User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Նոր ֆիլմ - Վիգեն Չալդրանյան. «Մաեստրո»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր ֆիլմ - Վիգեն Չալդրանյան. «Մաեստրո»

    Մեջբերում Sunny Stream-ի խոսքերից Նայել գրառումը
    ՆԵՐՎԱՅԻՆ ՄԱԵՍՏՐՈՆ ԵՎ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ հոդվածը համարում եմ շատ ցինիկ… Էսպիսի արձագանքներ իհարկե ակնկալվում էին, բայց դե չէի կարծում, որ էստեղ մարդիկ դրա վրա հենվելով պիտի կարծիք կազմեին ֆիլմի մասին: Գևորգ Գևորգյանի խոսքերն էլ պետք չի հիմք ընդունել, որովհետև ասածն ակնհայտ ապուշություն է, մարդ է՝ չի հավանել ֆիլմը, պարզ բան: Ես չեմ ասում, թե շեդևր է /մարդիկ կան էդ էլ են ասում/, բայց ֆիլմը միանշանակ արժեքավոր է՝ բարձրացրած հարցերի համար… ասեմ՝ ես եղել եմ նկարահանման հրապարակում, դեռ նկարահանումներից առաջ էլ՝ ընկերներիս հետ ասիստենտ էինք էս ֆիլմում: Սցենարի քննարկումներից սկսած մեր մեջ էդ հարցը եփվում էր՝ ֆիլմը ի վերջո հարելու է որոշակի քաղաքական ուժի, թե՞ ոչ: Էն, ինչ քննարկումների ժամանակ ձևակերպում ու բացատրում էր Չալդրանյանը, էն էր, ինչի մասին մենք բոլորս երազում էինք՝ արվեստագետի անկախ քննադատակն հայացք դեպքերին: Նկարահանմանը զուգընթաց որոշ փոքրիկ բաներ փոխվեցին, բայց մենք տեսնում էինք, որ Չալդրանյանը փորձում է մնալ երկու բևեռների մեջտեղում… էն որ, վավերագրական կադրերի վրայից նոր ձայնագրություն է արվել, միանշանակ ճիշտ եմ համարում: Որովհետև ֆիլմը Լևոնի մասին չի, ֆիլմը ՀԱԿ-ի ու Սերժի մասին չի, անունները կարևոր չեն, երբ խոսքը գնում է ժողղովրդի ներսում եփվող հոսանքների, բողոքի ու կրքերի մասին: Կա ժողովուրդ, որը ցնորվել էր ինքն իր տարերքից, կա արվեստագետ, կա քաղաքի ոգին կրող նկարիչը... ու խոսքը արվեստագետի անձնական անհաջողությունների մասին չի, ֆիլմը քաղաքի օդում կուտակված բացասական լիցքերի մասին է, որ վարակում է բոլորին, կուլ է տալիս երկու կողմերին էլ: Հարցը մեղավոր-անմեղ փնտրելու մեջ չի, բոլորն էլ գիտեն ով էր ում հրաման արձակում. հարցը ինքներս մեզ հասկանալն է, ինչի՞ ոչինչ չի համընկնում էս քաղաքում այլևս, ինչի՞ ա կյանքը դուրս եկել իր հունից... մաեստրոն էլ ճիշտ չէր, ինքն իր ճշմարտությամբ էլ կուլ գնացին, որովհետև ստեղծվել էր մի վիճակ, որտեղ ճիշտ ու սխալ չկար. գաղափարական ճիշտն ահավոր ավարտի հանգեցրեց, ու դա ինձ իրավունք է տալիս մտածելու, որ դա էլ սխալ էր: Ասում եմ՝ եղել եմ նկարահանման հրապարակում, բայց ամենավերջնական արդյունքը տեսնելու առիթ դեռ չեմ ունեցել, չգիտեմ ինչ տպավորություն է թողնում ֆիլմը, բայց վստահ եմ, որ էս մակերեսային քննադատությունները ուղղակի բռնկուն "վիրավորված" էմոցիաների արդյունք են՝ առանց փորձելու հասկանալ, թե քեզ ինչ են ասում: Վիգեն Չալդրանյանին չեք սիրում՝ նորմալ է, ով ասես իր մասին ինչ ասես չի ասում, մերոնց էլ թողես՝ լսեն, հավատան, ձայն-ձայնի տան. բայց Միքայել Պողոսյանին հո շատ-շատերն են սիրում, բա մի պահ չեք մտածում էս մարդն ինչի՞ է էս դերը վերցրել՝ խիստ հոգեկան ապրումներով հարուստ, բարդ, տեղ-տեղ գռեհիկ: Իր համար հեչ խաղ ու պար չէր էս դերն իրականացնելը, ինքն էլ՝ իր կերպարի կայացմամբ, ֆիլմի համահեղինակ է. տեսնես ինչի՞…
    Ես դեռ մի քանի ամսից հնարավորություն կունենամ ֆիլմը նորմալ դիտել, բայց մեկ է՝ էն ինչ հիմա գրեցի, կախված չէ դրանից, որովհետև գիտեմ, որ այս ամենն առկա է ֆիլմում ու գիտեմ նաև, որ մենք սիրում ենք անուններին կպած պիտակները ուռճացնել ու չփորձել դրանց ետևի կողմն էլ կարդալ:
    Իսկ ֆիլմն ասո՞ւմ է, թե ինչու էր ցնորվել ժողովուրդը: Կամ ո՞վ է ասում, որ ժողովուրդը ցնորված էր, ինչո՞ւ էր ցնորված: Ազատության ձգտումը դա ցնո՞րք է: Ժողովուրդը պետք է թքի այն արվեստագետի վրա, այն մտավորական կոչվածի վրա, ով սեփական ժողովրդի արդարացի բողոքը, ազատության ձգտումը ցնորք է որակում:

    Բոլորը չգիտեն, թե ով էր մեղավորը, մարդիկ կան, որ չգիտեն, անտեղյակություն է նրանց մոտ, ինչո՞ւ դեպքերի խրոնոլոգիան ֆիլմում չի ներկայացվել այնպես, ինչպես կա: Չալդրանյանը լուսնի՞ց է իջել, չգիտի՞, որ հեռուստատեսությունները ծառայում են իշխանություններին, անկախ չեն, և մարդիկ ինֆորմացիայի պակաս ունեն, և ինքն իր «հիստերիկ մաեստրոյի» միջոցով ավելի է շփոթեցնելու, ապակողմնորոշելու հանդիսատեսին: Ինչո՞ւ կեղծել իրականությունը իրական կադրերն աղավաղելու միջոցով: Այդ ամենն անում է իշխանական ողջ քարոզչամեքենան, ի՞նչ կարիք կա այն կրկնելու, կատարելագործելու և նորովի մատուցելու:
    Եվ հետո՝ այդ ինչուների պատասխանը տրվո՞ւմ է ֆիլմում, ասվում, բացատրվո՞ւմ է արդյոք, թե «ինչու ոչինչ չի համընկնում էս քաղաքում այլևս, ինչու է կյանքը դուրս եկել իր հունից...»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 21.01.2010, 03:35:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ ֆիլմ...
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Կինո
    Գրառումներ: 647
    Վերջինը: 05.04.2020, 22:20
  2. Տիգրան Մեծ 3Դ ֆիլմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Կինո
    Գրառումներ: 37
    Վերջինը: 01.12.2012, 16:16
  3. Օ՜, Մաեստրո... Շնորհավոր
    Հեղինակ՝ einnA, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 13.05.2011, 23:55
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 21:24
  5. Նոր հայկական գեղարվեստական ֆիլմ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.12.2007, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •