Արդեն այնքան եմ սովորել ակումբի` գրառումներին շնորհակալություն հայտնելու հնարավորությանը, որ ուրիշ ֆորումում հետաքրքիր գրառում կամ նույնիսկ մեյլ կարդալիս սկսում եմ փնտրել շնորհակալություն հայտնելու կոճակը
Արդեն այնքան եմ սովորել ակումբի` գրառումներին շնորհակալություն հայտնելու հնարավորությանը, որ ուրիշ ֆորումում հետաքրքիր գրառում կամ նույնիսկ մեյլ կարդալիս սկսում եմ փնտրել շնորհակալություն հայտնելու կոճակը
Ես շնորհակալության կամ տուգանայինի կոճակները ման չեմ գալիս, բայց ասենք զութ ակումբային հումորներ եմ անում այնպիսի տեղերում, որտեղ ասենք բացի ինձնից ընդամենը մեկ հոգի ակումբցի կա:
Մենք ծիծաղում ենք, իսկ մարդիկ անհասկանալի վրաներս են նայում:
Օրինակ մի անգամ պատմում էի, որ աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ էսինչ բանն ասեցի ու սաղին դուր եկավ: Մի 20 հատ վարկանիշ տվեցին բան...
Կինս սկսեց ծիծաղել, բայց մնացած ներկաները չհասկացան:
Կամ պատմում եմ, որ ԳԱԻ-ն մեր ընկերներից մեկին 25 միավորանոց տուգանային ա տվել, իբր մեծ ակտ ա գրել:
Կամ էսինչին համալսարանից արգելափակել են
էսպես չի մնա
Ariadna (27.10.2009), Chilly (27.10.2009), Enigmatic (27.10.2009), h.s. (27.10.2009), Jarre (27.10.2009), Ungrateful (27.10.2009), Yellow Raven (27.10.2009), Yevuk (24.12.2009), Աբելյան (28.10.2009), Արամ (27.10.2009), Արևհատիկ (26.12.2009), Երկնային (27.10.2009), Լեո (27.10.2009), Մանուլ (27.10.2009), Ուլուանա (27.10.2009), Ռուֆուս (28.10.2009)
Ակումբի հիմնական ազդեցություններից մեկն էնա, որ երբ մեկին տուգանային եմ տալիս, բնականբար ստանում եմ պատասխան նամակ, որտեղ անպայման մունաթ են գալիս կամ վիրավորում, ու հետո ամբողջ օրը նյարդայնացած եմ լինում: Ու սկսում եմ աջ ու ձախ բոլորին տուգանել
էսպես չի մնա
Հա, մոռացա բարձր տրամադրության մասին մի բան էլ գրեմ:
Չգիտեմ ինչքանով ա համապատասխանում թեման:
Ուրեմն մամաս բացել ա ակումբի շնորհավորանքների բաժինը ու կարդում ա: Այսինքն ես էի բաց թողել, մամաս էլ եկավ նստեց կոմպի մոտ, տեսավ մեր մասին ա ու սկսեց կարդալ Մերիի ծննդյան թեման:
Իհարկե իրա հարցերին պատասխանելով չկարողացա նկարագրել ակումբը ինչ ա ու ընդհանրապես ֆոռումը ինչ ա: Բայց ինքը մոտավոր պատկերացրեց, որ ինչ-որ տեղ համակարգչի մեջ մարդիկ կարողանում են իրար գրած կարդալ ու իրար կամ ճանաչում են, կամ չէ:
Էնքան էր ուրախացել, որ մոտ 80 մարդ շնորհավորում ա իրա թոռան ծնունդը: Ում զանգում էր էդ էր պատմում
Բա սմայլիկների վրա ոնց էր զարմացել: Ինձ ասում ա արի տես, էն մուլտիկները պարում են
էսպես չի մնա
Ambrosine (27.10.2009), Apsara (27.10.2009), Ariadna (27.10.2009), ars83 (28.10.2009), Chilly (28.10.2009), Chuk (27.10.2009), cold skin (28.10.2009), davidus (27.10.2009), Enigmatic (27.10.2009), Firegirl777 (22.05.2014), h.s. (27.10.2009), impression (24.12.2009), Jarre (27.10.2009), Kita (27.10.2009), Kuk (27.10.2009), masivec (27.10.2009), ministr (27.10.2009), Norton (27.10.2009), One_Way_Ticket (27.10.2009), StrangeLittleGirl (24.12.2009), Tiger29 (10.05.2014), Ungrateful (27.10.2009), Valentina (03.05.2013), VisTolog (06.11.2010), Yeghoyan (27.10.2009), Yellow Raven (27.10.2009), Yevuk (24.12.2009), Աբելյան (28.10.2009), Արշակ (27.10.2009), Գալաթեա (27.10.2009), Դեկադա (29.10.2009), Երկնային (28.10.2009), Լեո (27.10.2009), Լուսաբեր (27.10.2009), Կաթիլ (28.10.2009), Հայկօ (26.12.2009), Ձայնալար (27.10.2009), Մանուլ (27.10.2009), Ուլուանա (27.10.2009), Ռուֆուս (28.10.2009), Քամի (27.10.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (27.10.2009)
Ակումբի շնորհիվ բառապաշարումս ավելացել ա «սադրել» հրաշալի բայը : Պատեհ-անպատեհ օգտագործում եմ ցանկացած ուղիղ ու անուղղակի խնդրի, ցանկացած համադասական ու ստորադասական նախադասության մեջ, բոլորին շատ դուր ա գալիս :
DIXIcarpe noctem
Մի հատ էլ շատ ու շատ օգտակար ազդեցություն:
Շնորհիվ ակումբի՝ հայերեն տպագրելու արագությունս տասնապատկվել է:
Աշխատանքի ընդունվելուց հայերեն էր պետք քննությունը գրել: Բացում էիր դատարկ word -ի ֆայլ ու սկսում 3 հարցի պատասխան շարադրել:
3 ժամում ծավալով ամենաշատ աշխատանքը իմն էր՝ 7 էջ 12 տառաջափով առանց տողերի միջև հեռավորության մեծացման:
Մարդ կար չհասցրեց 2-րդ հարցը ավարտել, այն դեպքում, երբ ես մի 20 րոպե էլ շուտ էի ավարտել:
Դրա շնորհիվ ընդունվեցի աշխատանքի:
էսպես չի մնա
Ariadna (28.10.2009), cold skin (28.10.2009), Enigmatic (27.10.2009), Firegirl777 (22.05.2014), Jarre (27.10.2009), Kita (27.10.2009), Kuk (27.10.2009), ministr (27.10.2009), Norton (27.10.2009), Ribelle (27.10.2009), snow (27.10.2009), Valentina (03.05.2013), Yeghoyan (27.10.2009), Yellow Raven (27.10.2009), Yevuk (24.12.2009), Աբելյան (28.10.2009), Լեո (27.10.2009), Կաթիլ (28.10.2009), ԿԳԴ (27.10.2009), Մանուլ (27.10.2009), Սլիմ (29.10.2009), Ֆոտոն (27.10.2009)
Բայց թեման զվարճալի բաժնում ա
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դե այն, ինչի համար ես թեման բացեցի, զվարճալի էր, չէի ակնկալում, որ թեման այլ ուղղությամբ կզարգանա Կարծում եմ, կարելի է տեղափոխել ավելի հարմար բաժին:
Նվիրաբերեմ զ քո երջանկությանն իմ նյարդերը, օ աշնան երգ:
Ակումբի մի ստվար զանգված /զգուշացնում եմ, որ ստվարը ոչ մի կապ չունի տվարի հետ / երջանկանում է տուգնայինի դեմ ընդվզելուց /էս էլ սադրելու հալալ ախպերն ա/
Հ.Գ. Հեյ գիդի ջահել վախտերս, քո սադրանքներին զոհ գնացի ու իմ գոհարներից մեկը քեզ նվիրեցի:
Rhayader (27.10.2009)
Երեկ հեռախոսով իրար հետևից մի քանի նոր ակումբցիների հետ ծանոթացա։ Ու բոլորին, երբ զանգում էի ասում էի՝ «Բարև x ջան, ակումբից Jarre-նա....»։ Այդ զրույցներից հետո զանգեցի Սփյուռ մի համար ճշտելու, ու օպերատորին ասացի՝ «Բարև ձեզ, ես ակումբից Jarre-ն եմ....», ու հասկանալով ասածս միանգամից դրեցի խոսափողը
Երկու աշխատակից ունենք Հայկ անունով։ Իրարից տարբերելու համար մեկին ասում ենք Հայկ, մյուսին՝ Հայկո։ Վերջերս տնօրենին իմեյլ ուղարկեցի Հայկոի մասին (չէ, չէ, գործ մործ չեմ տվել, նոր աշխատատեղի համար էի երաշխավորում)։ Մյուս օրը սեղանիս նվեր էր դրված։ Բացեցի ու տեսա 4-րդ դասարնի հայերենի դասագիրք։ Կազմի ներքին կողմում գրված էր. «Կլոր «օ»-ով գրվում է միայն տնօրեն բառը»
Երբ տպագիր մամուլում հանդիպում եմ մարդկանց նկարներ մեխանիկորեն սկսում եմ դրանց տակը փնտրել վարկանիշի աստիճանի կանաչ գծիկը
Լավ, արդեն ծիծաղելու չի
Ambrosine (27.10.2009), Ariadna (28.10.2009), Chilly (28.10.2009), Elmo (28.10.2009), Enigmatic (27.10.2009), Firegirl777 (22.05.2014), h.s. (28.10.2009), Kuk (27.10.2009), matlev (27.10.2009), ministr (27.10.2009), Norton (27.10.2009), One_Way_Ticket (28.10.2009), Rhayader (27.10.2009), Srtik (11.05.2014), StrangeLittleGirl (24.12.2009), Valentina (03.05.2013), Yeghoyan (27.10.2009), Yevuk (24.12.2009), Աբելյան (28.10.2009), Արիացի (24.12.2009), Արշակ (28.10.2009), Դեկադա (29.10.2009), Երկնային (28.10.2009), Լեո (27.10.2009), Կաթիլ (28.10.2009), Հայկօ (27.10.2009), Ձայնալար (27.10.2009), Մանուլ (29.10.2009), Նարե (27.10.2009), Նոյեմ (04.07.2014), Ուլուանա (27.10.2009), Ռուֆուս (28.10.2009), Սլիմ (29.10.2009), Քամի (28.10.2009), Ֆոտոն (28.10.2009)
Լօյլ, իմ ախմախ մականունը շարունակում է հետևողականորեն կազմաքանդել ոսկեղենիկ հայոց լեզուն :
Չու՜կ, քանի բանը բանից չի անցել՝ շուտ էն վերջին օ-ն ջնջի (հակաահաբեկչական նկատառումներով, գլոբալ կատաստրոֆան կանխարգելելու համար, ի նշան եղբայրական սիրո, որովհետև քեզ էսօր $1248 եմ տվել. ընդծել անհրաժեշտը):
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ