Chuk-ի խոսքերից
Ես էս ընտրություններին մարդկանց պասիվությունը մեծ հաճույքով անբարոյականություն եմ կոչում:
Բացատրեմ:
Սկսենք նրանից, որ ՀԱԿ-ը քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարել էր այլևս այս ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին: Երբ ՀԱԿ անդամներից մեկը՝ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ ուզում է մասնակցել այս ընտրություններին, ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի օժանդակում: Ու միայն ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նիկոլի այդպիսի որոշումը ստիպեց մասնակցել, որովհետև դա բարոյականության խնդիր է:
Մեր ազգը սիրում է «ընկածին օգնել է պետք» թեզը: Բանտային պայմանները նեղ վիճակ են ու էս պայմաններում ընդհանուր պասիվությունը այլ բան չի, քան անբարոյականության, ամբողջովին ընկած բարոյականության արժեքային համակարգ: Քանի որ մարդիկ պիտի մասնակցեին ընդամենը մեկ բանի համար. Նիկոլ, դու նստած ես, մենք քո թիկունքին ենք: Փաստացի մենք Նիկոլին լքեցինք: Ու էսքանից հետո ժողովուրդը ՀԱԿ լիդերներից պահանջում է անձնազոհական գործողություններ. ինչի՞ համար: Որ պետքական պահին լքվե՞ն: Որ զրկանքների ամբողջ ուժգնությունն իրենց վրա զգա՞ն: Որ մի քիչ դուխով լինեն, գլխներին սարքեն ու նստացնե՞ն, իսկ մենք մատներս չժարժե՞նք՝ օգնելու համար:
Լիքը մարդիկ կային, որ ասում էին. մենք Նիկոլի կողքին ենք եղել ու սպասում ենք, որ գա, իրա հետ գնանք մինչև վերջ: Ստում են էդ մարդիկ: Իրանք չկային:
Էջանիշներ