Խնդրի այս լուծումը սխալ է։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Այստեղ նրբությունը նրանում է, թե ոնց ենք դնում ու երբ ենք կշռաքարը բաց թողնում։
Եթե կշռաքարը զգուշորեն դնենք կշեռքի վրա, և այն միանգամից բաց թողնենք (զգուշավոր դնելու իմաստը կշռաքարին հենց սկզբից կինետիկ էներգիա չհաղորդելն է, այնպես որ սկզբում կարողանանք ողջ էներգիան վերագրել միայն պոտենցիալ էներգիայի), ապա կշռաքարը ծանրության ազդեցության տակ կսկսի ներքև իջնել, հետո երբ զսպանակը լավ սեղմվի, նորից վերև կգնա, հետո նորից կիջնի, մի խոսքով, այդպես անընդհատ կտատատնվի (եթե շփման ուժը անտեսենք)։ Ի դեպ, ամենացածր կետին էլ երբ հասնի, kx-ը հավասար չի լինի mg-ի, այլ ավելի մեծ կլինի mg-ից․ հենց դրա համար էլ զսպանակը նորից վերև կբարձրանա։ Այդ դրա համար էլ էներգիայի պահպանման օրենքի մեջ mg=kx տեղադրել չեք կարող։
Այ ուրիշ բան է, եթե կշռաքարը դնելուց հետո ձեռքով զգուշորեն իջացնենք իրան մինչև այն կետը, որտեղ կշռաքարը էլ չի շարժվի։ Այդ կետում mg=kx-ը գործում է։ Բայց այս դեպքում էլ էներգիայի պահպանման մեջ պետք է հաշվի առնել, որ դու քո ձեռով էլ ես բացասական աշխատանք ես (բացասական աշխատանք, քանի որ ձեռքով շարժմանը հակառակ ուղղությամբ ես ուժ գործադրելու) կատարում կշառաքարի վրա, ու իրա էներգիայի մի մասը խլում ես։ Եթե դա էլ հաշվի առնես, էլ հակասություն չի լինի։ mgx/2-ի չափով էներգիան դու ես խլել, կամ էլ, ուրիշ կերպ ասած, քո ձեռքի վրա է ծախսվել mgx/2-ի չափով էներգիա։
Հարցրել էի ինչ ուժեր են ազդում, ասել էիք, որ ոչ մի ուժ, բացի ձգողականության ուժից: Ես էլ վաղուց գրել էի:
Իսկ եթե խոսքը գնում է կշռման մասին, բնականաբար դիմարության ուժերն անտեսել չի կարելի: Ու տրված հարցի պատասխանն էլ կլինի՝ օդում, զսպանակում:
enan-ին հարցրել էի նաև թեմայի նպատակը: Եթե այն մարդանց մեջ հետաքրքրություն առաջացնելն է ու ֆիզիկայի դպրոցական կուրսը հիշեցնելը, շատ ուրախ եմ, բայց էդ դեպքում ես չէի պատասխանի հարցին, այլ կթողնեի ուրիշներին: Ուղղակի մի պահ ինձ թվացել էր, թե կշռումը enan-ի համար էլ է հանելուկ, ու փորձել էի հուշել:
Իսկ ես մեխանիկան համարյա մոռացել եմ
էսպես չի մնա
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.01.2011, 10:57:
Ничего-ничего, у нас зимой дороги такие и погода такая, что уже ездовые академики встречаются! Сам видел!
Պոզիտրոն (16.01.2011)
Չէ իրականում Walter Lewin ճիշտ էր: Դու նույնպես, բայց քո ասածը խնդրի լուծումը չէ այլ մի փոքր փաստը: Walter Lewin-ն ասում էր, որ առանձգականության ուժը հաստատուն չէ և նրա կատարած աշխատանքը A=F*X բանաձևով հաշվելը սխալ է: Դրա համար F-ը միջինացնում ենք: (F=k*x/2) Այդ դեպքում ազատ կարող ենք օգտվել A=F*X-ից և ամեն ինչ նորմալ է լինում առանց հակասության:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Hermsbir (17.01.2011), Walter Lewin (17.01.2011)
Ուուֆ ուուֆ:
Walter Lewin-ը առաձգականության ուժ չէր ասում, այլ mg, ուշադիր եղիր:
իր առաջին գրառումներում էդպես էլ գրել է՝ «Սեղմված զսպանակի պոտենցիալ էներգիան'
A=kx^2/2 »
Ուղղակի իրա համար, կարծում եմ, հանելուկ էր, թե ինչո՞ւ կշռաքարի պոտենցիալ էներգիան նվազել է mgx=kx^2 չափով, իսկ զսպանակինն ավելացել kx^2/2-ով:
Ու քանի որ enan-ը ձևակերպել էր «զգուշորեն դնենք» Վազգենը հետևյալ կերպ, ճիշտ բացատրել էր:
Հակառակ դեպքում, երբ կշռաքարը բաց է թողնվում զսպանակի չսեղմված դիրքից, enan‑ի համար հանելուկային կերպով անհետացած էներգիան ուղղակի վեր է ածվում ջերմայինի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.01.2011, 10:59:
VisTolog (17.01.2011)
Մոդերատորական. Մի շարք անձնական հարթության գրառումներ ջնջվել են: Մնացեք քաղաքակիրթ քննարկման սահմաններում, խոսակցությունը մի մտցրեք անձնական հարթություն, մի մտածեք, որ դուք պետք է այլոց գիտելիքներին գնահատական տաք, սահմանափակվեք ըստ թեմայի պահանջի, խնդրի ձևակերպման գրառումներով: Այս անգամ տուգանայիններ չեն տրվել, ինչը չի նշանակում, որ հաջորդ անգամ նույն ոճով գրառումներ անելիս անպատիժ եք մնալու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
matlev (17.01.2011), Walter Lewin (17.01.2011)
Լավ, շարունակենք
Էներգիայի ոչ մի կորուստ էլ չկա: Այն դիրքում, որտեղ mg=kx, մարմինը նաև կինետիկ էներգիա ունի, իսկ այն կետում, որտեղ կինետիկ էներգիան զրո է, մարմնի վրա ազդող առաձգականության ուժը հավասար չէ mg, այլ` 2mg (այսինքն` mg=kx/2):
Այն դեպքում, երբ ինչ-որ պատճառով մարմինը կանգնում է, ապա էներգիայի մի մասը ծախսվում է կանգնելու պատճառ հանդիսացող ուժի դեմ: Օրինակ, երբ կանգնելու պատճառը մարդու ձեռքն է, ապա կհաղորդվի ձեռքին, եթե դիմադրության ուժերն են` կվերածվի ջերմության:
Նկատենք, որ իրոք Վազգենը լրիվ ճիշտ ամեն ինչ բացատրել էր, ուղղակի ես ինչ-ինչ պատճառներով նրա գրառումը չեի տեսել (ներողություն Վազգենին դրա համար )
Վերջին խմբագրող՝ Walter Lewin: 17.01.2011, 18:56:
Ничего-ничего, у нас зимой дороги такие и погода такая, что уже ездовые академики встречаются! Сам видел!
Hermsbir (17.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ