Մի հատ հիմմմար հարց տամ էլի: Էն 3-4 հազար հոգու մասին ե՞ս խոսում, որ Լևոնի միտինգների մշտական ունեն: Լավ ջհանդամ, մեկ էլ ՀԺ ու ՉԻ կարդացողների՞: Գումարած ինտերնետով լուրեր կարդացողների՞: Էդ սաղ գումարենք իրար չենք ստանա՞ Նիկոլին ընտրած մարդկանց թիվը: Իսկ մնացած ժողովուրդը որտեղի՞ց պիտի իմանար էս ընտրության մասին առհասարակ ու նաև էս ընտրության դերի, նշանակության ու բարոյականության մասին, չլինի՞ «Շանթ»-ով Նվերը հայտարարություն է տվել: Ապեր ժողովուրդն է մեղավոր անկասկած, իրար չեն սիրում, իրար քցում են, կասկածամիտ են, հավատ չկա, ազգը ազգ չի… Ու ընդդիմությունը էնքան քաղաքականապես տհաս էր, որ էդ ամենը հաշվի չառած «հաղթելու ենք» էր գոռում: Էլ քաղաքականությու՞նն ում տանձին է, եթե ժողովդրին ենք մեղադրում, բա էլ ի՞նչ թեմա կա: Ժողովուրդը մի անգամ ծեծ կերավ ու փամփուշտներ կերավ «Լուսավորիչ»-ի վրա, էդ ժողովուրդի թասիբին կանգնող եղա՞վ ընդդիմադիր լիդերներից, որևէ մեկը ասե՞ց թե ժողովուրդ, էս անասուններին էլ հնազանդ մի եղեք, սրանց օրենքն էլ ա կեղծ, սրանց ընտրություններն էլ, սրանց մարդատեղ էլ մի դրեք… Էդ որ սահմանադրականի կոչեր են անում ու ընտրությունների գնալու կոչեր էսքան բանից հետո, էդ չի՞ նշանակում թե էս ժողովդրին դնես էշի տեղ, ու ամեն անգամ տեղամասերում գնան սատանի մայլեն քյանդրբազություն ու կլոունություն անելու, վերջում էլ ասեն չոռնին ա ընտրվել, կակաշնա ընտրվել, դմբուզն ա ընտրվել… Էս ժողովդրի միակ մեղքն այն է, որ անգրագետ, խեղճ ու հնազանդ ժողովուրդ է, դրա համար էլ ինչքան ԲՏ կա ուզում է էս ժողովդրին իշխել: Որ ուժեղ ժողովուրդ լինեինք, իշխանություններն էլ խելոք կուռկուռի ձագեր կլինեին, դրա համար էլ ինչքան կարում, ճնշում են, որ ժողովուրդը դուխ չհավաքի, մնա հնազանդ: Նույնը չի ուզում նաև ընդդիմությունը, որովհետև նրանց նպատակներն էլ են դիշովի նպատակներ: Էդքան բան:
Էջանիշներ