Ամեն տարիք ունի իր «ամաչելու առիթ» ունեցող երևույթները:
Օրինակ՝ երբ փոքրիկ երեխան է մարդաշատ այգում չիշիկ անում մի ծառի մոտ, դա չի դիտվում ամոթալի երևույթ, դա ամոթալի է միայն իր տարեկիցների մեջ, այսինքը կողքից իր տարիքի ենթադրենք երեք տարեկան երխան կտեսնի կասի ամոթ Սարգիսին չիշիկա անում:
Բայց մեծահասակները ըմբռնումով կմոտենան:
Տարիքի մեծանալու հետ մեկտեղ գալիս են ուրիշ արարքներ որ դա արդեն ամոթալի է դիտվում երիտասարդ տարիքի մարդկանց համար, սակայն նույն բանը կրկին ամոթալի չէ, մեծահասակ հիսունն անց մարդկանց համար:
Երբ երիտասարդը դառնում է մեծահասակ, արդեն իր համար այն ժամանակվա ամոթալի երևույթը կարծես թե հոդս է ցնդում, և նա նույն այդ երևույթին ուրիշ տեսանկյունից է նայում:
Մեծահասակաները ունեն հսկայական տարիների փորձ և նրանք գրեթե չեն ամաչում ոչ մեկի արարքի համար, քանզի իրենց ապրած տարիները սովորացրել են իրենց որ կյանքը գեղեցիկ է իր բազմատեսակ լինելով, դա էլ իրենց իմաստությունից է գալիս որ կյանքը ընդունում են այնպես ինչպես որ կա:
Էջանիշներ