Էս էլ կայֆավատը՝

Ոստիկանության հաղորդագրությունը.

Հունվարի 10-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Պարզվել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ, 1964 թ. ծնված Տիգրան Մուրադյանի հետ վիճաբանել են ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` 1950 թ. ծնված Պետրոս Մակեյանը, 1979 թ. ծնված Կարեն Մակեյանը և 1983 թ. ծնված Սուրեն Մարտիրոսյանը:

Վիճաբանության ընթացքում Պետրոս և Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Տիգրան Մուրադյանին և մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր:

Նույն օրը, ժամը 15.35-ին, Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սուրեն Մարտիրոսյանը` դեմքի մասում ստացած սալջարդով, Պետրոս Մակեյանը` քթի մասում ստացած սալջարդով ու գանգուղեղային վնասվածքներով, և Կարեն Մակեյանը` թիկունքի մասում ստացած քերծվածքներով:

Տիգրան Մուրադյանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:
Բա, ընդդիմությունը հայտարարում է սահմանադրական պայքարի մասին, բայց իրականում բռնություններ է իրեն թույլ տալիս, այ այ այ…