Մեջբերում Harcaser-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում եմ Ակումբի մասին մի բանաստեղծություն ասել.

Փնտրում եմ ես մի լավ ֆորում,
Ուր որ կյանքն է անվերջ եռում,
Մարդիկ մտնում-դուրս են գալիս,
Գրածներն էլ պետք են գալիս:

Ակումբը մեր շատ համարձակ
Համացանցում այս լայնարձակ
Իր մի փոքրիկ անկյունն ունի,
Բայց ասելիք դեռ շատ ունի:

Շնորհ արեք, մարդիկ բարի,
Գրանցվեք դուք փութանակի
Որ ֆորումը լավ կայանա
Ժամանակին նա դիմանա:


Շնորհակալություն ծափահարությունների համար:
Այս մեկը գրելու համար շատ ժամանակ եմ ծախսել, կարծում եմ, որ հաջողված է: Միայն <Գրանցվեք դուք փութանակի> տողը ոճի տեսակետից կաղում է: Առայժմ նույն միտքն արրտահայտող և նույն հանգավորմամբ փոխարինող տող չեմ գտնում: Երևի այդքան էլ չեմ կայացել: