davidus (11.01.2010)
Չուկ, էս ինչեր ես գրում՞
Համարյա թե լրիվ համաձայն եմ ասածներիդ: Ոնց հիշում եմ, առաջին անգամ քեզ գրածիդ համար շնորհակալություն հայտնեցի:![]()
Հուսով եմ սրանից հետո իրար քիչ կբզկտենք:
Բայց մյուս կողմից էլ ինքդ գիտես, որ ժողովուրդ ասածը դա բազմաշերտ բան է: Այսօր քո ուշադրությունը կենտրոնացել է նրա այն հատվածի վրա, որը թքած ունի ամեն ինչի վրա, ու նրանց, ովքեր գլադիատորների կռվին հետևող բազմություն են- դիտորդ:
Գոհ եղիր, որ ընդամենը նայել են ու բութն էլ ներքև չեն տնգել, թե Նիկոլին գլխատեք:
Ավազակների բանդայում կամ մարդակերների ոհմակում ոնց է,- որ մի հարիֆի բռնացրին, սաղով, ու անպայման հռհռալով են թալանելու, սպանելու զոհին:
Դու ինչից ես հիասթափված՞Որ այդ երևույթին ես դեմ առել՞:-Այ,այ այ:
Ամբողջապես բարոյական ժողովուրդ ոչ մի տեղ չկա ու չի էլ լինի: Ցանկացած երկրում ինքնազոհի ու ազնիվի կողքին դիակապտողը /Ճիշտ բառ եմ օգտագործել՞- տեղը չեմ բերում / կա:
Հարցը նրանում է, որ դրանց բալանսը դժոխային չդառնա:
Հայաստանում այդ բալանսն արդեն դժոխային է, կամ մոտ դրան: Սա իմ կարծիքն է: Իսկ դու մինչև այսօր կարծում էիր, թե այլ վիճակ է՞: Ես էլ 88-ին քո կարծիքին էի, 91-ին շարժվեցի դեպի նեյտրալ տեսակետները: 93-94-ից հասկացա բալանսը: Այն ժամանակ բանդա- նորմալ-անտարբեր հարաբերությունը երևի 1-1-8 էր: Հիմա երևի 5-2-3: Բանդան 5 անգամ է աճել, Բայց դե նորմալն էլ է աճել 2 անգամ:
Մի գուցէ սա ճանապարհ է, որով անպայման պիտի անցնենք- կամ դուրս կգանք այս փոսից, կամ կփտենք մեջը:
Դրա համար էի ասում, թե թարգեք սահմանադրականով շարժվելը: Բալանսը շեղելու ռեսուրս չկա: Ռեսուրսը ոչ թե անտարբերին մեջտեղ քաշելն է, այլ բանդային վախացնելով խաղից հանելը, հավատափոխելը: Այլ ձև չկա:
Ուրախ եմ տեսակետներիդ տեղաշարժի համար:
Եթե այս փոփոխությունը ժամանակավոր չէ, ապա
բարի գալուստ կյանքի փորձով խելքի եկածների բաժնեմաս:![]()
davidus (11.01.2010)
Պատրանք չկա Վիշապ ջան, երկարակյացության ամենակարևոր գրավականը դա ճկունությունն ա… այդ թվում նաև առաջին հայացքից ճկունության բացակայությամբ աչքի ընկնող բռնապետությունների համար… դու Հյուսիսային Կորեա ես ասում ես կասեմ Շումերներից սկսած մինչև Չինաստան … բռնապետություններ կան որ հազարավոր տարիներ են տևել,քո կարծիքով ոնց են արել, գայկեքը ձգելո՞վ… տենց պարզ լիներ աշխարհում իշխելու մենակ մի հատ ձև կլիներ՝ բռնապետություն… որ նայես պատմության մեջ բոլոր երկարակյաց բռնապետություններն էլ են ադապտացվելու խնդիր ունեցել (եգիխտոս, հռոմ, պարսկաստան) որովհետև անգամ բռնապետության ամենակարևոր ու հիմնական ռեսուրսը ժողովուրդն ա, իսկ ժողովուրդը միշտ էլ փոփոխման/զարգացման մեջ ա գտնվում, խկարողացար դա հասկանալ վարի ես գնում ու եղել ա… Կորեան ու հայաստանը սխալ օրինակներ են որովհետև այդ ռեժիմների ռեսուրսը ժողովուրդը չի այլ դրսի աջակցությունը (կորեայի դեպքում չինաստանը)
Rammer (11.01.2010)
Երեխեք, էս ի՞նչ են լսել. մեկը մյուսից անիմաստ խոսում ա: Իրար հակասող մտքեր, խոսել՝ միայն խոսելու համար... տխուր է:Արամ Կարապետյան. «Պետք է թույլ տային, որ Հմայակ Հովհաննիսյանը դառնար խորհրդարանի անդամ»
Գնահատելով թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7օր»-ին ասել է, որ ընտրությւոններն անցել են ինչպես միշտ։
-Ես ՀԱԿ-ին ասել եմ, որ հիմա ընտրություններն անցնելու են ինչպես միշտ, եթե դուք մտնելու եք այդ գործընթացի մեջ և հաշվում եք, որ դա դրական է, դա ձեր խնդիրն է։ Ես կարծում եմ, պետք է թույլ տային, որ Հմայակ Հովհաննիսյանը դառնար խորհրդարանի անդամ,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով ընտրություններում հաղթանակած «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանին ինքը չի ճանաչել և միայն հեռուստատեսությամբ է նրան տեսել.
-Ես կարող եմ ասել, որ եթե ես լինեի նախագահ, այդ մարդը, եթե նման գործելակերպ ունի միշտ, ես իմ հեռուստատեսությամբ տեսածն եմ ասում, կարծում եմ, որ պետք է լիներ բանտում։
Արամ Կարապետյանի կարծիքով Արա Սիմոնյանի ընտրվելը օրինաչափ էր, քանի որ նմանը նմանին է քաշում։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Gayl (11.01.2010)
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը.
«Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները.
- Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։
- Ընդդիմության գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընթացքում ապօրինաբար պահվեց կալանքի տակ, ինչով նա զրկվեց անձամբ սեփական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։
- Ամբողջ ընթացքում բնակչությունը պահվեց տեղեկատվական շրջափակման մեջ. հեռուստաալիքները ոչ միայն հրաժարվեցին ընդունել ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի հետ կապված որեւէ տեղեկատվություն հաղորդել, այլեւ ոչինչ չասացին կայանալիք ընտրության մասին ընդհանրապես։
- Ավազակային հարձակումներ կազմակերպվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզչական նյութեր տարածող վստահված անձանց վրա։
- Ընտրական հանձնաժողովների անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն, բացահայտ զբաղվել են իշխանական թեկնածուի համար ձայներ հայթայթելու գործով։
- Զանգվածաբար ընտրակաշառք բաժանվեց, շատերին ընտրատեղամաս քշեցին սպառնալով ու շանտաժով։
- Կատարվեցին լցոնումներ, այդ նպատակով ընդհուպ տեւական ժամանակով փակելով ընտրատեղամասի դռները՝ նախապես դուրս անելով վստահված անձանց ու դիտորդներին։
- Ոստիկանության պաշտպանության տակ գործի դրվեցին սափրագլուխների ու քրեական տարրերի բանդաները, որոնց հարձակումներին, ահաբեկումներին ու բռնություններին ենթարկվեցին լրագրողներ, տուժած վստահված անձինք տեղափոխվեցին հիվանդանոց։
- Բազմաթիվ ընտրատեղամասերում նույն քրեական տարրերի օգտագործմամբ օրվա ընթացքում հաստատվեց ահաբեկչական մթնոլորտ։
Հայ Ազգային Կոնգրեսը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ անվավեր ճանաչելու պահանջով։
Այս պայմաններում, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է Հայ Ազգային Կոնգրեսի՝ որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին։ Նախորդ՝ քաղաքապետարանի ավելի մասշտաբային ընտրությունների համեմատ, ավելի մեծ կեղծիքների ու ապօրինությունների գործադրմամբ հանդերձ, վարչախմբի գնած, պարտադրած, գողացած ու մեր ինքնաբուխ ստացած ձայների տոկոսային հարաբերակցությունը հօգուտ Կոնգրեսի ավելացավ շուրջ 2,5 անգամ։ Այսինքն՝ մի կողմից՝ հանձնաժողովներում մեր վստահված անձերի ու ներկայացուցիչների աչալրջության ու աննկունության, ինչպես նաեւ ընտրակաշառքով գայթակղվողների թվի նվազման շնորհիվ տեղապտույտ տվեց իշխանության ընտրակեղծիքների մեքենան, մյուս կողմից՝ ավելացավ մեր այն համակիրների թիվը, ովքեր պատրաստ են ընտրատեղամաս գնալ՝ թեկուզ այս կամ այն չափով իրենց վտանգի ենթարկելու գնով։ Հունվարի 10-ի ընտրությունը բացահայտ ցուցադրեց հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության բարձրացման լուրջ առաջընթացը եւ վարչախմբի ներքին քայքայման խորացող ախտանիշը։
Հանուն սահմանադրական կարգի վերականգնման մեր պայքարի մեջ սա անհրաժեշտ եւ խիստ օգտակար մի փուլ էր՝ վերջնական հաղթանակի ճանապարհին։ Ռեժիմի ամեն մի նմանօրինակ ջղաձգություն, նրա քրեականացման աստիճանի խորացման ամեն մի այսպիսի ցուցադրում վկայություն է ոչ թե նրա ուժի եւ ամրության, այլ ի հայտ է բերում նրա թշվառությանը եւ սեփական ժողովրդից անսահման վախը։ Դա մեծացնում ժողովրդի ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ, մեզ դարձնում ավելի վճռական, իսկ հասարակության մեջ խորացնում ու ամրապնդվում է այն համոզումը, որ ավազակապետական ռեժիմի հեռացմանն այլընտրանք չկա։ Ուստի այլընտրանք չկա նաեւ ժողովրդի մոտալուտ հաղթանակին»,-ասված է հայտարարության մեջ:http://a1plus.am/am/politics/2010/01/11/hak
Chuk (11.01.2010)
ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻ ԷՇ ԷԼ ԲԵՐԵՆ
Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում կիրակի օրը տեղի ունցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված 10/09 ընտրատեղամասում ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, նրա որդին` Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Երեկ արդեն Պետրոս Մակեյանը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ բուժումն անցնում էր տանը: Նրա հետ զրուցեցինք ընտրությունների օրը կատարված միջադեպի մասին:
Վստահված անձի ահազանգով մենք մեկնել էինք 10/09 ընտրատեղամաս: Այնտեղ մի քանի սափրագլուխներ փորձում էին դուրս հրավիրել մեր վստահված անձին, որպեսզի կարողանան լցոնումներ անել, քանի որ մեր վստահված անձը թույլ չէր տվել նրանց ապօրինություններ կատարել: Ես տեղամասում հորդորեցի մեր վստահված անձին, որ որեւէ պրովոկացիայի չենթարկվի, որ շարունակի աշխատանքը: Մեր զրույցի պահին այդ սափրագլուխները կանգնած էին մոտ մեկ մետր հեռավորության վրա, եւ ավելի քան 30 հոգով մի քանի կողմից հարձակվեցին մեզ վրա: Սկսեցին խփել: Իմ կարծիքով, դրանք դեղի ազդեցության տակ էին, իրենց պահում էին անասունի նման: Մեր բախտը բերեց, որ մենք բարձրացանք աստիճանների վրա, այլապես այդ ոհմակը ոտնատակ կտար մեզ ու կսպաներ: Իհարկե, դրանց մեջ կային մեկ-երկուսը, որ ասում էին` պետք չէ խփել, բայց այդ ոհմակի ուղեղները մթագնած էին: Իսկ ոստիկանությունն այդ ողջ ընթացքում անգործություն էր ցուցաբերում: Ոստիկանության աշխատողները մեր ձեռքն էին բռնում, որ դրանք մեզ խփեն:
Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ձեզ էր մեղադրում Արա Սիմոնյանի վստահված անձին ծեծելու մեջ:
Ոստիկանությունը կատարում է վերեւների հրամանը: Ոստիկանությունը այդ միջադեպի ժամանակ մեր ձեռքն էր բռնել, որ այդ ոհմակն ավելի լավ խփի մեզ, ինչի՞ մասին է խոսքը: Ոստիկանությունն այդ ոհմակին էր աջակցում, դրա համար էլ հիմա նման հայտարարություն են անում: Ոստիկանությունն ինքը մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին` համագործակցելով բանդայի հետ: Իրենց համար դա սովորական երեւույթ է: Ընդ որում` Արա Սիմոնյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահի մեքենայով բանդային փախցրեցին, ու հիմա դա պետք է ասեն: Մենք ունենք այն մեքենաների տվյալները, որոնցով փախավ այդ ոհմակը, եւ արդեն հանձնել ենք ոստիկանություն:
Այս անգամ թիվ 10 ընտրատարածքում իշխանությունները թեեւ որեւէ մեկին չառաջադրեցին, սակայն սատարեցին Ազգային Միաբանության ներկայացուցչին, եւ կրկին օգտագործեցին նույն մեթոդները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
Ընտրությունների անվան տակ անցկացվող միջոցառումներում թեկնածուն ո՞րս է: Ղարաբաղից մի էշի էլ եթե բերեն, միեւնույն է` համակարգը այդ կենդանուն կսատարի, նրանց համար կապ չունի` մարդ է, թե կենդանի, ունի որակներ, ինտելեկտ, թե ոչ: Խայտառակությունն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում, մայրաքաղաքի սրտի մեջ նման բաներ են անում: Եթե Նիկոլն այսօր բանտում չգտնվեր, չառաջադրվեր, ապա մեր կուսակցությունը չէր մասնակցի այս ընտրություններին: Միայն Նիկոլի կարգավիճակն էր, որ ստիպեց մեզ` ակտիվորեն ներգրավվելու այս ընտրություներին: Այլապես, ո՞վ չգիտի, որ Հայաստանում չկա ընտրություն հասկացությունը:
Իսկ ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանությունները շարունակեցին նման մեթոդներով աշխատել` թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի:
Նրանք շարունակում են առաջնորդվել ՙսուտի գողականի կանոններով՚, փորձում են ցույց տալ, որ որոշողն իրենք են, որ իրենք են այս երկրի տերը, ինչ ուզեն` կանեն, ո՞վ է ժողովուրդը, որ նրա կարծիքն էլ հաշվի առնեն:
Փաստորեն, ժողովուրդը չպետք է հույսը դնի ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալու վրա:
Ժողովուրդը վաղուց է հասկացել այդ փաստը, վաղուց գիտի դա, մնում է` քաղաքական գործիչները հասկանան:
Քաղաքական գործիչներ ասելով ո՞ւմ նկատի ունեք` իշխանությանը, թե ընդդիմությանը:
Ես զարմանում եմ, որ սրանց իշխանություն եք ասում. այս բանդան ուզուրպացրել է իշխանությունը եւ իրեն է ծառայեցնում պետական համակարգերին: Դեղերի ազդեցության տակ գտնվող 30 սափրագլուխ հարձակվել են 3 հոգու վրա, մահից ենք փրկվել, ոստիկանությունը չէր բռնում նրանց ձեռքը, եւ հետո հայտարարում, թե մենք ենք մեղավոր, այդքանից հետո ինչպե՞ս հավատանք նրանց:
Իսկ կատարվածի վերաբերյալ արդեն դիմե՞լ եք ոստիկանությանը, կարծում եք ընթա՞ցք կտան գործին:
Ես այդ օրը ցուցմունք չեմ տվել, քանի որ ի վիճակի չէի: Տղերքն էլ շատ վատ էին զգում: Բայց եթե հիմա ոստիկանությունը նման հայտարարություն է անում, մեզ են փորձում մեղադրել, ի՞նչ անես, ի՞նչ սպասես դրանցից: Դրանց մեքենաների համարները գրել տվել ենք ոստիկանությանը, թող պարզեն ովքեր են, թող բռնեն: Բայց իրենք հակառակն են անում` փորձում են մեզ մեղադրել:
Որ մեկն էր սխալ ասում- որ սերոժը քռչ ա՞, որ իշխանությունը էշություն է արել էդ անասունին անց կացնելով՞
Եթե Նիկոլի դեմ դնեին մի կարգին գողականի, կամ իրենց սիրելի ճիճուներից մեկին ու վերևներով- զաստավիտով անց կացնեին-կհասկանայի, սաղն էլ կհասկանային: Բայց դրել են դաժե պադեզդում ոչնչություն ներկայացնող մի անասունի ու Գագոյի զաստավիտով անց են կացրել:
Հմայակը հենց դրա վրա է զարմացել: Ու ես էլ քո վրա եմ զարմանում, թե ինչի, էս պարզ ռազբիրատի մեջ Հմայակին ես սխալ հանում:
Իսկ հարցազրույց տալը վաաբշե պրոբլեմ չի- մոտեցի ցանկացած լրագրողի-ասա Գայլն եմ, ուզում եմ իմ կարծիքը հայտնեմ ու ինտերվյուդ կիրականանա:
Բացարձակ լուրջ եմ խորհուրդ տալիս- փորձիր, կտեսնենս:
Ռոբին քռչ համարող երևի առաջին մարդն ես:
Հակառակը Հմայակն ասում ա, որ Ռոբը սաղին բռի մեջ փաթթած ուներ: Որն ա սխալ՞:
Նշանակում է, որ Զախարյանի օրոք նման իդիոտիզմ չի եղել -այլ ձևերով են գործերը կպցրել:
Էս հիմիկվա ընտրված անասունի պեսների համար ծեծ ու ջարդ չի եղել, իրենց թայֆի շակալ բջերի համար է եղել:
Հմայակն ասում է, որ դեգեներացիան անցել է բոլոր սահմանները սխալ ա ասում՞
Մի գուցե իսկապես սխալ եմ վիճում:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 11.01.2010, 21:29:
Մեֆ ջան, սրանք որ շատ նեղն ընկնեն, կճկունանան կադապտացվեն էլ, արխայինԲայց դե մինչև օրս նեղը գցող չի եղել, դրա համար էլ ճկունանալու տեղը կոշտանում են: Շումերները կործանվեցին, Չինաստանի վրայով էլ շատ քամիներ են անցել, Հյուսիսային Կորեան էլ ի վերջո կթքի փայտիկին, իհարկե, ի՞նչ խոսք: Ասածս հենց այն է, որ Հայաստանն էլ է նույն ճամփով գնում, ինչ Կորեան: Ու իշխանություններին այլ ճամփով գնալու ստիպող չկա: Իսկ թե սենց երկար չեն քաշի, ճաքեր, ֆլան-ֆստան, ապա էդ դեպքում ընդդիմության դերը լրիվ անհասկանալի ու անիմաստ է դառնում: Թող ընդդիմություն չլիներ, սրանք էլի ինքաբուխ ճաքեր տային:
Si vis pacem, para bellum
Բիձա (11.01.2010)
Ես ասի ինքը տենց բանա ասե՞լ, հակառակը չի ասում, իսկ ես ասում եմ նույն բաններն են, երկուսն էլ բեսպրիդել են, ոչ մի կաթիլ փոփոխություն չի եղել, իրանք ոչ թե էտ տուֆտի համար են վիզ դրել այլ որ Նիկոլը չանցնի, ռոբը նույնը կաներ ու արել ա ինչպես նաև զախարյանը, ընենց որ պետք չի ասել էսի նրանից վատնա կամ հակառակը, նույնն են ոչ մի տարբերություն:
Չէ Բիձա սխալ չի ասում, բայց իրանք էլ պտի զզվեն նույն բաները կրկնելուց, ամեն անգամ նույն խոսքերը ու ուրիշ ոչինչ:Հմայակն ասում է, որ դեգեներացիան անցել է բոլոր սահմանները սխալ ա ասում՞
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ