Սխալ ես մեկնաբանում, քո բերված սրված օրինակում աննորմալ վարք էր ներկայացվում, նման իրավիճակում ես գիտակցում եմ իմ մոտիկի խանգարված լինել, փորձում եմ զսպել, բայց որ չի ստացվում, չեմ ամաչում, որ դա եղավ:
Իսկ եթե դա խանգարվածության հետևաք չէ, ես նորից չեմ ամաչում, փորձում եմ հետ պահել նրան նման արարքից, եթե չի ստացվում, իսկ արարքը ին համար անընդունելի է, ես հրաժարվում եմ նրանից: Առանց ամաչելու իր համար:
Բայց ճատ դեպքեր կան երբ ընկերս ինչ-որ բան է անում, իսկ նույն բանը ես անել կամաչեի, բայց դա ընդունում եմ, դա ինձ համար այնքան էլ անընդունելի չի, իր փոխարեն չեմ ամաչում, և շարունակում եմ ընկերությունս:
քո տված տարբերակներում ընտրույթուն չեմ կարող անել, բայց ասեմ, որ իմ ողջ կյանքիս ընթացքում ընդհատված ընկերություն չի եղել, ոչ մեկի հետ չեմ դադարացրել իրականում ընկերություն անել, կան մարդիկ որ ժամանակի և տարածության հետևանքով քիչ ենք շփվում, բայց մնում ենք ընկերներ: Այսինքը, այդպիսի բան, որ հրաժարվեմ իմ որևէ ընկերոջ հետ շարունակել շփվել, դեռ չի եղել, իսկ թե ինչպիսի ընկեր եմ, իրենք կիմանան
Հ. Գ. Ուրիշի համար չամաչելը և ընդհանրապես չամաչելը տարբեր բաներ են, ես ոչ մի տեղ չասացի, թե ինքս չեմ ամաչում, ամաչում եմ ու ավելին քան պետք է, բայց ոչ իմ մոտիկների փոխարեն
Էջանիշներ