Kuk-ի խոսքերից
Սեդա ջան, աղբյուրները, որոնցից մեջբերումներ եմ արել, դրանք ես հալած յուղի տեղ չեմ ընդունում և չեմ ներկայացնում որպես իմ սեփական կարծիք, չեմ էլ ասում, որ ես դրանց հետ լիովին համաձայն եմ: Ոչ, ես էլ իմ տեսակետն ունեմ, բայց, էլի եմ ասում, եթե ֆիլմը չեմ տեսել, ստիպված եմ ֆիլմի մասին նախնական կարծիք կազմել մարդկանց կարծիքները լսելով, ովքեր տեսել են ֆիլմը կամ տեղյակ են ֆիլմից: Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ հեռուստատեսությամբ որոշակի հատվածներ են ցուցադրել կարճ, երևի որպես գովազդ, այդ հատվածներում, եթե ճիշտ եմ հիշում, ցուցադրվել են կադրեր, որտեղ ազատության Հրապարակում հավաքված ցուցարարներն են (չեմ ասում ժողովուրդն է, որ չասես՝ միայն իրենք են ժողովուրդ), և որ նրանք խանգարում են արվեստագետին, նրանք ամբոխ են, չի հասկացվում, թե ինչ են բացականչում, ավելիկոնկրետ՝ մի խառնամբոխ է նորկայացված, որը խանգարում է արվեստագետին: Եթե նպատակ էր դրված ֆիլմում ներկայացնել տեսարան, որ երկրի քաղաքական լարվածությունը խանգարում է արվեստագետին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ ոչ թե իրական կադրերը աղավաղելով, իրականությունը խեղաթյուրելով դա արվեր, այլ անել այնպես, ինչպես կա: եթե ֆիլմը նկարահանել են մի քանի օրվա համար, դա այլ հարց է, բայց եթե նկարել են, իրենց կարծիքով՝ արժեքավոր ֆիլմ, որը կարող է դիտվել, ասենք՝ 20 տարի հետո, որ այսօրվա ծնված երեխան, ով 20 տարի եհտո կլինի 20 տարեկան և կիմանա, որ մարտի մեկ է եղել 2008-ին, այնուհետև կդիտի այդ ֆիլմը, որը հագեցած է իրական կադրերով, և կհասկանա լրիվ այլ բան, քան իրականությունն է: Նա կպատկերացնի, որ ոստիկանները մեղմ, բարեհամբույր այն հեզ էակներն են, որ ցուցարարներին խնդրում էին դադարեցնել ցույցը, իսկ ցուցարարները վերածված էին խառնամբոխի: Հա, հասկացանք, ասեցիր՝ ինչ-որ կադրեր կան, որ կաշառակերություն է նկարագրվում, ճիշտ եմ չէ՞ հիշում: Բայց արի ընդունենք, որ կաշառակերը երբեք համեմատելի չի լինի քրեական հանցագործի հետ՝ մարդասպանի հետ, առանձնապես ծանր հանցագործություն կատարածի հետ: մի խոսքով՝ այդ քաղաքական լարվածությունը ցուցադրելու համար կարելի էր ցուցադրել կադրեր, որտեղ բախում կար ոստիկանների և ցուցարարների միջև, բայց դա չեն արել, քանի որ նմանատիպ կադրերում հստակ երևում է, որ ոստիկանների և ցուցարարների միջև, բախում, որպես այդպիսին չի եղել, եղել է ջարդ՝ կատարված ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ: Մի խոսքով՝ ֆիլմում նկարագրվածը հեռու է իրականություն կոչվելուց, չնայած, որ իրական կադրեր կան մեջը, որոնք մոնտաժված, խեղաթյուրված են:
իսկ իշխանական էլիտայի դժգոհության առումով, մ,եջբերածս հոդվածներից մեկում կար վարկած, որ ֆիլմը դեռ փոփոխությունների է ենթարկվելու. չի բացառվում, որ կազակերպել են պրեմիեռա, հրավիրել նրանց, ովքեր պետք է գնահատեն ֆիլմը, և դժգոհությունների դեպքում ֆիլմը մինչև հեռուստատեսությամբ ցուցադրվելը, կամ կինոթատրոններում ազատ ցուցադրելը կենթարկվի փոփոխությունների և ֆիլմից կհեռացվեն այն կադրերը, որքոնք «վերին խավ հանդիսացող քաղաքական էլիտայի» մոտ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Սա, ընդամենը կարծիքս է, ոչ ավելին:
Էջանիշներ