Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ավելի մեծ անբարոյականություն չի մարդկանց ասել, որ դու ընտրություններին գնալով օգնում ես քաղբանտարկյալին, բայց արդյունքում պարզվի որ ոչ մի բանով էլ չես օգնում ? Գնում ես ընտրության, էլի կողծում են, ու քաղբանտարկյալին էլ վրից 8 տարի են տալիս:

Իսկ ժողովրդից էլ սպասում են զոհողություններ, որ առավոտից իրիկուն հացի փող վաստակելու հնարավորությունը թողած գան գնան միտինգների, տփոց ուտեն, ստորացվեն, վերջում էլ գնդակահարվեն ու հետո լքվեն: Սրան ինչ անուն տանք ? Ժողովդրի անորոշ բազմությանը պասիվության մեջ մեղադրելն ա անբարոյականություն: Եթե պասիվ են, ուրեմն պասիվ լինելու պատճառներ ունեն: Եթե թքել են ամեն ինչի վրա, էլի պատճառներ ունեն: Եթե ընտրություններին չեն ուզում գնալ, էլի պատճառներ ունեն: Եթե ՀԱԿ առաջնորդները 2 տարվա մեջ էտ պատճառները չեն հասկացել ու դեմը չեն կարողանում ոչ մի կերպ առնել, բացի նրանից որ մեղադրում են պասիվության մեջ ու անբարոյականություն են համարում քաղբանտարկյալին չաջակցելը, ուրեմն կարճատես են, որ ավելի բան չասեմ: Ժողովրդին մեղարդրելը ցենտր ու անվնաս գործ ա: Քաղաքապետարանը զիբիլը ժամանակին չի թափում, ժողովուրդը մեղավոր ա որ զիբիլ ա թափում: Գայիշնիկները ամեն մետրը մեկ փող են առնում, ժողովուրդը մեղավոր ա, որ երթևեկության կանոնները չի հարգում, ամեն կիսատ դպրոցից մինչև դատարանները սաղ կաշառք են վերցնում, ժողովուրդն ա մեղավոր որ տոլերանտ ա ու կաշառք ա տալիս: Քաղբանտարկյալը մնացել ա ճաղերի հետևում, ժողովուրդն ա մեղավոր, որ ընտրություններին 100%-ով չի գնում: Խեղճ ու հարիֆ իմ ժողովուրդ, քաքն ա ընկել սաղի ձեռը - համ իշխանությունների, համ էլ ընդդիմության:
Անբարոյականության մեջ մեղադրողը, ընդ որում ոչ թե անհատներին, այլ մթնոլորտը, ես էի:
Հիմա էս գրառումդ կոնկրետ ի՞նձ էր ուղված, Տրիբուն ձյա:
Կարճատեսն ու անբարոյականը ե՞ս էի, Տրիբուն ձյա:
Որտև գիտե՞ս, ապեր, ՀԱԿ առաջնորդներն էդ խոսքերը չեն ասել: