
Ամեն տարիք ունի իր «ամաչելու առիթ» ունեցող երևույթները:
Օրինակ՝ երբ փոքրիկ երեխան է մարդաշատ այգում չիշիկ անում մի ծառի մոտ, դա չի դիտվում ամոթալի երևույթ, դա ամոթալի է միայն իր տարեկիցների մեջ, այսինքը կողքից իր տարիքի ենթադրենք երեք տարեկան երխան կտեսնի կասի ամոթ Սարգիսին չիշիկա անում:
Բայց մեծահասակները ըմբռնումով կմոտենան:
Տարիքի մեծանալու հետ մեկտեղ գալիս են ուրիշ արարքներ որ դա արդեն ամոթալի է դիտվում երիտասարդ տարիքի մարդկանց համար, սակայն նույն բանը կրկին ամոթալի չէ, մեծահասակ հիսունն անց մարդկանց համար:
Երբ երիտասարդը դառնում է մեծահասակ, արդեն իր համար այն ժամանակվա ամոթալի երևույթը կարծես թե հոդս է ցնդում, և նա նույն այդ երևույթին ուրիշ տեսանկյունից է նայում:
Մեծահասակաները ունեն հսկայական տարիների փորձ և նրանք գրեթե չեն ամաչում ոչ մեկի արարքի համար, քանզի իրենց ապրած տարիները սովորացրել են իրենց որ կյանքը գեղեցիկ է իր բազմատեսակ լինելով, դա էլ իրենց իմաստությունից է գալիս որ կյանքը ընդունում են այնպես ինչպես որ կա:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 05.11.2009, 22:07:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Sona_Yar (05.11.2009)
Կուզեք ինձ քարկոծեք, կուզեք մեղադրեք՝ սա իմ անձնական կարծիքն է, հարազատի համար ամաչելը հպարտությունից է գալիս:
Մի գուցե մարդիկ տարբեր ձև են հասկանում ամաչել բառը, սակայն ես այդպես եմ հասկանում, և չեմ պնդում որ ես 100% ճիշտ եմ, մի գուցե սխալ եմ:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 05.11.2009, 22:35:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
իհարկե... չէ որ ծայրահեղությունները իրականում նույն էության 2 կողմերն են:
Հնարավոր չի վճարել մետաղադրամի միայն մեկ կողմով
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"

էլ ինչ հետո ?-" մրջյունները մինչև հիմա սարքում են էդ փղի բուտերբրոդը" )))
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"

Ասելիքս պատկերավոր դարձնելու համար բերեմ մի պարզ օրինակ:
Քրոջս հետ գնացել ենք ընկերուհուս տուն, ում երեխան ընդամնեը 5 տարեկան է: Տանը ներկա էին, նայեւ ընկերուհուս մայրը եւ տատը: Երեխան վազվզում է, փորձում է ուշադրություն գրավել, աղմկում է, թռվռում է, մի խոսքով, դրսեւորում է այդ տարիքի երեխայի համար նորմալ վարք:
Էս ընկերուհուս մայրը այդ երեխային անընդհատ բռնացում՝ հետույքին հասցնում ու սաստում է, թե տանը հյուրեր կան քեզ կարգին պահի:
Սա բազում օրինակներից ընդամենը մեկն է, տիպիկ այն դեպքերից է, երբ մարդը ընկնում է ներշնչանքի գիրկը, սկսում է հարազատի վարքի համար ամոթ զգալ:
Ոչ ոք իդեալական չէ, ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք: Պետք չէ լարվել եւ ահ ու դողով սպասել, որ հարազատդ հանկարծ մի սխալ թույլ կտա ու դու «կխայտառակվես»:
Ընդհանուր առմամբ մենք բավականին բարդույթավորված ազգ ենք եւ չափից դուրս շատ ենք մտահոգվում թե դիմացինը ինչ կմտածի մեր մասին:
Պետք չէ մարդկաց իդեալականացնել. այն մարդը, ում առաջ մենք ուզում ենք այդքան կատարյալ երեւալ, կատարյալ չէ, ունի նույն չափ թերություններ եւ սխալվալու իրավունք: Երբ մեզ թույլ չենք տալիս լինել այնպիսին, ինչպիսին կանք, դիմացինին նու՛յնպես զրկում ենք այդ իրավունքից:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Չամիչ ջան, օրինակդ ի՞նչ կցուցանե:
Ամեն մի բան որ գրվում է, հստակ պատճառ պետք է ունենա: Այսպես, դու ասում ես, որ տվյալ ծնողը զավակին չափից ավելի շատ էր սաստում: Ընդունում եմ: Բայց դա չի նշանակում որ ծնողները զավակներին ընդհանրապես չպետք է սաստեն: Հետևաբար, օրինակդ ի՞նչ կցուցանե:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Չամիչ ջան, ես հույս ունենա՞մ, որ կպատասխանես:
Որովհետև հասկանում ես, գրառումդ քննարկվող նյութի հետ բոլորովին աղերս չունի: Որովհետև ինչքան էլ որ բարդույթավորված ազգ լինենք, ուրիշի կարծիքին չափից ավելի լայն տեղ տանք և այլն, կամ էլ չտանք, էդ ամեն ինչն էական չի, որովհետև կա շատ հասարակ մի բան. լիքը բաներ կան, որոնք ամոթալի են, որոնք անելը անհարմար է: Այ դու օրինակ, վստահ եմ, որ չես մերկանա ու փողոցում քայլես մորեմերկ, որովհետև մեր հասարակությունում էդ ընդունված չի ու դա ամոթ ա: Ու ասենք քո եղբայրն էլ, չգիտեմ եղբայր ունես թե չէ, ամոթից գետինը կմտնի, եթե իրա հետ փողոց դուրս գաս ու հագիդ նույնիսկ ներքնազգեստ չլինի: Կներես, որ էսպես տգեղ օրինակ եմ բերում, ուղղակի առանց օրինակի սարեր ձորեր ենք ընկնում ու գեղեցիկ մտքեր գրում այն մասին, թե ինչու պետք չի այլոց կարծիքը հաշվի առնել, որ պետք է լինել ազատ, չպետք է բարդույթավորվել ու չգիտեմ ինչ շա՜տ գեղեցիկ ու նույնքան անտեղի բայց խոհական վեհ գեղեցիկ մտքեր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, եթե իմ հարազատը շիզոֆրենիայով տառապի եւ լրիվ մերկ փողոց դուրս գա, ես չեմ ամաչի, որ նա տառապում է այդ հիվանդությամբ: Միայն շիզոֆրենիայով տառապող մարդը կարող է լրիվ մերկանալ եւ դուրս գալ փողոց: Եթե շիզոֆրենիայով տառապող մարդու վիճակը այնդան վատ է, որ հրաժարվում է հագուստ հագնել, ապա ոչ թե պետք է նրա ձեռքը բռնել եւ միասին դուրս գալ փողոց, այլ պետք է տեղափոխել հիվանդանոց եւ լուրջ բուժման տակ պահել:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Շինարար (06.11.2009)
Ես առանձին մարդ եմ, ընկերներիս կամ հարազատներիս վարքը ոչ մի կերպ չպետք է անդրադառնա իմ մասին կարծիք ձեւավորելու վրա:
Հաճախ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ ծնողները երեխայով հպարտանալու համար, ընկերական շրջապատում, ստիպում են, որ երեխան արտասանի, երգի կամ պարի: Երբ երեխան մերժում է, ծնողը անմիջապես հիասթափվում է, որ զրկվեց ուրիշի միջոցով տպավորություն գործելու հնարավորությունից:
Մեր շենքում մի աղջիկ կար, նա սարսափելի ծանր ճակատագրի տեր աղջիկ էր, հայրը տառապում էր շիզոֆրենիայով, մայրը լքել էր ընտանիքը: Երկու քույր ապրում էին հիվանդ հոր եւ հարբեցող տատու հետ: Այս աղջիկը դեռ դպրոցական հասակից ստիպված էր տարբեր միջոցների դիմելով, այստեղից այնտեղից փող հայթայթել: Ես չէի զարմանա, որ նման պայմաններում մեծացած աղջիկը, արդեն վաղ հասակից կապվեր տարբեր տղամարդկանց հետ՝ ինչ որ կերպ գոյատեւելու համար:
Շրջապատում բոլորը խուսափում էին այդ քույրերի հետ շփվելուց՝ հավանաբար կարծելով, եթե հայրը հոգեկան հիվանդ է ուրեմն նրանք էլ են այդպիսին:
Սոնան միշտ մեր տուն գալու տարբեր առիթներ էր փնտրում: Կողքից միշտ ասում էին՝ հեռու մնա էտ աղջկանից, գործ չունես: Բայց մենք միշտ ընդունում էինք նրան, ինչով պետք է օգնում էինք: Այդ աղջիկը իր ողջ կյանքը տառապեց իր հարազատների վարքի եւ հոր հիվադ լինելու պատճառով: 20 տարեկան հասակում նա ինքնասպանություն գործեց.....................................................
Ինքնաբավ մարդը, ինքնագնահատական ձեւավորելու համար, ուրիշների կարծիքի վրա հենվելու կարիք չունի:Ես չեմ հրաժարվի շփվել մեկի հետ միայն այն պատճառով, որ հագուրդ տամ հասարակական կարծիքին:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Շինարար (06.11.2009)


Չուկ, ի միջի այլոց, եվրոպական զարգացած երկրներում հասարակության մեջ քիթը աղմուկով մաքրելն էլ ամոթ չի համարվում, տեսնես, թե իտալացի և ֆրանսիացի ջահել աղջիկները ոնց են ախորժակով դասի ժամանակ քիթները մաքրում, սա զի քո է համենայն դեպս, ու իրանց ընկերներն էլ չեն ամաչում դրա համար, սա էլ, որ չասես՝ գրառումդ թեմայից դուրս ա
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ