Քննարկում ենք հարցեր, որոնք այլ ազգերի ու երկրների դեպքում 1000 անգամ կրկնվել են: Եկեք գոնե այդ հարցի վերաբերյալ եղած միջազգային փորձը նայենք ու փորձենք հասկանալ տրամաբանությունը:
Խոսքը ներքաղաքական կոնֆլիկտի ու դրա հաղթահարման ձևերի մասին է: Ժողովուրդ ասածը այդ պրոցոսում սուբյեկտ չի: Նրա գործը ըստ իր շահերի այս կամ այն կողմին սատարելն է:
Եթե երկիրը իր նախորդ պատմության արդյունքում զարգացել, հասել է հասուն դեմոկրատիայի կուլտուրային, ապա խաղերը խաղացվում են ըստ սահմանված կաննոների /ընտրություններով, ըստ եղած սահմանադրության կամ հարգվող սկզբունքների/
Եթե երկիրը, / հասարակությունը/ չունի հասարակական կոնֆլիկտի լուծման նախորդ կուլտուրա, ապա այն հանգրվանում է ստորադաս որևէ հին ձևի վրա, համաձայն իր ներհասրակական պատկերացումների:
Այսօր մենք իջել կանգնել ենք ներհասրակական կոնֆլիկտի լուծման նախնադարյան սկզբունքների վրաք- իրար ենք ուտում: Հետևաբար իհարկե և ժողովուրդն է մեղավոր, և կողմերը:
Իհարկե եթե հիմիկվա նիստ ու կացով ու տնտեսությամբ հայաստան կոչված ներկա պետականությունը գոյության գառանտիաներ ունենար, ապա կարելի էր սպասել մի 5 սերունդ ու մեզանում էլ արևմտյան ստանդարտի ընտրական ու սահմանադրական մեխանիզմները երևի աշխատեին/ երևի/:
Բայց հարցը բարդացած է հենց պետականության գաճաճության, իսկ իրականում չգոյության հանգամանքով: Այդ պատճառով էլ մեր վեճը շատ հիստերիկ է: Որոշներս վախենում ենք հայտնվել նոր 15 թվի մեջ, մյուսներն էլ իրենց շատ շատ խելոք ու հեռատես համարելով ասում են հանգիստ , էս անգամ չեղավ վաղը կստացվի, վաղը չեղավ, մյուս օրը կստացվի:
Խոստովանում եմ- ես վախեցողներից եմ: Բայց նաև հուսով եմ, թե դեռ փրկվելու շանսեր կան ու
դրա համար էլ վիճում եմ:
Վերադառնանք սկզբին- Ինչ էին անում այլ հասարակությունները նման պայմաններում:- Իրար էին կոտորում: Ֆրանսիայում բարիկադներով ժողովրդի մի 10 տոկոսը ելավ իրար դեմ: Տվին իրար եղան դանակով, կացինը գելիոտինով փոխարինեցին, բայց մեծ բան չստացվեց, չնայած հասկացան որ ներքին քաղաքականությունը լուրջ գործ է:
Անգլիայում պարբերաբար շեֆերի արյուն էին թափում, տեսան որ ցանկացած իշխանություն վերցրած մորթվելու է, ասին թքած ըսենց իշխանությունն վրա, արեք հերթով խաղը խաղանք, որ չմորթվենք: Մտածեցին, մտածեցին պառլամենտ ու օրենքներ սարքեցին ասին, վերջ իրար էլ չենք կոտորելու, հերթով ենք կայֆավատ անելու, էս գրածով ենք իրար խաբելու:
Ամերիկայում նոր-նոր եկածները նորից մոռանալով իրենց պապերի փորձը, սկսին իրար կոտորել, բայց իսկաույն հասկացան որ սա անցած էտապ է: -Նստեցին էլի թուղթ գրեցին, ասին թղթով ենք խաղում: Բայց երբ պարզվեց որ որոշները համը հանում են, թուղթը սկսեց չաշխատել: Իրար դեմ ելան հյուսիս-հարավ որպես իրարից տարանջատված տարբեր երկրներ ու պատերազմով հարցը լուծեցին:
Ռուսաստանում 2 մեծ թև իր բանակներով -բոլշեվիկ մենշեվիկով էր խաղը խաղում: Մարդիկ յան տված էին: Բոլշեվիկը գալիս էր ասում էին ցավդ տանեմ, ես քո կողմնակիցն եմ, մյուսը գալիս էր, նրան էին երդվում: Ավելի սովածները մի քիչ արյուն թափեցին, կուշտ- հարիֆներին դես-դեն լարեցին, իշխանությունը վերցրին:
Հնդկաստանում, համաձայն իրենց կրոնական աշխարհայացքային տեսակետների, մարդիկ իրենց անհատական պայքարն էին մղում- զոհվում էին միլոններով, բայց հաղթեցին ազգովի- ներքին քաղաքացիական պայքարը բերեց անկախացման, բայց այնքան էլ չփոխեց ներքաղաքական դրվածքը:
Այսօր մուսուլմանները արևմուտքի դեմ "սուրբ" պատերազմի մեջ են անհատների մակարդակով- էլի անհատական զոհողությունը բերելու է ընդհանուրի հաղթանակին:
Այսինքն կախված իրադրությունից ու հասարակական կուլտուրայից պայքարի ձևերը անպայման տարբեր են: Ու պայքարն իր մեջ անպայման արյուն ունի:
Մեզանում ներքին երկփեղկվածությունը շատ մեծ է, բայց դա չի նշանակում, որ մեր մշակութային, կամ հասարակական կուլտուրան մղելու է բոլորին միավորվելու, 5000 կաշառք չվերցնելու, 100 տոկոսով ընտրությունների գնալու ու կատարյալ քաղաքացի դառնալու: Շատ ավելի հավանական է, որ ըստ նախկին տրամաբնության /15 թիվ, 19-18, 88, 90, 91 թվի Ադրբեջանական ջարդեր, 88-ից շարունակվող արտագաղթ հենց հայաստանից/ ոչ մի բան էլ տեղի չունենա ու մարդիկ համակերպվեն նաև պետականության կորստի հետ:
Սրանում էլ մեծ տրագեդիա չկա: Եթե մենք եղած իշխանական մորդերը ծնած ու հիմա էլ դրանց դեմ կզած ազգն ենք, ապա դա տրամաբանական ելք է: Ազգայնական դեմագոգիան տեղին չի: Իհարկե լեզուն է ափսոս, բայց ինչ արած՞:
Նորից կրկնվեմ, որ միամտություն է կարծել, թե որևէ երկրում հարցերը լուծվել են 100-ավոր տոկոսներով:
Ոչ, հարցերը միշտ էլ լուծել են փառասեր ու իշխանատենչ մարդիկ, որոնք կազմակերպել են վիճակին ադեկվատ կորիզ, սկզբնական մի քանի սկզբունքային, վիճակ շեղող քայլեր են կատարել, հետո արդեն ստանալով հասարակության ավելի մեծ հատվածների աջակցությունը, վերջնախաղերը շահել են արդեն մասսաների աջակցությամբ:
Մնացածը հեքիաթ է:
Էջանիշներ