Հաճախ ընկերը կամ հարազատը այնպիսի բան է անում, որ ամաչում ենք: Երբեմն դա ուղղակի բնավորության արտահայտում է, երբեմն սխալ պահվածք, երբեմն օրենքի խախտում, երբեմն էլ սխալ է ուղղակի մեր ընկալմամբ:
Պե՞տք է ամաչել մեր ընկերների պահվածքի պատճառով: Այսինքն՝ կոպիտ ասած, իրավունք ունե՞նք ուրիշի փոխարեն ամաչելու:
Մենք պատասխանատու ե՞նք բացի մեր արածներից այլ արարքների համար:
Երբեմն էլ մեր ծնողներն են մեր արարքների պատճառով ամաչում:
Արդյոք ծնողը երեխայի արարքների համար պատասխանատու է՞:
Երեխա ասելով նկատի չունեմ հենց 18 տարեկանից ցածր:
Նշեմ, որ հանցավոր կամ պատժելի արարքների մասին չէ խոսքս:
Հ.Գ. Կարծես ենթադրվում է, որ եթե պատասխանատու ես, ապա կամաչես: Եթե պատասխանատու չես, ապա կմտածես, որ քեզ հետ դա կապ չունի, թող ինքը ամաչի:
Էջանիշներ