էլի որ: Մի բան էլ ասեմ, որ մի օպերատորնա բացի Օրանժից էսօր հնարավորություն տալիս իր բաժանորդին անվճար զանգ էլ մեկ այլ օպերատորի բաժանորդին (խոսքս բոնուսի մասին է): Կարծում եմ օբյեկտիվ է,երբ լավը տեսնում գնահատում ես, վատն էլ տեսնում մատնանշում ես՝ ակնկալելով որ կշտկեն: Թող մյուսներն էլ անեն իրենց էլ կգովեմ, իմ համար տարբերություն չկա. ցավոք ոչ մեկը հորս սեփականությունը չէ:![]()
Hda (18.06.2010)
Ժողովուրդ ջան,
թյուրիմացություն, բեռնում հասկացել եմ download ,այն ինչ նկատի են ունեցել հենց upload -ը :Այնպես որ վերևի գրածներս 180° պիտի շրջվեն:Օրանժին էլ մերսի հյութալի նարինջ ճաշակելու հնարավորություն ընձեռնելու: Ամեն դեպքում էտ թարգմանության հետ ինքս համամիտ չեմ, լավ ա անգլերեն տարբերակը նայեցի,հենց այդ իսկ կասկածով (մի առաջարկ էլ ունեմ արած,որ լինելով ֆրանսիական ընկերություն կարելի էր նաև ֆրասիական տարբերակը ունենալ կայքի)
մի հարց ինձ բաց մնաց:Բա download -ը ոնց ա թարգմանվում՞
իմ համար ընդունելի են upload-վերբեռնում, download-ներբեռնում
հ.գ
ամեն դեպքում 2000 դրամ շատ ա
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Հայաստանում Orange-ի 3G+ ցանցի արագությունը կհասցվի վայրկյանում մինչեւ 14,4 Մբ-ի
Հայաստանում «Orange Արմենիան» հզորացնում է 3G+ ցանցի հնարավորությունները։ Այս մասին նշված է «Orange Արմենիա» ընկերության մամուլի հաղորդագրությունում։ Ըստ հաղորդագրության` ցանցի ներսում ինտերնետի առավելագույն արագությունը կհասցվի վայրկյանում մինչեւ 14,4 Մբ-ի։ Հայաստանի պայմանների համար գերարագ համարվող ինտերնետին միանալու համար կվաճառվեն HSPA տեխնոլոգիայի հետ համատեղելի մոդեմներ։
Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ 3G+ ցանցի վերազինումն իրականացվում է Orange-ի հայաստանյան ողջ ծածկույթում: Նոր առաջարկը, ըստ հաղորդագրության, շուկայում կլինի արդեն այս ամռանը:
Ըստ «Ֆրանս Տելեկոմ» խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտիի՝ Հայաստանում Orange-ի կիրառած տեխնոլոգիաները նորարարական են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Մենք հիացած ենք Հայաստանում Orange-ի արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլեւ Հայաստանի առաջընթացն է, քանի որ շարժական ծառայությունների այն աննախադեպ բարձր որակի չափանիշները եւ նորարարությունը, որին ականատես եղանք այսօր այստեղ, ապահովում են Հայաստանի առաջատար դիրքերը ոչ միայն այս տարածաշրջանում, այլ անգամ, կարող եմ ասել, համաշխարհային մակարդակով: «Օրանժ Արմենիան» մեր Խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի` անգամ այս կարճ ժամանակահատվածում կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ ավանդապես գերզարգացած շուկաներում»,- ասել է Սուանտին:
Տեղեկացնենք, որ «Orange Արմենիան» նաեւ սկսել է HD որակով ձայնային ծառայության սպասարկում։
Հեռահաղորդակցական այս նոր ծառայությունը տարբերվում է մյուս կապի միջոցներից բարձր որակով։ Նշենք, որ ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականությունում, իսկ HD ֆորմատի կապը գործում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ ավելի որակով են փոխանցում ձայնային ալիքները:
Տեղեկացնենք, որ դեռեւս հատուկենտ բջջային հեռախոսներ են ապահովում HD ֆորմատի կապ։
Hello. From now on, with the same monthly fee, you will get each month 4GB high speed traffic and unlimited Internet at 256Kbps speed. Orange.
Սենց նամակ ա էկել, կարող ա իմանաք ինչ ա նշանակում?![]()
Նարե (30.06.2010)
Gayl (01.07.2010)
Վերջին խմբագրող՝ Հարդ: 30.06.2010, 09:43: Պատճառ: Պարտադիր չէ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ