Մենք ուզենք թե չէ շփվում ենք տարբեր մակարդակի մարդկանց հետ, ու ուզենք թե չէ ինչ-որ ձևով մեր ծանոթների վատ արարքները նաև մեզ են վերաբերում՝ ես այսպես եմ մտածում:
Մի օրինակ ասեմ, մի քիչ կոպիտ օրինակ է, բայց տեղին է: Իմ դասընկերոջ եղբայրը մարդ էր սպանել, ու մեզ ճանաչողները ինձ ամեն անգամ տեսնելուց հարցնում էին էդ ճիշտա, ու ամեն անգամ ես էի գետինը մտնում, նենց տպավորություն էր կարծես ես էի սպանել/ծայրահեղություն էր օրինակս, բայց նույն հաջողությամբ էլ մյուս արարքներն են վատ ազդեցություն թողնում/:
Ոչ թե իրավունք ունենք, այլ ուզենք թե չէ, մեր ներսից է գալիս ամոթը, չի նայում ով էր վատ արարքի հեղինակը, ինքը քո հարազատն էր, դու պատասխանատվություն չես կրում իրա արարքի պատճառով, բայց դու գիտակցում ես դա վատ էր ու ամաչում ես իրենից շատ: Ինչ-որ տեղ պատասխանատվություն ես զգում, որովհետև մտածում ես դու կարող էիր կանխել այդ վատ արարքը, եթե դրա մասին խոսացած լինեիր, կամ այլ հանգամանքներում արարքը կատարողին հասկացրած լինեիր, որ իրա այդ վատ արարքի պատճառով իր ընկերն է ամաչելու: Հնարավոր է դրանից հետո այդ արարքը չկատարվեր, ու ամաչելու կարիք չլիներ ուրիշի պատճառով:
Էջանիշներ