Ախր իրավիճակը էնքան վերացական ա: Նախ և առաջ ես ընկերություն չեմ անի նման աննորմալ մարդու հետ, բայց ենթադրենք այդ աննորմալը իմ հին ընկերն ա, հիմա աննորմալացել ա, հո դեն չե՞մ գցելու, մեկ մեկ հետը դուրս եմ գալիս քաղաք, տղան խելքը գցել ա, փողոցում նման բան ա ուզում անել, ես վերևում ասացի, որ կփորձեմ հնարավորինս արգելել, բայց ասենք չկարողացա, ինչու՞ պիտի ամաչեմ, չես պատկերացնի ես ինչքան եմ զզվում էն մարդկանցից, ովքեր կզզվեն ինձանից մենակ էն բանի համար որ շարունակում եմ շփվել իմ ընկերոջ հետ չնայած ինքը խելքը թռցրել ա: Փորձել, համոզել, որ դա ամոթ է, չի նշանակում, որ ես իր փոխարեն ամաչում եմ:
Ասենք դու միայանկ ապրած մի ծեր ազգական ունես, որ ոչ մի խնամող չունի՝ որդի, դուստր, քեզ էլ հեռու ազգական ա, գալիս ա քո տուն, վրայից գոզի հոտ ա գալիս, կամ անպատեհ տեղերում անպատեհ բաներ ա անում, ի՞նչ, կամաչե՞ս նրա համար, էլ չեմ ասում, որ հեռու մեզնից մոտ մարդկանց հետ էլ կարող է նման բաներ պատահել:
Ես որդիներ գիտեմ, որ իրենց խնջույքներին իրենց մորը չեն տանում, ինչ է թե գեղացի հին կին է, անկապ, ոչ տեղին բաներ է խոսում անպատեհ տեղերում, իսկ ես զզվում եմ նման որդիներից: Կինը խելքը չի գցել, ուղղակի շփման ձև չգիտի, անկիրթ է ,բռի է, որդին էլ կիրթ միջավայրի հետ է շփվում, վիձեծի լի, ամաչում է, մայրը իրեն խայըառակ է անում, սա ավելի ռեալ ու հաճախ հանդիպող իրավիճակ է, ու մարդիկ իրենց իրավունք են վերապահում ամաչել նրա համար: Ես կրկնում եմ՝ դա բարդույթ ա:
Հ. Գ. Ես ինձ կշտամբող մարդկանց կկարողանայի պատասխանել:
Էջանիշներ