User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ամոթ՝ հարազատի վարքի պատճառով

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո հաճախ մենք ասոցացվում ենք ուրիշների հետ..ուզես, թե չուզես.

    Պատասխանատվության ու մեղավորության զգացումներ ...երևի նախ պիտի դրանք տարբերել "զգացողական" մակարդակով.
    Իսկ ինչու՞ ենք ասոցացվում ուրիշների հետ, չէ՞ որ ամեն մեկս անհատականություն ենք: Կխնդրեի, վերջին նախադասությունը բացատրեիր: Կոնկրետ ո՞ր իմաստով ես տարբերակում:

    Մեջբերում Սլիմ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղե ա, բայց ոչ թե ամաչել եմ բարեկամիս համար , այլ ամաչել եմ , որ էդ մարդը իմ բարեկամնա:( Մի դեպք պատմեմ` մի անգամ, տարիներ առաջ, մորաքրոջս տղայի հետ գնացել էինք իմ ծանոթի մոտ, որ լավ արտասահմանյան կոշիկներ էր բերում ու էտ կոշիկներից էստեղ դեռ չկար, ինչ որ հատուկ չքրտնացնող: Ես ասել էի որ մորքուրիս տղանա , որ նոռմալ գնով տա , էտ աղջիկն էլ բա խնդիր չկա, դու ինձ գիտես կասեմ էսքան դրամ (գինը չեմ հիշում կոնկրետ, բայց էտ ապրանքի համար բավականին էժան էր) ու մորաքրոջս տղային էլ էի ասել, որ մոտ մարդա հարմար գինա ասում, չսակարկես (էտ բազառ վիճակը տանել չեմ կարողանում) : Հագավ փորձեց, դուրը եկավ, էս աղջիկն էլ սկսեց փաթեթավորել: Մեկ էլ մորաքրոջս տղան, բա ինչքան էր, էս աղջիկն էլ, դե ասել եմ -էսքան: Էս մորքուրիս տղան, բա չէ , շատ թանկա, չէ , մի փաթաթի, չեմ վերցնում: Ես էդտեղ գետինն էի մտնում, ինչ ամոթ էր որ իմ եղբայրը էս կարգի անհասկացող էր: Ու գնացինք, դրանից հետո ես իրա հետ քիչ էի շփվում:

    Չեմ գտնում, որ պատասխանատու եմ ընկերներիս կամ բարեկամներիս արարքների համար:
    Իսկ ինչ վերաբերվումա ծնողներին , կարծում եմ ծնողը պատասխանատույա երեխայի համար ինչ տարիքում էլ լինի երեխան, քանի որ իրա դաստիարակություննա ու արդյունքը իրա ճիշտ կամ սխալ դաստիարակություննա:
    Լավ, բայց ինչի՞ ես ամաչում, որ քո բարեկամն է, ի վերջո դու՛ չես «ստեղծել» նրան:
    Ես էլ շփումս կսահմանափակեի դրանից հետո, բայց ...
    Մեջբերում Սոֆյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ինչ-որ չափով կամա, թե ակամա միշտ էլ պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում հետ շփվում ենք, առավել ևս եթե մեր օրինակով կարող ենք նրանց ուղղել կամ օգնել: Երևի դա ավելի շատ բնավորություն է: Ապրենք այնպես, որ մեր ծնողները մեզ համար չամաչեն, եսասիրություն կլինի մոռանալ, որ նրանք իրենց կյանքի գլխավոր իմաստը մեր մեջ են տեսնում: Ծնողի պատասխանատվությունը երեխայի հանդեպ ինքնուրույնության ու տարիքի հետ նվազում է, բայց չի վերանում: Մենք պատասխանատու ենք նաև նրանց համար, ում վարժեցրել ենք:
    Համաձայն եմ, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք: Բայց հենց այդ է, որ երեխային, առավել ևս բարեկամին ու ընկերոջը չենք վարժեցնում: Կենդանուն, բույսին կարելի է վարժեցնել: Եթե ծնողը մի ձևով դաստիարակում է, դեռ չի նշանակում, որ երեխան կվարվի հենց այդպես: Չէ՞ որ երեխան ունի իր մտածելակերպը, իր ճիշտն ու սխալը, իր հիմնավորումները, անհատականություն է:
    Իզուր չէ, որ նույն ծնողների դաստիարակած երեխաներից նույնի պատճենը չի ստացվում: Ամեն մեկն իր պրիզմայով է դաստիարակությունը անցկացնում, վարվում է իրեն ներդաշնակ:
    Համաձայն չեմ, որ ծնողի կյանքի գլխավոր իմաստը երեխան պետք է լինի: Դեռ:
    Այս մասին դեռ վստահ չեմ խոսում:
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի թե բոլորի հետ էլ պատահում է, բայց նաև բնավորության հարց էլ է, մարդ կա, որ առանձնապես չի նեղվի, եթե իր կողքինը իրեն այնքան էլ լավ չպահի, եթե էդ կողքինը իր երեխան կամ շատ մոտիկ հարազատը չի։ Անձամբ ես լարվում եմ ցանկացած դեպքում։ Պարտադիր չի երեխադ լինի, ծնողիդ համար էլ կարող ես լարվել, վայ սխալ բան չխոսի, չասի, քո շատ մտերիմ ընկերոջ կամ ընկերուհու համար՝ նույնպես, ամեն դեպքում, եթե էդ մարդը էդ րոպեին կողքիդ է, չես կարող կարևորություն չտալ ու ասել՝ ինձ ինչ։
    Հարցն այն է, որ շատերս կողքինների վատ պահվածքի պատճառով վատ կզգանք, կնեղվենք, կլարվենք: Բայց արդյոք դա բարդույթի պես մի բան չէ՞, որից արժե ազատվել, չէ՞ որ ամեն մեկն իր արարքի համար է պատասխանատու:

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ուզենք, թե չէ շփվում ենք տարբեր մակարդակի մարդկանց հետ, ու ուզենք, թե չէ ինչ-որ ձևով մեր ծանոթների վատ արարքները նաև մեզ են վերաբերում՝ ես այսպես եմ մտածում:
    Մի օրինակ ասեմ, մի քիչ կոպիտ օրինակ է, բայց տեղին է: Իմ դասընկերոջ եղբայրը մարդ էր սպանել, ու մեզ ճանաչողները ինձ ամեն անգամ տեսնելուց հարցնում էին էդ ճիշտա, ու ամեն անգամ ես էի գետինը մտնում, նենց տպավորություն էր կարծես ես էի սպանել/ծայրահեղություն էր օրինակս, բայց նույն հաջողությամբ էլ մյուս արարքներն են վատ ազդեցություն թողնում/:
    Ոչ թե իրավունք ունենք, այլ ուզենք թե չէ, մեր ներսից է գալիս ամոթը, չի նայում ով էր վատ արարքի հեղինակը, ինքը քո հարազատն էր, դու պատասխանատվություն չես կրում իրա արարքի պատճառով, բայց դու գիտակցում ես դա վատ էր ու ամաչում ես իրենից շատ: Ինչ-որ տեղ պատասխանատվություն ես զգում, որովհետև մտածում ես՝ դու կարող էիր կանխել այդ վատ արարքը, եթե դրա մասին խոսացած լինեիր, կամ այլ հանգամանքներում արարքը կատարողին հասկացրած լինեիր, որ իրա այդ վատ արարքի պատճառով իր ընկերն է ամաչելու: Հնարավոր է դրանից հետո այդ արարքը չկատարվեր, ու ամաչելու կարիք չլիներ ուրիշի պատճառով:
    Ճիշտ է վերևում նշել էի, որ հանցավոր արարքների մասին չէ՛ խոսքը: Այնուամենայնիվ:
    Փաստորեն պատասխանատվություն ես զգում, որ կարող էիր կասեցնել ու հետո չամաչե՞լ: Սա էգոիստական մոտեցում եմ համարում:
    Միգուցե վատ կզգայիր, որ չես կասեցրել, և իր վատ արարքից ինքը տուժել է: Այսինքն՝ իր համար ցավեիր:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամոթ / Shame
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 09.03.2014, 07:38
  2. Հոսանքի տատանումների պատճառով փչացած սարքերի վերանորոգման մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 07.06.2010, 07:34
  3. Արդյո՞ք կարդալն ամոթ է
    Հեղինակ՝ DVG, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.11.2009, 17:26
  4. Ամուսիններից մեկի բաժանում` երեխայի հիվանդության պատճառով
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.07.2008, 23:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •