Անթալիայի 46-րդ միջազգային Golden Orange կինոփառատոնը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին Glass Pyramid կոնգրես կենտրոնում, փակվել է մրցանակաբաշխության արարողությամբ։ Թուրքական կինոփառատոնի մրցանակաբաշխության ժամանակ անմասն չի մնացել նաև հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» կինոնկարը։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Հարություն Խաչատրյանի «Սահման» կիոնկարն ու Ալեքսեյ Գերման–կրտսերի «Թղթե զինվորը»։ Մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ «Սահման» ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը բեմում իր շնորհակալական խոսքն է ուղղել թուրքերենով, այնուհետև հայերենով ասել է «շնորհակալություն»։ Նրան ողջունել են ծափերով։
Tert.am
Էջանիշներ