User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ա. Սաքունց. «Հանրապետական կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում»


    -Տեղի ունեցավ հերթական պյուրոսյան հաղթանակը։ Իշխանությունն ապօրինի ազատազրկման մեջ գտնվող անձի նկատմամբ կարողացավ նորից բիրտ ուժի կիրառմամբ, կեղծիքներով, ահաբեկումներով գրանցել իր հերթական հաղթանակը,- «Ուրբաթ» ակումբում ասել է հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարող «Հանրապետական» կուսակցությունն է։

    -«Հանրապետական» կուսակցությունն ուղղակի պատասխանատվություն է կրում։ Իհարկե, քաղաքական հայտարարություն, որպես այդպիսին, չի եղել, բայց լռելյայն համաձայնությամբ թույլ է տրվել, որ թաղային խուժանն օգտագործվի որպես ուժ և ընտրական պրոցեսին մասնակցություն ունենա,- ասել է Ա. Սաքունցը։
    7օր


    «Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն»-ի հայտարարությունը


    Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման նախնական հայտնաբերումների և եզրակացությունների մասին հայտարարություն

    1. Ներածություն

    1.1. Սույն հայտարարությունը ներկայացվում է մինչև ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում, վերջնական արդյունքների ամփոփումը և հնարավոր դիմում-բողոքների քննարկումը,

    1.2. Ընտրությունը գնահատվում է ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից:

    Վերջնական գնահատականները և ամփոփիչ եզրակացությունը կախված կլինեն ընտրության մնացած փուլերի անցկացումից:

    1.3. Դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել ՀՀ պետական մարմինների հետ, սույն ընտրության բացասական հետևանքների վերացման ուղղությամբ:

    2. Եզրակացություններ

    2.1. Ընտրությունը նախապատրաստվել և կազմակերպվել է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, ընտրողների բացարձակ մեծամասնությունը տեղեկացված չի եղել ո'չ ընտրության և ո'չ էլ թեկնածուների մասին:

    2.2. Ընտրության անցկացումը /քվեարկությունը/ ուղեկցվել է ոչ միայն ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այլև' անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ:

    2.3. Իրավասու պետական կառավարման մարմինները, համայնքի ղեկավարը, ԿԸՀ կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք, հիմնականում, չեն կատարել օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունները ընտրության նախապատրաստման և անցկացման օրինականության ապահովման ուղղությամբ:

    3. Հայտնաբերումներ

    3.1. Ընտրական գործընթացների վրա էական բացասական ազդեցություն է թողել ոչ աշխատանքային հայտարարված տոնական և նախատոնական տասնօրյակը: Ըստ էության անգործության են մատնվել ոչ միայն պետական համապատասխան մարմիններն, այլև' ընտրական հանձնաժողովներն, այդ թվում, ԿԸՀ-ը:

    Այդ ընթացքում չեն աշխատել, անգամ, դատարանները, չի գործել նաև Հայփոստը:

    3.2. Համատարած ձևով դիմումներին չեն պատասխանել, դիմում-բողոքները չեն քննարկել կամ քննարկել են օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, ինչպես պետական կառավարման իրավասու մարմիններն, այնպես էլ ընտրական հանձնաժողովները:

    3.3. Պետական կառավարման մարմինները, համայնքի ղեկավարը, փաստորեն, հրաժարվել են նախընտրական քարոզչության կազմակերպման ԸՕ-ի 18-ից 23-րդ հոդվածներով սահմանված իրենց լիազորությունների կատարումից, այսինքն' ակնհայտորեն անտեսվել են ԸՕ 113-րդ և 118-րդ հոդվածների պահանջները:

    Ընտրատարածքում բացակայել են քարոզչական պաստառների փակցման համար հատուկ տեղերը: Երևանի քաղաքապետարանում հրաժարվել են անգամ պարզաբանումներ տալ այդ մասին քաղաքապետի ընդունած որոշման վերաբերյալ:

    3.4. Պետական լիազոր մարմինը, կոպտորեն խախտելով ԸՕ 13-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, ընտրողներին չի ծանուցել քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին: Արդյունքում, քվեարկությանը մասնակցել են ընտրողների մոտ 1/4-ը:

    3.5. ԿԸՀ-ը լրջագույն խոչընդոտներ է հարուցել դիտորդների աշխատանքների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, մեր, թվով 33 դիտորդների վկայականները առաքել է փոստով դեկտեմբերի 30-ին, համոզված լինելով /հակառակը դժվար է ենթադրել/, որ դրանք ստանալու ենք միայն 12.01.10թ.-ին. այսինքն' քվեարկությունից հետո:



    3.6. Ընտրական ցուցակների վարման հարցերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես' զինծառայողների, ոստիկանների, ը/ք-ում չհաշվառված քաղաքացիների մասնակցության և այլ հարցերում: Համայնքի ղեկավարը չի արձագանքել, անգամ, անճշտությունների վերաբերյալ դիմումներին:

    3.7. Չի ապահովվել պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը' կալանքի տակ պահվող Ն.Փաշինյանը մյուս թեկնածուների հետ համեմատությամբ, գտնվել է խիստ անհավասար պայմաններում:

    Ընտրական հանձնաժողովների ոչ մի ներկայացուցիչ անգամ չի այցելել նրան' ԸՕ համապատասխան պահանջների կատարման ապահովման նպատակով,

    3.8. Հունվարի 10-ի քվեարկությունն անցել է զանգվածային խախտումներով: Բռնություններ են իրականացվել Ն.Փաշինյանի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ: Բանը հասել է նրան, որ վերջիններս որոշ տեղամասերում ստիպված հրաժարվել են քվեաթերթիկների հաշվարկին մասնակցելուց:

    Ըստ դիտորդների նախնական գնահատականների, այդ ապօրինությունների իրականցմանն աջակցել են, այդ թվում, իրենց անգործությամբ, ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ և ոստիկաններ:

    4. Առաջարկություններ

    4.1. Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը անհապաղ պետք է քննության առնեն կատարված ապօրինությունները ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում, որոնք ըստ մեր նախնական գնահատականների կազմակերպված բնույթ են կրում:

    4.2. ԸԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփելիս առանձնակի ուշադրություն պետք է դարձնի և հաշվի առնի նախապատրաստման փուլում իրականացված ապօրինությունների հետևանքների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:

    4.3. ՀՀ Նախագահը պետք է միջոցներ ձեռնարկի բացահայտելու համար պետական կառավարման մարմինների, համայնքի ղեկավարի, ԿԸՀ կազմավորող մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերած բացահայտ անգործության պատճառները:

    ՀՊԱԿ դիտորդական առաքելություն

    Առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյան
    7օր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •