User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    «Ոստիկաններն էին խուժանի կողքին»


    «Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունը ընտրության քողի տակ իրականացված մանդատագողություն էր»,-այս կարծիքին է ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը:

    Նա այսօր պատմեց այն բոլոր կեղծարարությունների մասին, որոնց անձամբ ականատես է եղել թիվ 10/19 եվ 10/15 ընտրական տեղամասերում: Ըստ նրա` պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի աջակիցները գործադրել են ընտրակեղծիքների տարբեր հնարքներ:

    «Այն, որ ընտրացուցակները տարան` նկատեցինք, բայց ինչպես 200 քվեաթերթիկ հայտնվեց արկղի մեջ, դա չենք կարողանում հիշել: Այն դեպքում, երբ 10-15 դիտորդ, վստահված անձիք, լրագրողներ կանգնած էին այդտեղ: Բացի այդ կարծում եմ, որ այն որ հանձնաժողովի նախագահը իրեն իրավունք է վերապահում մեկ ու կես ժամ փակել տեղամասի դռները, վեր է ամեն ինչից: Ըստ իս, նրան պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

    Նրա խոսքով, սակայն, իրենք երեւույթի դեմ պայքարել չեն կարողանում, քանի որ իշխանական ռեսուրսները շատ են, բռնարարք գործողների կողքին էլ կանգնած են իրավապահները:

    «Եթե ոստիկանությունը կանգնած է խուժանի կողքին` ոչինչ անել չես կարող: Ամեն դիտողություն ուղեկցվում է համապատասխան անձի ծեծ ու ջարդով, որոնց օգնում են ոստիկանները: Բացի այդ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներգրավված է ութ անդամ, նրանցից յոթը դուրս են գալիս մեկի դեմ եւ եթե անօրինական որեւէ գործողություն է տեղի ունենում` դնում են քվեարկության եւ արդյունքում անօրինականությունը դառնում է օրինականություն»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:
    ...
    Վերջին խմբագրող՝ Kuk: 12.01.2010, 22:05:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •