Նարնջի սքանչելի բույրն ու անկրկնելի համը դեռևս չեն համալրում նրա բոլոր դրական հատկանիշների ցանկը: Ցիտրուսների այս հիանալի ներկայացուցչի բժշկական արժեքավորությունը ապացուցված փաստ է:
Հիմնականում նարինջն օրգանիզմի համար օգտակար է մարսողական, էնդոկրին, սրտանոթային և, մասնավորապես, նյարդային համակարգերի գործունեության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել նաև ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և բույրաթերապիայի շրջանակներում:
Նարնջի բաղադրության մեջ պարունակվող վիտամինների և միկրոտարրերի թվարկումը հիրավի տպավորիչ շարք է կազմում: Այն ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, և ավելին՝ խաղողային և մրգային շաքար: Մասնավորապես, նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ մագնիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գր նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ աշնանը և գարնանը այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Բանն այն է, որ անձրևոտ, ոչ այնքան կայուն, փոփոխական եղանակին մրսածության հետևանքով առաջացող մի շարք հիվանդությունների ռիսկը մեծանում է: Իսկ նման պայմաններում ասկորբինաթթուն իմունային համակարգի հավատարիմ օգնականն է և հաջողությամբ պաշտպանում է մեզ տարբեր վարակներից:
Նարինջն ունի նաև ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռևս վաղ անցյալում: Եվ, պետք է ասել, այդ միջոցի պատրաստման բաղադրատոմսը երկարատև տարիների ընթացքում որևէ փոփոխություն չի կրել: Այն պատրաստվում է հետևյալ կերպ.
Նարնջի 3-4 կտորի վրա լցնել 50 մգ սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թողնել 30 րոպե և խմել:
Նման դեղամիջոցի ընդունումը ոչ միայն հաճելի է, այլև արագ կիջեցնի բարձր ջերմությունը:
Այս արևագույն միրգը հիանալի միջոց է մարսողական համակարգի խնդիրների դեմ պայքարելու տեսանկյունից: Գաստրիտ ունեցողներին խորհուրդ է տրվում օրվա մեջ 3 անգամ 100 մլ չափաբաժնով խմել նարնջի թարմ քամած հյութ: Նույն նպատակի համար շատ լավ միջոց է նաև նարնջի հյութից և հայ տնտեսուհիներին քաջ ծանոթ բամիայից պատրաստված կոկտեյլը, որը կրկին պետք է ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Իսկ ահա ամեն օր քնելուց առաջ 2 նարինջ ուտելու դեպքում հնարավոր է իսպառ ձերբազատվել փորկապությունից: Բացի այդ, նարինջը շատ լավ մաքրում է օրգանիզմը՝ արտամղելով վնասակար նյութերը:
Դիետոլոգների պնդմամբ շաբաթվա մեջ մի քանի նարինջ ուտելը հիանալի պրոֆիլակտիկ միջոց է արտրիտի դեմ:
Վիտամին C-ով հարուստ լինելը նարնջին դարձնում է նաև շատ լավ միջոց ատամնաբուժական պրակտիկայում՝ տարաբնույթ ախտերի պրոֆիլակտիկայի տեսանկյունից: Վիտամին C-ն ոչնչացնում է կարիես և լնդերի բորբոքումներ առաջացնող բակտերիաները: Միևնույն ժամանակ՝ նարնջի բաղադրության մեջ պարունակվող կալցիումը նպաստում է ատամների և ծնոտների ամրությանը:
Նարինջը շատ օգտակար է տարեց մարդկանց համար:
Բարելավելով օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսը և արտամղելով վնասակար նյութերը՝ այն կանխարգելում է այնպիսի սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են աթերոսկլերոզը, ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը:
Նարնջի միջոցով հնարավոր է պայքարել նաև միգրենի դեմ: Այս նպատակով արդյունավետորեն կիրառվում է հետևյալ բաղադրատոմսը.
Կեղևը չհեռացրած նարինջները, ծովաբողկը և ուրցը մսաղացով աղալ, ստացված զանգվածին ավելացնել 5-6 ճաշի գդալ կոնյակ և լավ խառնել: Այս կոկտեյլի ընդունումը օրվա մեջ 4 անգամ 40 գրամի չափով կանխում է միգրենի հերթական նոպան:
Ավանդաբար նարինջն օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես հիպո- և ավիտամինոզների պրոֆիլակտիկայի և բուժման միջոց: Իսրայելյան գիտնականները բացահայտել են, որ թարմ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:
Ասիական երկրներում նարինջը արդյունավետորեն օգտագործվում է՝ որպես խումարի դեմ պայքարի միջոց. թարմ նարնջի հյութի և ձվի դեղնուցի խառնուրդը հիանալի սթափեցնող ազդեցություն է ունենում: Կարող եք փորձարկել այս միջոցը ամանորյա խնջույքներից հետո:
Ի վերջո, այս ամենին զուգահեռ՝ նարինջը նաև հիանալի համ ունեցող միրգ է և անփոխարինելի բաղադրիչ կարող է հանդիսանալ բազմաթիվ մրգային և այլ աղցանների, ինչպես նաև ուտեստների կազմում:
Շուկայում նարինջ ընտրելիս հիշեք. այն պիտի ավելի ծանր լինի իր չափերի համեմատությամբ: Կեղևի վրայի բծերը չեն վկայում վատ որակի մասին, դրանք պարզապես քամու ժամանակ երիտասարդ պտղի՝ ծառի ճյուղերին քսվելու հետևանքներն են: Ի նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ նարինջը բերքահավաքից հետո չի շարունակում հասունանալ: Այն լավ է պահպանվում սառնարանային պայմաններում:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Հարգելի Yeghoyan այլ միջոց չգիեմ և չեմ ուզում այլ միջոցի դիմել: Քանի, որ խոսքը գնում է իմ առողջության մասին, դրանից վեր բան ինձ համար գոյություն չունի:Այստեստեղ նման երևույթ գոյություն չունի, որ գրեն ինչ ցանկանան:
Քեզ էլ կխնդրեմ խանութից գնես, որովհետև կստանաս կտրոն և եթե հանկարծ Աստված չանի վատ բան պատահի ապացուց կունենաս և կվարցադրվես քեզ հասցված վնասի դիմաց: Նաև խանութից գնելուց հարկ կմուծես կլինի ի օգուտ քո պետությանը:
Հարգանքներով bari hoki:
Բայց դու մեկ տարեկան չես չէ՞, մենք խոսում էինք մեկ տարեկան երեխային մեղր տալուց, համ էլ ես քեզ չէի առաջարկում այլ միջոց, ընդամենը ասում էի, որ նման բան եղել է, ու ոչ մի վնաս չի եղել երեխային:
Մի բան էլ, վստահ լինելով հաստատ կարող եմ ասել, որ մանավանդ երեխայի համար ոչ ոք խանութից չի գնի մեղր: Պատճառ շատ կա, ձեր խորհրդին էլ արդեն պատասխանել է *e}|{uka*-ն և ես նրա նման եմ մտածում:
Հերիք մտածես պետության ու չեկերի մասին, իսկապես առողջությանդ մասին մտածի ու ձևականությունների հետևից մի ընկի![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ժողովուրդ ջան, նախքան հակաճառելը, կարծում եմ, արժեր նայել, թե մարդը որտեղ է ապրում։ Ինչքան հասկացա, ինքը Բելգիայի մասին է խոսում, իսկ դուք՝ Հայաստանի։Ու այդ «փոքրիկ» հանգամանքն էլ, ըստ էության, ամեն ինչ փոխում է.
համենայնդեպս, դժվար թե Բելգիայի խանութներում կամայական պիտակներով կասկածելի որակի մեղր վաճառեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
bari hoki (23.01.2010), Դատարկություն (23.01.2010), Շինարար (23.01.2010)
*e}|{uka* (23.01.2010)
Վերջերս շատ ենք մեղրի մասին գրում, որոշեցի մի քիչ իմանալ թե ինչ է իրենից ներկայացնում մեղրը:
Այստեղ կան որոշ հիվանդությունների դեմ մեղրով պատրաստվող դեղամիջոցներ:
Մեղրի բուժիչ հատկությունների մասին գիտեն բոլորը: Սակայն, այն որպես սնունդ պետք է չափավոր օգտագործել: Օրինակ` նախադպրոցական տարիքի երեխաներին պետք է տալ օրական ոչ ավելի, քան 1-2 գդալը: Ընդհանուր առմամբ, մեղրի օգտագործումը ամրապնդող և պրոֆիլակտիկ նպատակներով շրջանակվում է օրական 60-70 գրամով: Այդքանը լիովին բավական է օրգանիզմը մաքրելու, արյան բաղադրությունը կանոնավորելու, հեմոգլոբինը բարձրացնելու և սրտանոթային համակարգն ամրապնդելու համար:
Արյան ճնշումն իջեցնելու համար օգնում է իրար խառնած 1 ճաշի գդալ մեղրը, 1 թեյի գդալ աղացած դարչինն ու 1 թեյի բաժակ մածունը՝ տալով օրը 3 անգամ, ճաշի գդալով, առավոտյան քաղցած վիճակում:
Մեղրը չի կարելի տաքացնել: 35 աստիճան ջերմության պայմաններում այն արդեն մասամբ կորցնում է իր վիտամինային պաշարը, իսկ 50 աստիճանից ավել տաքացնելու դեպքում սպառում է բոլոր առողջարար հատկությունները:
ՄԵՂՐԸ ԱԼԵՐԳԻԿ ՉԷ: Ալերգիայի առաջացման պատճառը ոչ թե մեղրն է, այլ մի շարք բույսեր, որոնց նեկտարը գուցե առկա է տվյալ մեղրի բաղադրության մեջ: Ընդ որում, առավել հաճախ է դրսևորվում ալերգիկ ռեակցիա ամբրոզիայի և արևածաղկի հանդեպ: Սակայն գոյություն ունի մեղրի շուրջ 60 տեսակ, և կան շուրջ 3000 մեղրակիր բույսեր, այնպես որ ալերգիա ունեցողը պետք է պարզապես ավելի ուշադիր լինի և ընտրի այն մեղրը, որն իր օրգանիզմին համապատասխան է:
Մեղրը կարելի է խմել միմիայն տաք խոտաբույսային թեյերի հետ: Եռման ջերմաստիճանի սովորական սև թեյի և մեղրի համադրությունն անթույլատրելի է: Նախ, պատճառը բարձր ջերմաստիճանն է: Բացի այդ, սև թեյն ու մեղրը հակառակ ազդեցություններ են ունենում օրգանիզմի վրա. թեյը գրգռում է, իսկ մեղրը՝ հանգստացնում:
Մեղրամոմի բուժիչ հատկությունների մասին
Մոմի բուժիչ հատկությունների մասին դեռևս 700 տարի առաջ գրել է Կիրակոս Գանձակեցին: Մոմը զանազան ձեթերի, բուսական խեժերի, արմատների, ճարպերի, բուսական ծագում ունեցող այլ նյութերի հետ լավ քսուք է հանդիսանում տարբեր վերքերի ապաքինման համար: Այն նաև շոգեհարման ու դիմահարդարման լավ դեղամիջոց է: Մարդու մաշկը լավ է ներծծում մեղրամոմը. այն մաշկին տալիս է հարթ ու նուրբ, թավշանման տեսք: Դեմքի կնճիռները վերացնելու, ինչպես նաև կնճռոտումը կանխելու համար կարելի է 30-ական գրամ սպիտակ մոմի, սպիտակ շուշանի, սոխի հյութի խառնուրդը լցնել կավե ամանի մեջ, տաքացնել և հալել մարմանդ կրակի վրա, ապա փայտիկով խառնել մինչեւ հովանալը: Պատրաստի քսուքն ամեն երեկո և առավոտ բարակ շերտով քսել դեմքին, շփել ու փափուկ քաթանի կտորով մաքրել:
Բոլոր տեսակի վերքերի ու մաշկային բորբոքումների բուժման համար խորհուրդ է տրվում հավասար քանակով մարմանդ կրակի վրա հալել ու իրար խառնել կտավատի յուղը, անալի կարագը, մոմը, զեյթունի յուղը, պատրաստել քսուք և օգտագործել: Այս միջոցը շատ լավ է նաև ձեռքերի գրգռված ու ճաքճքած մաշկին:
Իսկ վառվող մոմակերոնի ծուխն ընդհանրապես ոչնչացնում է տվյալ միջավայրում եղած մանրէներն ու մաքրում օդը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քո ասած մեղվագործերիի, բնական, համեղ, օգտակար ու լավ մեղրը բաղադրությունը պարզելու համար հետազոտման երբեվիցե՞ որևե մեկը տված կա՞, խնդրում եմ ճշմարտությունը ասեք: Կարծում եմ,ակումբում չկա: Երևի փորցել են այսպես լավաշի կտոր քցել մեղրի մեջ, որ չորացավ ուրեմն իսկական մեղր է, կամ գդալով մեղրը վերցնել ծորել կրակով այրել որ վառվեց մեղր չէ, և այսպես մի շարք փորցեր ... ... եթե ասպես անող կա բավական է բավական խնդրում եմ կանգնեք, մի թե կարելի է միշտ այսպես ապռել:
Իմ մորաքրոջ ամուսինը մեղվագործ է ապրում է հայաստանում, գիտեմ ինչպես են մեղրը կեղծում, կարող եմ ասել:
Բոլոր մարդիք ինչ որ բանից անտեղյակ է չկա այտպիսի մարդ , որ ամեն ինչից տեղակ լինի չէմ հասկանում վատ եմ անում, որ «անկարգ» իմ ազգին հրամցնում եմ: Ուզում եմ իմ ազգը գիտենա ինչն է օգտակար է առողջության համար և առողջ մտածի, որ ազգն՞ է մեզանից լավ: Վատ՞ եմ անում:
նեա, շատ էլ լավ ես անումբայց հաշվի առ որ հայ ենք, բոլորս էլ ինչ որ տեղ բարկամադրացիական կապեր ունենք և Հայաստանի պայմաններում կարողանում ենք ձեռք բերել ճիշտ մեղր
Այդ նույն մորաքրոջդ ամուսինը նաև գիտի անարատ մեղրի ստացման ձևը ու, երբ դու գաս Հայաստան հատատ քեզ կեղծը չի տա ուտես, նման ձևով էլ մեզ մեր բարեկամները կամ այլ ծանոթները չեն տալիս /ամենքս էլ ինչ որ ճանապարհ միշտ գտնում ենք մեր ցանկացածին հասնելու համար/: Երևի հիմա հասկացար ինչ նկատի ունեի երբ ասում էի, որ խանութից բացի կարելի է նաև այլ տեղից ձեռք բերել մեղր, որն առանց պիտակ ու լավը կլինի:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Հօկի ջան, եթե մի բանից տեղյակ չես, ավելի լավ է խորհուրդ չտաս՝ հակառակ դեպքում ծաղրի առարկա ես դառնալու: Մենք ենք ապրում Հայաստանում ու քեզանից լավ գիտենք, թե լավ մեղրը որտեղ են վաճառում, մասնավորապես գիտենք, որ խանութների մեղրը բնական չէ, դա չեն թաքցնում նույնիսկ վաճառողները, Հայաստանում լավ մեղր գնելու միակ ձևը ծանոթ, վստահելի մեղվաբույծ ունենալն է: Իսկ դու այդ ամենից ԱՆՏԵՂՅԱԿ ես և փորձում ես մեզ խորհուրդ տալ:
*e}|{uka* (24.01.2010), Chuk (24.01.2010), Էդուարդ_man (25.01.2010)
Ուղղակի, բարեհոգի իմ բարեկամ, քո առաջարկած բելգիական դեղատոմսերը հայկական օրգանիզմը չի ընդունումԴու եղե՞լ ես Հայաստանում
Արի աղքատին խորհուրդ չտանք մրգեր ու բանջարեղեն սննդի մեջ շատ օգտագործել, երբ մարդը հազիվ է հասցնում հացի ու մակարոնի փող աշխատել, ինքն էլ գիտի, որ բանջարեղենը օգտակար է, բայց հարյուր դրամի մակարոնով կարողանում է ընտանիքը կշտացնել: Հայաստանում, եթե ուզում ես լավ մեղր գնել, դա պետք է անել միայն ու միայն մեղվաբույծներից, բայց փորձված, ճշտված մեկից, ում կարելի է վստահել, ազնիվ մարդիկ շատ կան, ցավում եմ, որ Բելգիայում անհատ մեղվաբույծների նկատմամբ վստահություն չկա, մեզ մոտ մեղվաբույծները հիմնականանում ավելի ազնիվ են… Ում լավ մեղր է պետք, իմ հորեղբայրս էլ է լավ մեղվաբույծ
ու ամենակարևորը մեղրը չի կեղծում: Ասեմ, որ մեղվապահները հիմնականում իրենց մեղրը որակի ստուգումների են տանում՝ ոչ այնքան հաճախորդներին ինչ-որ բան ապացուցելու, որքան իրենք իրենց համար ստուգելու իրենց մեղրի որակը, այնպես որ այս առումով կարող եք չանհանգստանալ, իսկ ինչ վերաբերվում է չեկերին, որ պետության գանձարանը լցնեն, թող մի երկու մեղվաբույծ էլ առայժմ հարկեր չվճարեն, քանի դեռ խոշոր ֆռուկտները ազնվորեն չեն ներկայացնում իրենց շահույթը ու համապատասխան չափով հարկեր չեն վճարում, մեղվապահների վճարած երկու կոպեկից պետության համար էական բան չի փոխվելու
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ