User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Նոր ֆիլմ - Վիգեն Չալդրանյան. «Մաեստրո»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ֆիլմ - Վիգեն Չալդրանյան. «Մաեստրո»

    Մեջբերում Sunny Stream-ի խոսքերից Նայել գրառումը
    հմ...
    խնդրեմ՝ ցավիր.



    Ֆիլմը նկարահանված է նրանց համար, ովքեր կարող են մի-երկու ժամ ականջ կախել ու լսել, վերլուծել, ապա՝ համաձայնել կամ հակառակվել, ու եթե ուշադիր ես եղել, ասենք, Քրմուհու ժամանակ նույնպես, էլի պրեմիերան եղավ, հետո բավականին ժամանակ դադար եղավ, հետո նորից ցուցադրվեց ֆիլմը՝ ավելի երկար ժամանակով, ավելի շատ մարդ հնարավորություն ունեցավ դիտել այն: Կարծում եմ նույնն էլ էս ֆիլմի դեպքում է, ֆիլմի վրա բավականին շատ աշխատանք է կատարվել, ու հաստատ ցուցադրություններ էլի կլինեն: Չգիտեմ՝ երբ ու ոնց:

    Ասում ես հրավիրյալները իշխանական էլիտա էին /ինչում վստահ չեմ/, ու նաև ասում ես /քո մեջբերած աղբյուրները/, թե հանդիսատեսի մեծ մասը դժգոհ է մնացել. գուցե պատճառն էլ հենց այն է, որ ասվել էին բաներ, որ նրանց սրտռվ չէ՞ին եղել:
    Որ ավելի վստահ լինեի դիրքորոշմանս մեջ, ընկերներիցս մեկի հետ էսօր քննարկեցի ֆիլմը. ինքը մեզնից ավելի փորձված է կինո-ոլորտում, նկարահանման հրապարակում էլ մի քանի անգամ եղել էր, հետո դիտել էր ֆիլմն ու չէր հավանել՝ էսթետիկական տեսակետից, բայց երբ հարցրեցի քաղաքական ենթատեքստի մասին՝ ասաց միանշանակ՝ ոչ մի կողմին չի հարում. էդ հարցում ֆիլմն ու հեղինակները հավատարիմ են մնացել իրենց սկզբունքին:
    Եթե ֆիլմը որոշակի ինստիտուտների կարիքները բավարարելուն միտված լիներ, վստահ եմ, որ հեղինակները ոչ մի խնդիր չէին ունենա՝ ֆինանսական և այլ առումներով: Իսկ իրականում թե ֆինանսական կողմն է շատ դժվարությամբ գլուխ բերվել, մինչև, որ գտնվեցին հովանավորները. բացի դրանից հեղինակների հետ կապված բավականին առեղծվածային ու վտանգավոր դեպքեր պատահեցին ֆիլմի նկարահանման ընթացքում, որոնք տրամաբանորեն հասցեագրվում են նույն "ռորոշակի ինստիտուտներին", թեև Չալդրանյանը որոշեց էդ մասին իզուր աղմուկ չանել:

    Որ ճշտեմ,տեղյակ կպահեմ:
    Սեդա ջան, աղբյուրները, որոնցից մեջբերումներ եմ արել, դրանք ես հալած յուղի տեղ չեմ ընդունում և չեմ ներկայացնում որպես իմ սեփական կարծիք, չեմ էլ ասում, որ ես դրանց հետ լիովին համաձայն եմ: Ոչ, ես էլ իմ տեսակետն ունեմ, բայց, էլի եմ ասում, եթե ֆիլմը չեմ տեսել, ստիպված եմ ֆիլմի մասին նախնական կարծիք կազմել մարդկանց կարծիքները լսելով, ովքեր տեսել են ֆիլմը կամ տեղյակ են ֆիլմից: Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ հեռուստատեսությամբ որոշակի հատվածներ են ցուցադրել կարճ, երևի որպես գովազդ, այդ հատվածներում, եթե ճիշտ եմ հիշում, ցուցադրվել են կադրեր, որտեղ ազատության Հրապարակում հավաքված ցուցարարներն են (չեմ ասում ժողովուրդն է, որ չասես՝ միայն իրենք են ժողովուրդ), և որ նրանք խանգարում են արվեստագետին, նրանք ամբոխ են, չի հասկացվում, թե ինչ են բացականչում, ավելիկոնկրետ՝ մի խառնամբոխ է նորկայացված, որը խանգարում է արվեստագետին: Եթե նպատակ էր դրված ֆիլմում ներկայացնել տեսարան, որ երկրի քաղաքական լարվածությունը խանգարում է արվեստագետին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ ոչ թե իրական կադրերը աղավաղելով, իրականությունը խեղաթյուրելով դա արվեր, այլ անել այնպես, ինչպես կա: եթե ֆիլմը նկարահանել են մի քանի օրվա համար, դա այլ հարց է, բայց եթե նկարել են, իրենց կարծիքով՝ արժեքավոր ֆիլմ, որը կարող է դիտվել, ասենք՝ 20 տարի հետո, որ այսօրվա ծնված երեխան, ով 20 տարի եհտո կլինի 20 տարեկան և կիմանա, որ մարտի մեկ է եղել 2008-ին, այնուհետև կդիտի այդ ֆիլմը, որը հագեցած է իրական կադրերով, և կհասկանա լրիվ այլ բան, քան իրականությունն է: Նա կպատկերացնի, որ ոստիկանները մեղմ, բարեհամբույր այն հեզ էակներն են, որ ցուցարարներին խնդրում էին դադարեցնել ցույցը, իսկ ցուցարարները վերածված էին խառնամբոխի: Հա, հասկացանք, ասեցիր՝ ինչ-որ կադրեր կան, որ կաշառակերություն է նկարագրվում, ճիշտ եմ չէ՞ հիշում: Բայց արի ընդունենք, որ կաշառակերը երբեք համեմատելի չի լինի քրեական հանցագործի հետ՝ մարդասպանի հետ, առանձնապես ծանր հանցագործություն կատարածի հետ: մի խոսքով՝ այդ քաղաքական լարվածությունը ցուցադրելու համար կարելի էր ցուցադրել կադրեր, որտեղ բախում կար ոստիկանների և ցուցարարների միջև, բայց դա չեն արել, քանի որ նմանատիպ կադրերում հստակ երևում է, որ ոստիկանների և ցուցարարների միջև, բախում, որպես այդպիսին չի եղել, եղել է ջարդ՝ կատարված ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ: Մի խոսքով՝ ֆիլմում նկարագրվածը հեռու է իրականություն կոչվելուց, չնայած, որ իրական կադրեր կան մեջը, որոնք մոնտաժված, խեղաթյուրված են:
    իսկ իշխանական էլիտայի դժգոհության առումով, մ,եջբերածս հոդվածներից մեկում կար վարկած, որ ֆիլմը դեռ փոփոխությունների է ենթարկվելու. չի բացառվում, որ կազակերպել են պրեմիեռա, հրավիրել նրանց, ովքեր պետք է գնահատեն ֆիլմը, և դժգոհությունների դեպքում ֆիլմը մինչև հեռուստատեսությամբ ցուցադրվելը, կամ կինոթատրոններում ազատ ցուցադրելը կենթարկվի փոփոխությունների և ֆիլմից կհեռացվեն այն կադրերը, որքոնք «վերին խավ հանդիսացող քաղաքական էլիտայի» մոտ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Սա, ընդամենը կարծիքս է, ոչ ավելին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (25.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ ֆիլմ...
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Կինո
    Գրառումներ: 647
    Վերջինը: 05.04.2020, 22:20
  2. Տիգրան Մեծ 3Դ ֆիլմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Կինո
    Գրառումներ: 37
    Վերջինը: 01.12.2012, 16:16
  3. Օ՜, Մաեստրո... Շնորհավոր
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.05.2011, 23:55
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 21:24
  5. Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.12.2007, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •