Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Լավն էր։

Ընդհանուր առմամբ թարգմանությունը բավական հաջող էր, ապրես, դե, բնագրին ծանոթ չեմ, բայց հայերենը լավ էր՝ չհաշված որոշ մանր–մունր թերություններ, որոնց մասին քեզ առանձին կասեմ։
Իսկ չակերտների բարդ ուղղագրությունը ո՞րն է, որ հայերենը չունի։
Վայ, ուղղագրություն եմ գրել հանգստանալ ա պետք:
Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է: