Մարդ ղալաթ ա անում մի քանի ժամ ակումբ չի մտնում. էս ինչքա՞ն եք գրել, բա դուք խիղճ ունե՞ք: Տղեք, 2008-ի նախագահականից առաջ ձևավորվեց քաղաքական մի ուժ, որ մաքրեց քաղաքական կեղծ ու կեղտոտ դաշտը. քաղաքական աղբանոցում հայտնվեցին ախքը, իդիոտը, դհոլը և էլի շատ սողուններ: Երկար տարիներ տանը նստած, վախեցած, հիասթափված, հուսահատված, համակերպված, ստրկացած, ստորացված ժողովուրդը քաղաքական այդ ուժի առաջնորդած քաղաքական գործողությունների՝ շարժման շնորհիվ ի վերջո ոտքի կանգնեց այնպես, որ ընդամենը ամիսներ առաջ, օրինակ՝ 2007-ի գարնանը կամ ամռանը, նույնիսկ աշնանը նման բան դժվար էր ակնկալել: Մի բան, որ այդ ամիսներին, հատկապես փետրվարյան շուրջօրյա հանրահավաքաների օրերին հանցագործ այս ռեժիմը, որ ոչնչի առաջ կանգ չէր առնում տարիներ շարունակ, ընկել էր անելանելի մի վիճակում: Եթե նույնիսկ ընդունենք, որ նա այդ վիճակից հաղթած դուրս եկավ, չենք կարող չնկատել կամ անտեսել, թե ինչպես էր իրեն դրսևորում այդ ժամանակահատվածում, ինչպիսի անհեթեթ քայլեր էր կատարում, որոնցով ավելի խորանում էր այն ճահճում, որում գտնվում էր: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ այդքանից հետո լինել պարտված այդ՝ թեկուզև շատ կարևոր փուլում, քաղաքական այդ ուժը կարողացավ դուրս գալ այսպես ասած՝ պարտության ճգնաժամից, կարողացավ այնպիսի «դիրք» ընդունել, որ հնարավորություն ունենա շարունակել պայքարը, թեկուզ արդեն ոչ նույն ուժգնությամբ, բայց միևնույն ժամանակ՝ մնալով քաղաքական դաշտի կենտրոնում, քննարկումների ու գործողությունների կիզակետում: Հիմա պայքարը շարունակվում է. արագ թե դանդաղ, ուժեղ թե թույլ, կոպիտ թե մեղմ, սրանք պայքարի որակական հատկանիշներն են, բայց որ պայքար, որպես այդպիսին իրոք գոյություն ունի, դա ակնհայտ է: Այս պահին կա այս մի ուժը, որ ինչ-որ բան անում է, մեղ մնում է երկու տարբերակ. կամ կանգնել այդ ուժի կողքին, աջակցել, փորձել ինչ-որ դրական արդյունքի հասնել, կամ ուղղակի չանել ոչինչ: Ես ինձ համար ընտրել եմ առաջին տարբերակը, այն համարում եմ ճիշտ: Կլինի այլ առաջնորդ, այլ ուժ, որի գործողություններն ավելի ճիշտ, ավելի արդյունավետ կհամարեմ, մեկ վայրկյան անգամ չեմ վարանի, մի կողմ կդնեմ ՀԱԿ-ը, կկանգնեմ այդ ուժի կողքին, Լևոն ձյաձյան հաստատ ինձնից չի նեղանա. ինքն էր ասում չէ՞, որ ինքը գործիք է, որով կարելի է կարգի բերել երկիրը, ես էլ կզգամ, որ չի ստացվում այդ գործիքով կարգի բերել, կգամ այն եզրահանգմանը, որ կա՛մ գործիքը լավ չի աշխատում, կա՛մ ես չեմ կարողացել այն ճիշտ օգտագործել: Բայց այս իրավիճակում, եթե նույնիսկ գործիքը ինչ-որ չափով լավ չի աշխատում կամ ես չեմ կարողանում այն ճիշտ օգտագործել, այն դեն նետելը կլինի անհեռատեսություն, մուտք՝ մի անորոշ իրավիճակ:
Էջանիշներ