User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ տված ընտրության հնարավորությունը տեղին էր.
    Տ 1. Դու հարազատիդ բոլոր այն արարքները, որոնց համար ՆՈՐՄԱԼ մարդիկ ամաչում են, համարում ես պախարակելի ու չես ամաչում:
    Տ 2. Դու կարողանում օգտվել մարդկային շատ գովելի մի զգացումից՝ ԱՄՈԹԻՑ ու հարազատիդ հետ միասին կարողանում ես հաղթահարել արգելքները:
    Էս նոր տվածդ տարբերակներից առաջինն եմ ընտրում՝ միայն բոլդ արածդ բառի վերապահումով: Չգիտեմ, ես սովոր եմ, որ ուրիշի արարքի համար պետք չի ամաչել, եթե էդպես լիներ պիտի ամաչեի, որ հայ եմ, որովհտև Կիմ Քարդաշյանն էլ ա հայ, պիտի ամաչեի, որ մարդ եմ, որովհետև մարդիկ կան, որ մարդկային ցեղին պատիվ չեն բերում, պիտի ամաչեի, որ Վանաձորցի եմ, որովհետև Պողոսն էլ ա Վանաձորցի, պիտի ամաչեի, որ էսինչ մարդը իմ ընկերն ա, որովհետև էսօր ինքը կաշառակերությամբ ա զբաղված, բայց ախր տասը տարի իր հետ ընկերություն եմ արել բառիս բուն իմաստով, հիմա դա չեմ ընդունում, իրեն ասում եմ, որ լավ չի դա, բայց ինչու՞ ամաչեմ, պիտի ամաչեի, որ էսինչ գերդաստանից եմ, որովհետև, իմ ազգականը, օրինակ, հոգեկան հիվանդ ա կամ մարդասպան ա, բայց չեմ ամաչում, փողոցում չեմ շրջանցում էդ մարդկանցից, չեմ ուրանում իրանց:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը

    Հետաքրքիր ա, որ բերում ես օրինակներ, որոնք այսպես մեղմ ասեմ, խիստ վիճելի հարցեր են: Օրինակ կան մարդիկ, ովքեր կամաչեն հայ լինելու համար, որտև հայերի մեջ Հունանյան կա, հա՞, ենթադրենք, բայց նորմալ պայմաններում մարդիկ դրանից չեն ամաչում:

    Իսկ այ իսկապես ամաչելու օրինակներ չես քննարկում:
    Լավ, չուզելով օրինակ բերեմ: Իր կյանքի վԵրջին տարիներին պապիս խելքը գնալովի-գալովի էր դարձել, ու բնականաբար դրանից ամաչելու բան չունեի, որովհետև դե ծերություն է, բնական է: Բայց այ երբ իրան տարել էի զբոսնելու ու ինքը իրա այդ խելքի գնալովի-գալովի դառնալու պատճառով մոռացել էր տարրական վարվեցողության կանոնը ու փողոցի մեջտեղում քիթը մաքրեց, ու որոշ մարդիկ էլ զզվանքով մեզ էին նայում, ամոթից գետինն եմ մտել: Ի՞նչ անեի: Պապիցս հրաժարվեի՞: Ասեի, որ խելքը գցել ա, ուրեմն նորմա՞լ ա: Թե նորմալ մարդկային զգացում ունենայի՝ ամոթ, հետո էլ իրա հետ էդ թեմայով խոսեի: Ես ընտրեցի էդ վերջին տարբերակը: Կասես, որ դա ամոթալի չէ՞ր: Կներես, պապս իմ համար էնքան հարազատ ու սիրելի է, որ իրա ամոթալի քայլից ես էլ եմ ամաչում:
    Ու վստահ եմ, որ դու էլ դա կանեիր, ինչքան էլ որ «տպավորիչ ա» հայտարարելը, որ էդ բարդույթը հաղթահարել ես, ուրիշի արարքի համար չես ամաչում: Ինչքան էլ, որ դա տպավորիչ ա հնչում ու շատերը ոգևորված ծափ կտան. «Տեսա՞ր, էս տղեն բարդույթ ա հաղթահարել»: Ու ոչ մեկը ուշադրություն չի դարձնի, որ նման արարքից չամաչելը անամոթություն ու բարդույթ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.11.2009), Ֆոտոն (06.11.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, որ բերում ես օրինակներ, որոնք այսպես մեղմ ասեմ, խիստ վիճելի հարցեր են: Օրինակ կան մարդիկ, ովքեր կամաչեն հայ լինելու համար, որտև հայերի մեջ Հունանյան կա, հա՞, ենթադրենք, բայց նորմալ պայմաններում մարդիկ դրանից չեն ամաչում:

    Իսկ այ իսկապես ամաչելու օրինակներ չես քննարկում:
    Էս մասին չեմ անդրադառնում, նայեմ քո բերած իսկապես ամաչելու օրինակին
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, չուզելով օրինակ բերեմ: Իր կյանքի վԵրջին տարիներին պապիս խելքը գնալովի-գալովի էր դարձել, ու բնականաբար դրանից ամաչելու բան չունեի, որովհետև դե ծերություն է, բնական է: Բայց այ երբ իրան տարել էի զբոսնելու ու ինքը իրա այդ խելքի գնալովի-գալովի դառնալու պատճառով մոռացել էր տարրական վարվեցողության կանոնը ու փողոցի մեջտեղում քիթը մաքրեց, ու որոշ մարդիկ էլ զզվանքով մեզ էին նայում, ամոթից գետինն եմ մտել: Ի՞նչ անեի: Պապիցս հրաժարվեի՞: Ասեի, որ խելքը գցել ա, ուրեմն նորմա՞լ ա: Թե նորմալ մարդկային զգացում ունենայի՝ ամոթ, հետո էլ իրա հետ էդ թեմայով խոսեի: Ես ընտրեցի էդ վերջին տարբերակը: Կասես, որ դա ամոթալի չէ՞ր: Կներես, պապս իմ համար էնքան հարազատ ու սիրելի է, որ իրա ամոթալի քայլից ես էլ եմ ամաչում:
    Ախր որ ամաչեիր, էս օրինակը չէր բերի, ես օրինակ չէի ամաչի, ազնվությամբ, ավելի վատ իրավիճակում եմ եղել ծեր տատիս պատճառով էն էլ աղջիկների ներկայությամբ, շատ հարազատ ա, շատ սիրելի ա, բայց ճիշտն ասեմ, իմ ծիծաղս նույնիսկ եկավ, չնայած միայն ժպտացել եմ: Կին է, ծերացել է, ինչքան ուզում էի բացատրեի, ինքը ասելու էր՝ ճիշտ ես ասում, բայց հետո նորից նույնը անելու էր:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու վստահ եմ, որ դու էլ դա կանեիր, ինչքան էլ որ «տպավորիչ ա» հայտարարելը, որ էդ բարդույթը հաղթահարել ես, ուրիշի արարքի համար չես ամաչում: Ինչքան էլ, որ դա տպավորիչ ա հնչում ու շատերը ոգևորված ծափ կտան. «Տեսա՞ր, էս տղեն բարդույթ ա հաղթահարել»: Ու ոչ մեկը ուշադրություն չի դարձնի, որ նման արարքից չամաչելը անամոթություն ու բարդույթ ա
    Չգիտեմ, դու ասա՝ անամոթություն ա, ախր ինձ չես ճանաչում, ես ուր, անամոթ լինելն ուր, ուղղակի, նորից եմ ասում, ես այդ մտածելակերպով եմ դաստիարակվել, իմ վիճակում, դու գուցե՝ ամոթից գետինը մտնեիր, բայց ես գտնում եմ, որ դրա համար ես ամաչելու բան չունեի, ի վերջո, ո՞վ չունի ծեր պապ կամ տատ, ծիծաղի սմայլիկն էլ վերաբերում էր ոգևորված ծափ տալու մասին արտահայտությանդ, ինչքան ուզում ա հետդ չհամաձայնեմ, չեմ կարա չընդունեմ, որ մեկ-մեկ շատ դիպուկ ես արտահայտվում, բայց կոնկրետ էս դեպքում սխալ:

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

    Տվյալ պահին ավելացնելու նոր բան չունեմ, դրա համար դեռևս խոսքս կավարտեմ: Ինչպես բոլոր դեպքերում դու այստեղ ևս ամաչելը փորձեցիր արդարացնել, բայց կյանքն այդպես չի: Որպես եզրահանգում ասեմ.

    Եթե հարազատդ անում է մի արարք, որը դու անելու դեպքում կամաչեիր, բայց իր անելուց չես ամաչում, ուրեմն ինքը քեզ հարազատ չի, դու պատրաստ չես նրա հետ ամեն ինչդ կիսել:

    Լավ կաց, ու հանկարծ չամաչես, հա՜, ախր ամոթ ա, ո՞նց ամաչես, էդ ամոթը կոմպլեքս ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ պահին ավելացնելու նոր բան չունեմ, դրա համար դեռևս խոսքս կավարտեմ: Ինչպես բոլոր դեպքերում դու այստեղ ևս ամաչելը փորձեցիր արդարացնել, բայց կյանքն այդպես չի: Որպես եզրահանգում ասեմ.

    Եթե հարազատդ անում է մի արարք, որը դու անելու դեպքում կամաչեիր, բայց իր անելուց չես ամաչում, ուրեմն ինքը քեզ հարազատ չի, դու պատրաստ չես նրա հետ ամեն ինչդ կիսել:

    Լավ կաց, ու հանկարծ չամաչես, հա՜, ախր ամոթ ա, ո՞նց ամաչես, էդ ամոթը կոմպլեքս ա
    Ախր Չուկ ջան, ինչու՞ ես ուրիշ հունով տանում խոսակցությունը, ո՞վ ասաց, թե ես ոչ մի բանից չեմ ամաչում, շատ բաներից եմամաչում, ու դա, այո, կոմպլեքս ա, ինձ համար ավելի լավ կլիներ, որ չամաչեի: Եվ պետք է արդյո՞ք ասել, որ քո գրառման այն հատվածի հետ, որը բոլդ եմ արել, համաձայն չեմ, եթե պետք է, ասում եմ՝ համաձայն չեմ:
    Չգիտեմ` կարելի էր ներքևից մեջբերում անել, թե ոչ, բայց անում եմ`
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն մասնավորապես երեխային չսովորեցնենք զուգարանից օգտվելու մասին, թող ինքն աստիճանաբար հասկանա, թող այդ դժբախտության միջով անցնի: Չսովորեցնենք, որ ասենք ֆռռացնելով թեյ խմելը կողքինների համար հաճելի բան չի, թող դժգոհ դեմքեր տեսնի, հասկանա, չսովորեցնենք, որ ընկերոջ վրա կայֆավատ լինելը ուրիշների մոտ լավ բան չի, թող մի օր իրա վրա կայֆավատ լինեն, որ ինքը հասկանա, շարքն անվերջ կարելի է շարունակել

    Սելավի ջան, կներես, բայց էդ ասածդ էլ եմ աբսուրդի շարքին վերագրում

    Ու ընդհանրապես սովորենք պատասխանատու լինել ոչ միայն ինքներս մեր, այլև կողքիններիս համար: Դա չի նշանակում, որ պետք է ողջ պատասխանատվությունը մեր վրա վերցնենք, ուղղակի հասկանանք, որ մեր ու մեր հարազատների կյանքն արդեն փոխշաղկապված է:
    Այսկերպ ձևակերպված այս մտքիդ հետ լիովին համաձայն եմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.11.2009, 20:29:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամոթ / Shame
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 09.03.2014, 07:38
  2. Հոսանքի տատանումների պատճառով փչացած սարքերի վերանորոգման մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 07.06.2010, 07:34
  3. Արդյո՞ք կարդալն ամոթ է
    Հեղինակ՝ DVG, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.11.2009, 17:26
  4. Ամուսիններից մեկի բաժանում` երեխայի հիվանդության պատճառով
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.07.2008, 23:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •