Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր համակարգչիս մեջ տեղադրեցի VirtualBox ծրագիրը: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մի օպերացիոն համակարգում (օրինակ` Windows) աշխատելիս ստեղծել վիրտուալ մեքենա ու այդ վիրտուալ մեքենայի վրա տեղադրել այլ օպերացիոն համակարգ (օրինակ` Linux): Այսինքն միացնելով Windows համակարգը, աշխատեցնում եք վերոնշյալ ծրագիրը, բացվում է մի պատուհան, որի մեջ բեռնվում է Linux համակարգը և դուք հնարավորություն եք ստանում միաժամանակ աշխատել երկու համակարգերում:
Ժամանակին լսել էի նման ծրարգրի մասին, սակայն թերահավատորեն էի վերաբերվում, քանի որ կարծում էի, որ վիրտուալ օպերացիոն համակարգը ավելի քիչ հնարավորություններ կունենա, քան ռեալ օպերացիոն համակարգը: Բայց ասեմ, որ ոչ մի բանով չի զիջում ռեալ համակարգին` արտաքին սարքերի հետ աշխատանքը, ձայնը, ցանցը և մնացած հնարավորությունները ապահովվում են նույն ձև, ինչ ռեալ համակարգում:
Այսպիսով վերանում ու անիմաստ է դառնում այն խնդիրը, թե որ օպերացիոն համակարգը օգտագործել ու որն է իրականում ավելի լավ: Պատասխանը միակն է` ունենալ երկուսը ու օգտվել յուրաքանչյուրի դրական կողմերից: Դուք կարող եք Windows-ի տակ միացնել Media Player-ը, լսել երաժշտություն, Microsoft Office-ով կատարել գրասենյակային աշխատանքներ և մյուս կողմից միացնել VirtualBox-ը, բեռնել Linux ու օգտվել Linux-ի բարիքներից ևս` bash, vim, gcc ու ցանցային մի շարք հնարավորություններ:



Սա էլ իրենց կայքը
էտ նույնը Linux-ով աշխատելու մասին է խոսքը կարող ես անել PuTTY-ի միջոցով ու լրիվ նորմալ, առանց վիդեո հետ պրոբլեմի աշխատես