Ուրեմն, ZTE MF637 մոդեմը անլոք եի արել, որից մոտ մեկ ամիս հետո դեֆեկտ առաջացավ: Մոդեմը համակարգչի USB պորտին միացնելուց, համակարգիչը չեր գտնում մոդեմը: Պետք է մի քանի անգամ անջատեի և նորից միացնեի, որ համակարգիչը գտներ: Այդպես մոտ մեկ ամիս օգտագործելուց հետո, որոշեցի տանել Օրանժի գրասենյակ, որպեսզի փոխեն: Չնայած երաշխիքային կտրոնում հստակ գրված է, որ անլոք անելու դեպքում մոդեմը չեն փոխում: Բայց դե մտածեցի, որ եթե համակարգիչը միանգամից չի գտնում մոդեմը, հնարավոր է, որ չիմանան էլ որ անլոք արածա:
Մոդեմը հանձնելուց հետո, հինգերորդ օրը զանգեցին և ասեցին, որ գնամ մոդեմս վերցնեմ: Երբ մտա Օրանժի գրասենյակ, առաջին խոսքը եղավ այն, որ ես մոդեմը անլոք եի արել, բայց ...
Մարդիք նոր մոդեմ տվեցին և խնդրեցին գոնե մինչև մեկ տարին լրանալը անլոք չանեմ:
Ճիշտն ասած, հեչ չեի սպասում Օրանժի կողմից այսպիսի ջենտլմենսկի արարքի:![]()
Էջանիշներ