User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Օգտակար է առողջության համար

  1. #16
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Ծագող արևի երկրի բնակիչների համար բրինձը միայն սնունդ չէ:Ճապոնացիները կարծում են, որ դրանում է թաքնված երկարակեցության գաղտնիքներից մեկը:Բրնձի հետ մատուցում են մնացած բաղադրիչները`բանջարեղեն, մեկ ափսե բուսական ապուր, ձուկ, ծովամթերք և մսի կտոր:Ճապոնացի հացկերույթների ժամանակ բրինձը նաև հաց է:Փորձագետները վստահեցնում են, որ նման «հացերը»գործնականում իդեալակա են, քանի որ դրանք հարուստ են բոլոր անհրաժեշտ նյութերով և չեն հանգեցնում հավելյալ քաշի, բարձր ճնշման և սիրտ-անոթային հիվանդությունների:Բրնձի 150գրամում ճարպերըոչ ավելի են,քան հացի 1/3-ում, փոխարենը սպիտակուցն այնքան է,որքան 1բաժակ կաթում,կալցիում`որքան 1 լոլիկում, մագնեզիումը`որքան ծնեբեկի 5 ցողունում:Եփած բրնձի օգտակար բաղադրիչների ցանկը հավելվում են B և E խմբի վիտամինները,երկաթը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (09.11.2009), Yeghoyan (09.11.2009), Շինարար (09.11.2009)

  3. #17
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Բողկը հրաշքներ է գործում

    Ժողովրդական բժշկության մեջ բողկը համարվում է շատ գնահատելի բանջարեղեն: Հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվել է մարդկության կողմից, քանի որ օժտված է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութերով, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը: Այն իր մեջ պարունակում է նաեւ B, C, PP եւ այլ վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի եւ այլ օրգանների առողջության համար:

    Բողկի օգտակար հատկությունները բազմազան են. այն գրգռում է ախորժակը, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածության, սակավարյունության եւ հազի դեպքում: Այն պրոֆիլակտիկ միջոց է հանդիսանում աթերոսկլերոզի ժամանակ, շատ օգտակար է խոլեցիստիտի, լյարդի բորբոքման ժամանակ: Այն բարձր է գնահատվում որպես միզամուղ միջոց:

    Կան բողկի շատ տեսակներ` սեւ, սպիտակ, կարմիր, կանաչ, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց տարատեսակները: Բոլորն էլ առողջության համար լավ են, բայց ավելի օգտակար է սեւ բողկը: Սեւ բողկը պարունակում է B1 վիտամին, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության եւ այլն: Բողկի բոլոր տեսակներն էլ նպաստում են վահանագեղձի նորմալ աշխատանքին, սպանում են աղիների վնասակար միկրոֆլորան:

    Իսկ ահա մեր մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանի ուղարկած դեղատոմսերում նշվում է. «Բողկը կարելի է օգտագործել որպես ողնաշարը բուժելու միջոց: Հիվանդ հոդերին կարելի է քսել սեւ բողկի հյութ: Կարելի է սեւ բողկի մոտավորապես 1 բաժակ հյութի մեջ լցնել կես բաժակ մեղր, 1 ճաշի գդալ աղ, կես բաժակ օղի եւ ստացված խառնուրդով շփել ցավոտ մասերը: Ցավը հանգստանում է: Բողկի թարմ հյութը կարելի է գործածել իշիասի, ռադիկուլիտի բուժման համար: Պարզապես հյութը պետք է քսել վնասված նյարդի ուղղությամբ:

    Բողկի թարմ հյութը շատ լավ օգնում է գլխացավին. պետք է ընդամենը բողկի հյութով մերսել քունքամասերն ու քթարմատը:

    Փորկապությամբ տառապողներին շատ լավ օգնում է բողկի տերեւիկների թուրմը: Դրա համար պետք է տերեւները 1 բաժակ ջրով թրմել 1 ժամ, ապա քամել եւ խմել օրվա մեջ 3 անգամ` ուտելուց 20 րոպե հետո: Օգտագործման ժամկետը 2-3 օր է:

    Կարմիր բողկի տերեւիկներից կարելի է պատրաստել կանաչ բանջարապուր: Կարելի է նաեւ օգտագործել մածնաբրդոշի ու աղցանների մեջ:

    Բողկին կարմիր գույն հաղորդող անտոցիանի նյութը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն նվազեցնում է քաղցկեղածին բջիջներ առաջանալու հավանականությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը, այնպես որ` շաքարային դիաբետով տառապողները պետք է բողկ շատ ուտեն: Կարմիր բողկը շատ լավ է տեսողության համար, այն խոչընդոտում է ճարպային նստվածքների առաջացմանը եւ կարգավորում է նյութափոխանակությունը:

    Եվս մեկ օգտակար բաղադրատոմս. տարեկան բողկը լվանալ, մաքրել, կտրատել բարակ շերտերով, վրան շաքարավազ անել ու թողնել 5-6 ժամ` այնքան, որ հյութը դուրս գա: Այնուհետեւ այդ հյութը ընդունել յուրաքանչյուր ժամը 1 անգամ` 1 ճաշի գդալից: Այս միջոցը շատ լավ օգնում է երեխաների հազին»:

    Պետք է ասել որ բողկը, բացի օգտակարությունից, ունի նաեւ իր հակացուցումները. այս բանջարեղենի չարաշահումը կարող է որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառ դառնալ: Բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի եւ ստամոքսի խոցով տառապողներին: Սրտային եւ լյարդի հիվանդությամբ տառապողներին այն եւս հակացուցված է:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Surveyr (11.11.2009), Լուսաբեր (10.11.2009)

  5. #18
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Ծիծաղը նպաստում է առողջությանը

    Ծիծաղը հանգստացնում է
    Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմեդիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին. միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ փոխում է նրա հոգեվիճակը:

    Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները
    Միասին ծիծաղելու ունակությունը չափազանց կարեւոր է լավ ու բարի հարաբերությունների ստեղծման համար: Երկու մարդու պատկերացումն այն մասին, թե ինչը կարող է ծիծաղելի լինել, ավելի է մտերմացնում նրանց ու թույլ է տալիս ավելի ազատ լինել միմյանց հետ շփման մեջ: Եթե դու կատակում ես, ուրեմն չես վախենում ծիծաղելի երեւալ: Հետեւաբար վստահում ես:

    Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա
    Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ պրոցեդուրաների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը եւ լավացնում է արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:

    Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը
    Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տեւողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաեւ նպաստում է լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների` այդ թվում քաղցկեղի դեմ:

    Ծիծաղը առողջացնում է սիրտը
    Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը եւ արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաեւ սրտի նոպա ունեցածներին: Բծիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:

    Ծիծաղը անցկացնում է ցավը
    Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաեւ ցավերի վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

    Ծիծաղը մաքրում է թոքերը
    Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով եւ բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետեւանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, որն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (10.11.2009), _DEATH_ (21.01.2010), Ուլուանա (11.11.2009), Ֆոտոն (16.11.2009)

  7. #19
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Առողջ սնունդ եւ երկարակեցություն

    Մասնագետների մի որոշակի խումբ գտնում է, որ վաղ ծերության պատճառը մեր ընդունած այն սննդի տեսակներն են, որը ամբողջությամբ չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Այսինքն, վաղ ծերությունը ապրելակերպի կանոնների խախտումն է:

    Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ նա, ով ճիշտ է սնվում, եւս 30 տարի է ավելացնում իր կյանքի տեւողությանը: Մեր նամակագիրների օգնությամբ փորձենք պարզել, թե որ մթերքներն են օգտակար, որոնք` վնասակար, եւ կոնկրետ ինչ մթերք պետք է օգտագործել երկար ապրելու համար:

    Օրինակ` Գոհար Կիրակոսյանը գրում է, որ «ապրելով երկարակյացների ընտանիքում (հայրն ու մայրն ապրել են 90 տարի)` հույս ունեմ, որ ես էլ կարող եմ ապրել երկար, ինչի համար ինքս էլ հետեւում եմ նրանց օրինակին. նրանք սնվում էին շատ պարզ ու հասարակ: Հիմնականում ապրում էին ամառանոցում, իրենց կերակրացանկից գրեթե ամբողջությամբ հանել էին միսը, սկսեցին ավելի շատ օգտագործել ձուկ, ուտում էին շատ հատապտուղներ ու բանջարեղեն: Իսկ այգում ունեին խնձորենու ծառ, որի վաղահաս եւ ուշահաս պտուղներն ուտում էին համարյա կլոր տարին: Մածունը եւս անպակաս էր նրանց սեղանից: Իսկ մենք գիտենք, թե ինչպես է այն կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Այսինքն՝ պետք է եզրակացնել, որ նրանց երկարակեցության գաղտնիքը շատ պարզ էր ու հասարակ` բնության հետ կապը, բնական սնունդն ու մաքուր օդը: Իսկ ես կառաջարկեմ աղցանի բաղադրատոմս, որը շատ օգտակար է առողջությանը: Վերջինիս համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ արեւածաղկի յուղ, 1 գլուխ սոխ, 2 հատ գազար, 1 կապ նեխուր, 2 պճեղ սխտոր եւ մոտավորապես 70 գրամ ծովակաղամբ:

    Շատ մանր կտրատել սոխը, նեխուրն ու սխտորը: Հետո ավելացնել արդեն խաշած ծովակաղամբն ու քերած գազարը։ Հետո այս ամենը խառնել ձեթով: Վերջում կարելի է ավելացնել կանաչի` ըստ ճաշակի` համեմ կամ մաղադանոս: Այս աղցանի հիմքը պետք է լինի ծովակաղամբը: Այն կարելի է օգտագործել ոչ միայն այս աղցանի մեջ, այլ նաեւ ճաշերի` աղի փոխարեն»:

    Իհարկե, առողջ սննդամթերք է համարվում առաջին հերթին ձուկը: Այն շատ օգտակար է: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները շատ հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից: Դրանք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, A, D եւ E վիտամիններ, ինչպես նաեւ՝ անփոխարինելի ֆոսֆորը, որը հիմնականում ձկան ոսկորների մեջ է լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել լավ պահածոյացված ձուկ, որպեսզի ոսկորներն էլ օգտագործվեն: Այնպես որ, ձուկը շատ օգտակար է. այն կարելի է ուտել ցանկացած ձեւով պատրաստված:

    Մասնագետները նաեւ մի հետաքրքիր դիտողություն են անում` եթե մենք խոսում ենք այն սննդի մասին, որը պետք է երկարացնի կյանքի տեւողությունը, ապա դա բոլորովին այլ սնունդի մասին է: Այն չպետք է չափից ավելի համեղ լինի: Եթե մենք խոսում ենք համերի մասին, ուրեմն սա արդեն այլ խոսակցություն է: Նման ճաշատեսակներն ու սննդամթերքը կյանքը չեն երկարացնում:

    Առողջ սնունդի մեջ կարեւոր դեր ունեն առաջին ճաշատեսակները` ժողովրդի լեզվով ասած` ջրիկ ճաշը: Շատերը կարծում են, որ առաջին ճաշատեսակը պատրաստելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ անպայման արգանակ պետք է պատրաստել: Բայց ոչ, արգանակ նույնիսկ պետք էլ չէ: Կարելի է վերցնել սովորական ջուր, իսկ ջրի մեջ լցնել մանր կտրատած բանջարեղեն, մի քիչ էլ բուսական յուղ, եւ ահա պատրաստ է առաջին ճաշատեսակը: Կարելի է նույնը անել կարագով եւ ավելացնել մի քիչ կանաչի ու թթվասեր: Իսկ եթե այս ամենին էլ մի փոքր ցանկացած տեսակի ձավարեղեն ավելացնենք, կստացվի ոչ միայն օգտակար, այլ նաեւ համեղ ուտելիք:

    Իսկ ձավարեղենի մասին պետք է ասել, որ ամենաօգտակարն ու համեղը հնդկաձավարն է: Այն պարունակում է շատ օգտակար նյութեր եւ կարելի է ուտել ցանկացած տարիքում: Հնդկաձավարը կարող է փոխարինել մսին` երկաթի պարունակությամբ: Հենց այդ պատճառով էլ պետք չէ հնդկաձավարը եփել կաթով կամ համատեղել կաթնամթերքի հետ, քանի որ երկաթն ու կաթնամթերքի կալցիումը «անհաշտ ախոյաններ» են:

    Իհարկե, խոսքը երեկոյան կեֆիրի մեջ թրջած հնդկաձավարի մասին չէ, որը առավոտյան ուտում են, որպես թեթեւ ու օգտակար սննդամթերք: Սա արդեն այլ բան է: Այստեղ մենք հնդկաձավարի հետ ստանում ենք օգտակար բակտերիաներ, որը դրականորեն է ազդում մեր դիմադրողականության վրա:

    աղբյուրը` www.armtown.com
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (12.11.2009), Ֆոտոն (16.11.2009)

  9. #20
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Ձմերուկը հարուստ է հեշտ յուրացվող շաքարներով, վիտամիններով (հատկապես B խմբի), իսկ երկաթի պարունակությամբ զիջում է միայն սպանախի ու հազարի տերևներին: Այդ պատճառով այն հատկապես օգտակար սակավարյունությամբ հիվանդ մարդկանց համար:
    Ձմերուկի մեջ հեղուկի, վիտամինների ու երկաթի առկայությունն այն օգտակար են դարձնում նաև կերակրող մայրերի համար: Այս պտուղը կանխում է միզապարկում քարերի առաջացումը, լավացնում նյութափոխանակությունը, միզամուղ միջոց է, կարգավորում է լյարդի աշխատանքը, արագ հագեցնում ծարավը, մաքրում օրգանիզմը և այլն:
    Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ձմերուկ ուտել նաև խրոնիկ հեպատիտով հիվանդներին:
    Այս պտղի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք կանխում են սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները:
    Ցածր կալորիականության շնորհիվ (100 գրամում մոտ 38 կկալ) այն շատ են ուտում նիհարել ցանկացող մարդիկ: Սակայն պետք է հիշել, որ դրա մեջ պարունակվող ֆրուկտոզան ավելի հեշտ է վերածվում ճարպի, քան գլյուկոզան: Այդ պատճառով աշնանը որոշ մարդկանց քաշի ավելացումը բժիշկները կապում են օգոստոսին չափազանց շատ ձմերուկ ուտելու հետ: Բացի այդ, ձմերուկի և դդումի մեջ առկա մրգային թթուները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը և շարժման մեջ դնում ստամոքսի պատերը, ինչը մարդու կողմից ընկալվում է որպես քաղցի զգացում:
    Ահա ձմերուկի օգտակարությունն ավելի մեծացնող մի քանի խորհուրդ:
    Պետք չէ տարվել ձմերուկի դիետայով, քանի որ հեղուկի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև նախկինում կուտակված աղերը: Խորհուրդ չի տրվում այս դիետան մի քանի օրից ավելի պահել, քանի որ հեղուկի մեծ քանակության կորստի հետևանքով հնարավոր են արյան ճնշման անկում, գլխապտույտ և ուշաթափություն:
    Չի կարելի նաև սննդի ընդունումն ամբողջությամբ փոխարինել միայն ձմերուկով: Փորձեք ձմերուկն ուտել սպիտակ հացի կամ բուլկու հետ: Այդպես քաղցն ավելի արագ կհագեցնեք և ավելի քիչ քանակությամբ սննդով:
    Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 12.11.2009, 20:18:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (12.11.2009), Շինարար (12.11.2009)

  11. #21
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Լեգենդ կաթի օգտակարության մասին

    Արտասահմանյան դիետոլոգների կարծիքով կաթն ավելի շատ օգտակար է երեխաների համար, իսկ մեծահասակներին` այնքան էլ չէ։ Համարվում է, որ երեսուն տարեկանից մեծ մարդկանց օրգանիզմում կաթի շաքարը չի քայքայվում։ Հակառակ դրան` ռուս դիետոլոգները կարծում են, որ հիսունն անց մարդկանց համար կաթն ուղղակի անփոխարինելի է։ Սակայն բոլոր մասնագետները համակարծիք են մի հարցում. կաթնամթերքն օգտակար է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։

    Ֆրանսիացի գիտնական Պիեռ Ռոլանը գտնում է, որ կաթի սիրահարները ենթակա են սրտային հիվանդություններ ստանալու վտանգին։ Բանն այն է, որ կաթի սպիտակուցը` կազեինը, արտադրում է այնպիսի մոլեկուլներ, որոնք վտանգավոր են զարկերակների եւ անոթների համար։ Նշենք, որ ֆրանսիացիներն ավելի հազվադեպ են սրտի հետ կապված խնդիրներ ունենում, քանի որ բոլոր խմիչքներից գերադասում են գինին։ Կարմիր գինու մեջ պարունակվող նյութերը պաշտպանում են զարկերակները։

    Ամերիկյան գիտականներն էլ պնդում են, որ երեխային, ոսկորների ամրության համար, անհրաժեշտ է շատ շարժվել եւ մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն ուտել։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն ամենաշատ քանակությամբ կաթ եւ կաթնամթերք օգտագործող երկիրն է, սակայն կոտրվածքների թիվն այնտեղ եւս գերազանցում է մյուս երկրները։

    Բրիտանացի պրոֆեսոր Ջեյն Փլանթի հավաստմամբ կաթը նույնքան վտանգավոր է մարդկանց առողջության համար, որքան ծխախոտը։ Նրա կարծիքով կաթնամթերքն անհրաժեշտ է ամբողջությամբ կրճատել կերակրակցանկից, քանի որ դրանք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Տարիներ առաջ բժիշկները պրոֆեսոր Փլանթին կրծքի քաղցկեղ են ախտորոշում եւ ասում նրա կյանքին մի քանի ամիս է մնացել։ Սակայն Ջեյնը չի հանձնվում։ Նա նկատում է, որ Չինաստանում, ուր առօրյա ավանդական կերակրացանկում կաթնամթերքը հազվադեպ է, մարդիկ քաղցկեղով շատ ավելի քիչ են հիվանդանում։ Ջեյնը եւս իր սննդակարգից հանում է կաթն ու կաթնամթերքը, եւ մի քանի ամիս անց նրա օրգանիզմում հայտնաբերված ուռուցքը սկսում է փոքրանալ, իսկ այսօր արդեն նա լիովին առողջ է։ Պրոֆեսորի խոսքերով` կաթի մեջ կա հատուկ հորմոն, որը քաղցկեղածին ազդեցություն ունի։ Դրա թույլատրելի քանակի գերազանցումը կենդանիների սելեկցիայի արդյունքն է։ Այս հորմոնից բացի, կաթում առկա կալցումը ճնշում է D վիտամինի ակտիվությունը։
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.11.2009)

  13. #22
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Ինչ խմել շոգին

    Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2,5 լիտր հեղուկ։ Շոգ եղանակին “արտահոսքը” կարող է հասնել մինչեւ 4 լիտրի։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Գիտնականների հաշվարկներով մոտավորապես մեկ լիտր հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը։ Երկու լիտրի դեպքում` նվազում է մտավոր գործունեության ընդունակությունը, երեքից լիտրից հետո գլխապտույտ է սկսում, չորսի դեպքում` հնարավոր են ուշաթափություն եւ սրտի նոպաներ։

    Օրգանիզմի խոնավության պակասի մոտ մեկ երրորդը կարող են լրացնել հացը, ապուրները, մրգերն ու բանջարեղենը, իսկ երկու երրորդը` տարբեր հյութերն ու ըմպելիքները։ Ահա թե ինչպես են մասնագետները հինգ բալանոց սանդղակով գնահատում ծարավը հագեցնելու զանազան ըմպելիքների ընդունակությունը։

    Թեյ

    Շոգ եղանակին թեյի օգտակարությունը մասնագետները գնահատել են հինգ միավոր։ Այն ծարավը հագեցնելու լավագույն միջոցն է։ Դրա համար երեք անգամ ավելի քիչ թեյ է հարկավոր, քան ջուր։ Ընդ որում` նշանակություն չունի այն սառն է, տաք, թե գոլ։ Կանաչ թեյի օգտին է խոսում նաեւ նրանում առկա P վիտամինը, որը բարերար ազդեցություն է ունենում անոթների վրա եւ ատամները չի դեղնացնում։ Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

    Սեւ թեյն օրգանիզմի տոնուսը բարձրացնում է կոֆեինի հաշվին։ Թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգտակար են քաղցկեղը եւ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար։

    Այս ամենով հանդերձ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում ութ բաժակից ավելի թեյ խմել։

    Ջուր

    Սա ծարավը հագեցնելու ամենատարածված եւ առայժմ ամենաէժան միջոցն է։ Մեծ քանակությամբ աղերի եւ կենսաբանորեն ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը, վաստակելով չորս միավոր, գտնվում է հաջորդ տեղում։ Այն թարմացնում է, խթանում ախորժակը եւ անցկացնում հոգնածությունը։ Ծարավն ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ որեւէ այլ թթու հատապտուղ գցեք։
    Խորհուրդ չի տրվում թորած ջուր խմել։

    Կաթ եւ կաթնամթերք

    Կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակվող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են։ Բացի այդ, օրգանիզմը դրանք շատ արագ է յուրացնում։ Մեկ ժամվա ընթացքում կաթնամթերքը յուրացվում է համարյա 91 տոկոսով, իսկ կաթը` 32։ Եթե ձեր շրջապատի ջերմաստիճանը գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, ապա փորձեք մի բաժակ անյուղ կամ ջրով բացված կաթ խմել։ Այն չի կարելի խմել ճաշելուց հետո։

    Բնական հյութեր եւ նեկտարներ

    Ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի եւ հոնի հյութերը։ Թթուն գրգռում է համային ռեցեպտորները, սկսում է ուժեղ թքարտադրություն, եւ մարդկանց սկսում է թվալ, որ շուրջն այդքան էլ շոգ չէ։ Պտղամիս պարունակող կամ խառը հյութերն ավելի վատ են հագեցնում ծարավը, սակայն ավելի օգտակար են։ Շոգ եղանակին ավելի լավ է խմել ջրով բացված հյութեր, որոնք օրգանիզմն ավելի հեշտ է յուրացնում։ Անհրաժեշտ է խուսափել չոր խտանյութերով պատրաստված հյութերից։

    Կվաս

    18-րդ դարում Մոսկվայում եղած ճանապարհորդները գրում էին, որ այնտեղ մարդիկ ջրի փոխարեն կվաս են խմում եւ այդ պատճառով երբեք չեն հիվանդանում այն ախտերով, որոնք առաջանում են վատորակ ջուր օգտագործելու հետեւանքով։ 19-րդ դարում իսկապես ապացուցվում է այն փաստը, որ կվասն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այս ըմպելիքի մեջ խոլերայի եւ տիֆի հարուցիչները 20 րոպե անց ոչնչանում են։ Կվասը հաղթահարում է ոչ միայն ծարավի, այլեւ քաղցի զգացումը եւ նպաստում է սնունդը մարսելուն։ Պարբերաբար օգտագործելու դեպքում այն բարերար ազդեցություն է ունենում նաեւ նյարդային համակարգի վրա։ Խորհուրդ չի տրվում շշերի մեջ լցված, գազավորված կվաս խմել, որն արհեստական հավելումների պատճառով կորցնում է օգտակար հատկությունները։

    Լիմոնադ

    Լիմոնադը բոլոր ժամանակակից գազավորված հյութերի նախահայրն է, որի հիմքում կիտրոնի հյութն էր։ Ներկայիս գազավորված հյութերի մեջ արհեստական նյութերն այնքան շատ են, որ դրանք նույնիսկ մեծ քանակությամբ խմելիս բոլորովին ծարավը չեն հագեցնում եւ ավելին` կարող են երեխաների ալերգիայի պատճառ դառնալ։ Դրանց մեջ պարունակվող այդ ամբողջ “քիմիան” բերանի մեջ տհաճ համ է թողնում եւ ստիպում կրկին որեւէ բան խմել։ Իսկական օգտակար լիմոնադը կարելի է պատրաստել տնային պայմաններում` ընդամենը հանքային ջուրը խառնելով ցանկացած մրգային խյուսի հետ։
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (17.01.2010), _DEATH_ (21.01.2010), Արծիվ (16.11.2009), Դատարկություն (16.11.2009)

  15. #23
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ կգրենք այն ամենը ինչը գիտենք, որ օգտակար է մեր առողջությանը : Խոսքը հատկապես սննդի մասին է: Ցանկալի է, որ տեղադրված խորհուրդները լինեն հիմնավորված :


    Առաջինը սկեմ ես:
    Շատ օգտակար է առավոտյան խմել հետևյալ ըմպելիքը, որը համարվում է երիտասարդության էլիքսիր: Այն հարկավոր է խմել սոված վիճակում:
    1 թեյի գդալ մեղր + 1 թեյի գդալ կիտրոնի հյութ + 1 ճաշի գդալ բուսական յուղ
    Մեղրը խիստ արգելվում է 0-1 տարեկան երեխաներին: Հնարավոր է երեխան քնի և չարդնանա մի խոսքով մահանա:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _DEATH_ (21.01.2010)

  17. #24
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղրը խիստ արգելվում է 0-1 տարեկան երեխաներին: Հնարավոր է երեխան քնի և չարդնանա մի խոսքով մահանա:
    Եթե աշխարհի բոլոր բժիշկները քո ասածը պնդեն մեկա չեմ հավատալու:

  18. #25
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե աշխարհի բոլոր բժիշկները քո ասածը պնդեն մեկա չեմ հավատալու:
    Եթե հոլանդերեն կարող ես կարդալ խնդրեմ:
    Եթե ցանկանասԿարող եմ նաև ֆրանսերեն, կներես ուրիշ լեզվով չեմ կարող:
    http://www.ouders.nl/trouw/t1999018.htm

  19. #26
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղրը խիստ արգելվում է 0-1 տարեկան երեխաներին: Հնարավոր է երեխան քնի և չարդնանա մի խոսքով մահանա:
    Մի տարի առաջ մեկ ամսեկան երեխային բժիշկները խորհուրդ տվեցին մեղր տալ /ինչ-որ պրոբլեմ կար կոկորդի հետ կապված/, ու որոշ ժամանակ օգտագործել են: Չգիտեմ երեխուց էր, թե մեղրից, բայց ոչ մի վնաս չի եղել, մի բան էլ ավել. օգուտ է եղել:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (17.01.2010), _DEATH_ (21.01.2010), Շինարար (21.01.2010)

  21. #27
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հոլանդերեն կարող ես կարդալ խնդրեմ:
    Եթե ցանկանասԿարող եմ նաև ֆրանսերեն, կներես ուրիշ լեզվով չեմ կարող:
    http://www.ouders.nl/trouw/t1999018.htm
    Չէ չեմ հասկանում, բայց մեկա չէի հավատալու:

  22. #28
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տարի առաջ մեկ ամսեկան երեխային բժիշկները խորհուրդ տվեցին մեղր տալ /ինչ-որ պրոբլեմ կար կոկորդի հետ կապված/, ու որոշ ժամանակ օգտագործել են: Չգիտեմ երեխուց էր, թե մեղրից, բայց ոչ մի վնաս չի եղել, մի բան էլ ավել. օգուտ է եղել:
    ՈՒղղակի ցավում եմ որ բժիշկն է խորհուրդ տվել: Այստեղ բոլոր տեսակի մեղրների պիտակի վրա գրած է խիստ արգելվում է 0-1տարեկան երեխաներին, իսկ այս տարիքից բարցր մարդուն շատ առողջարար է:
    Չգիտեմ հայերեն ինչպես կլինի «Botulisme» այս հիվանդությունը կարող է առաջանա:

  23. #29
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒղղակի ցավում եմ որ բժիշկն է խորհուրդ տվել: Այստեղ բոլոր տեսակի մեղրների պիտակի վրա գրած է խիստ արգելվում է 0-1տարեկան երեխաներին, իսկ այս տարիքից բարցր մարդուն շատ առողջարար է:
    Չգիտեմ հայերեն ինչպես կլինի «Botulisme» այս հիվանդությունը կարող է առաջանա:
    Մուտլիովկեք են, հավայի յուղ են վառում, մինչև 1 տարեկան չի կարելի բայց 1 տարեկան մեկ օրեկանին կարելի ա:

  24. #30
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Օգտակար է առողջության համար

    առողջության համար շատ օգտակար է նաև յոգայով զբաղվելը, որը ես ուղղակի ատում եմ...

    նաև առողջ լինելու համար հարկավոր է ներշնչել, որ դու առողջ ես...

    ինձ համար առողջ լինելն ավելի շատ հենց հոգևոր բաների հետ է կապված:Ճ
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _DEATH_ (21.01.2010)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգտակար կայք, Ռուլետկա խաղացողների համար
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.06.2014, 23:14
  2. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  3. Միֆերը վնասակար են առողջության համար
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.10.2008, 13:35
  4. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 08.09.2008, 07:00
  5. Visual Basic ծրագրավորման համար օգտակար կոդեր
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 01.06.2008, 16:11

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •