությունը, միաժամանակ` համալրում ցանցը նոր տեխնոլոգիաներով: Orange-ի կողմից HSUPA-ի ներդրումով Հայաստանը եւս մեկ կարևոր քայլ է անում դեպի նորարարությունը` հաստատելով իրեն որպես տարածաշրջանային առաջատար: Մենք հպարտ ենք լինել առաջին օպերատորը, ով նման հնարավորություն է ընձեռում շարժական գերարագ ինտերնետից օգտվող հաճախորդներին», - ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Արագ բեռնում» ծառայությունը կարելի է ակտիվացնել ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ, եւ ծառայությունը կգործի մինչև տվյալ ամսվա վերջին օրը: Ծառայության ամսական ակտիվացումն արժե 2,000 դրամ, իսկ առաջին ակտիվացումը անվճար է:
Ապե Ջան (18.06.2010)
yerevanci (18.06.2010)
Եվրոպայում չգիտեմ, բայց որ Հայաստանում արդեն առաջին տեղումա էտ հաստատա:
Իր նման մեծ ու որակյալ 3G ծածկույթ չունի ոչ մի օպերատոր այսօր Երևանում ու ամբողջ Հայաստանի տարածքում:
ամենալավն այն է, որ ընկերությունը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին առաջին անգամը անվճար օգտվել ծառայությունից, ծանոթանալ, հետո նոր որոշել օգտվել դրանից թե ոչ, ինչը շատ լավ է և ցույց է տալիս որ ընկերությունը նպատակ չունի գովազդներով ամեն կերպ ծառայություն հրամցնել իր բաժանորդներին ու գումար աշխատել:
tikopx (18.06.2010)
ես չասեցի որ ռեկլամ չի անում, բայց նաև հնարավորություն է տալիս այս կամ այն ծառայույանը պռակտիկայում ծանոթանալ առանց գումար վճարելու, համամիտ չես?
սահմանափակ ինտերնետի դեպքում ,հեչ ցնցվելու բան չի
ավելի շուտ կխժռես նարինջներդ (GB-ներդ)
Վիստ, էս հաշվով երեևի դու ես ամենափորձված,արձագանքիր:Գինն էլ խելքի մոտ չի
Լինելով Օրանժի երկրպագուն,իմ կարծիքը սա է ամեն դեպքում
հ.գ.
Ժամանակին երբ upload դեռ ցածր էր,նմանատիպ առաջարկ արել էի up-ի համար:Շատ մերսի որ ինձ չլսեցին ու անվճար բարձրացրին (ավելի ճիշտ առաջարկել էի,որ գոնէ վճարովի բարձր up-ի հնարավորություն ընձեռնեն)
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ