Էրեկ վերցրել եմ, բայց հլը գերարագ կապ չեմ ստացել... մտածում էի առավոտը լավ կլնի, բայց չէ: Հիմա մի հատ բան եմ ուզում յութուբ գցեմ, բայց աննդհատ կապից քցում ա... միշտ սենց ա???![]()
Էրեկ վերցրել եմ, բայց հլը գերարագ կապ չեմ ստացել... մտածում էի առավոտը լավ կլնի, բայց չէ: Հիմա մի հատ բան եմ ուզում յութուբ գցեմ, բայց աննդհատ կապից քցում ա... միշտ սենց ա???![]()
Ինտերնետի համար կա փաթեթի փոփոխման հնարավորություն, համ էլ վերչապես կարող եմ օգտվել իրանց տրամադրած 20 ՍՄՍ-ից:Հարազատ ծրագրով չէր ստացվում,100-ից 1:Այն էլ ցանկացած ինտերնետ միացմաբ:Հիչեցնեմ #1802 սրա մասին է խոսքը:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 03.02.2010, 09:33:
Orange-ի բաժանորդները սպառում են ինտերնետ-թրաֆիքի “ռեկորդային ծավալներ”
http://itel.am/am-news-2-3051.htmlԵրեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը նախօրեին գրանցել է իր 200-հազարերորդ բաժանորդին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 200-հազարերորդ բաժանորդը եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Հարությունյանը, ում այսօր նվեր է հանձնել Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
“Կցանկանայի ուրախությամբ նշել, որ մեր ընտանիքն օրըստօրե ավելանում է: Իհարկե, դա մեծացնում է մեր թիմի պատասխանատվությունը, որն աշխատում է ջանք չխնայելով` բաժանորդներին ավելի որակյալ եւ հարմարավետ ծառայություններ մատուցելու համար”,- ասել է Բրունո Դյութուան:
Նա նշել է, որ ընկերության ամանորյա առաջարկը, որը գործում էր մինչեւ հունվարի 31-ը, հետաքրքրել է Հայաստանի բազմաթիվ բնակիչների, եւ նախորդ ամսվա վերջում Orange Armenia-ի վաճառքի ծավալները կտրուկ աճել են: Ներկայումս Orange-ի ինտերնետային բաժանորդների թիվը հասնում է 13 հազարի:
Բրունո Դյութուան խոստովանել է, որ Orange-ի ինտերնետային կապի բաժանորդների 1/3-ը որոշ ժամանակ առաջ ունեցել է անհարմարություններ, որոնք պայմանավորված էին ՙսպառվող ինտերնետ-թրաֆիքի ռեկորդային ծավալներով՚: Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ հունվարի կեսին ընկերությունը կրկնապատկել է ցանցի թողունակությունը, իսկ հանրապետության մի քանի քաղաքներում աշխատանքները դեռ շարունակվում են:
Խոսելով շուկայում մրցակցային իրավիճակի մասին` Բրունո Դյութուան ասել է, որ ընկերություններից յուրաքանչյուրը փորձում է պահպանել իր դիրքերը: “Վերջին երկու ամիսների զարգացումները ՀՀ հեռահաղորդակցային շուկայում օրինական են, բնական եւ տրամաբանական”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը:
ԷԷԷԷԷէէէէէէէէէէ մենք էլ զաթո էրեկ վերցրինք... մինչև անուն կարդալը մտածում էի մենք ենք![]()
Ժողովուրդ սենց մի հարց. ո՞նց կարելի ա Օրանժի մի քարտից մի քանի կոմպի ինտերնետ կպցնել միաժամանակ: Տենց ինչ-որ սվիչանման բան կա՞, ու եթե կա, ի՞նչ արժե:
Արիացի (03.02.2010)
Ժող, ֆլեշկի ծրագրում, նկարում կա: Հիմա էս 2 սլաքից որն ա ափլոադը, որն ա դաունլոադը?![]()
6.63 down,7.96 up
Հարդ (04.02.2010)
Ժող, ձեր մոտ տատանվելու շատ ա 0 - ի հասնում? Իմ մոտ էնքան շատ, որ մի հատ վիդեո չեմ կարում ափլոադ անեմ... էս ինչ ա իյա: Ինչ անեմ...
Ես ահավոր գոհ եմ:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ