Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, ախր էնքան պարզ են պատճառները.
1. Ինչու՞ ընդդիմադիր շուխուրչի մտնի ԱԺ, միկրաֆոն ունենա, ավել–պակաս հարցազրույցներ տա լրագրողներին,
2. Ինչու՞ ընդդիմության լեզուն երկարացնեն, ընդդիմադիր ժողովդրին էլ ոգևորեն,
3. Ինչու՞ իրենց հավատարիմ հերթական տասովշիկի փոխարեն պաշտոնի բերեն օտար ու չուզող մեկին ու հիասթափեցնեն իրենց հավատարիմ տասովշիկներին
Իմ կարծիքով առնվազն ապուշ պիտի լինեն, որ շեղվեն իրենց դրվածքից, հենց շեղվեցին մի հոգու տնտեսությունը մանրից փլվելու է, իր մանկլավիկների ու տասովշիկների տնտեսությունն էլ հետը, ինչ–ինչ բայց մեծ ախորժակ ունեցող շակալները լիքն են, հենց քուչի տիրոջ իշխանության մի ծերը թուլացավ, էդ ծերից մտնելու են վրա տան։ Մի խոսքով էս երկրում ամեն ինչ պիտի կանտրոլի տակ լինի։ Իմիջայլոց ի տարբերություն ընդդիմության անհիմն խանդավառությունների, իշխանությունները լավ էլ հաշվարկում են թե ինչքան մասսա կգա, ու ոնց կանցնեն ընտրությունները, նույնիսկ պուպուլուս են անում, դրա համար էլ առանձնապես մեծ աժիոտաժ ու կաշառք բաժանոցի չի եղել։



Մեֆ ջան, էս դրվածքի պայմաններում ցանկացած բառադի հաշվարկ ու բառադի ելույթներ բերում են նորմալ պրոցեսներից զգալի շեղումների ու արդյունքում ոչինչ էլ տեղի չի ունենում, իսկ ընթացքում դիկտատուրան ուժեղացնում է դրվածքը, կատարելագործվում է, թույլ ծակերն էլ փակում։ Էս անգամ էլ Նիկոլից պրծան, այսինքն երկու տարի առաջ սկսածը հիմա վերջացավ։ Էն որ Լևոն պապին հերթական անգամ ասեց «միահամուռ, վճռական, նոր լիցքեր» ֆլան ֆստան, պարզագույն դեմագոգիա էր։ Սպասողական վիճակի արհեստական ձգում, յանի իրենց հաշվարկներով էս դրվածքը իրեն իրեն կթուլանա, հետո վրա կտան։ Էս դրվածքը չնայած երկրի ողբալի վիճակին կարող է տարիներ ձգվել։ Ուղղակի ընդդիմությունը իր անզորությունն ու պարտությունը խոստովանելու քաղաքական կամք էլ չունի, մնացած կամքերի մասին էլ չասեմ։
այս մասով դու ուղղակի 10-ն ես խփել… հենց գծից շեղվեցին փլուզվելու են… այ հենց էս է պատճառը որ ռեժիմի կյանքն իմ կարծիքով կարճացնում է… յուրաքանչյուր ռեժիմ (լավ թե վատ) պետք է ունենա ճկունություն, մանևրելու ադապտացվելու կարողություն/հատկություն և եթե ռեժիմը "կարծր" է վաղ թե ուշ ճաք է տալու ու փլուզվելու է… հանգամանքների փոփոխությունը պահանջում է որ իշխանությունները իրենց հարմարեցնեն նոր պայմաններին կամ էլ չթողնեն որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… վերջինն անհնար է և նրանք հենց այդ ճանապարհն էլ բռնել են, ուզում են չթողնել որ պայմաններն ու հանգամանքները փոխվեն… եթե էսօր նրանք սրանք մի հատ Նիկոլ չեն կարում մարսեն նշանակում է վարի են գնալու…

Վիշ ապեր, չի կատարելագործվում, եթե կատարելագործվեր ու թույլ ծակերն էլ փակեր, էսօր գայկեքը պիտի թուլացնեին,բայց ոնց որ տեսնում ես ավելի են ձգում… Չինաստանն էլ է դիկտատուրա,բայց նրանք ճկունություն ցուցաբերեցին ու գայկեքն էսօր թուլացրել են, նրանք իրանց էն հրապարակի բախումներից սովորեցին, իսկ մեր իշխանությունները էս ամեն ինչից սխալ դասեր առան (թեկուզ իրենց իշխանությունը պահելու պահով)… Իրանի ռեժիմն էլ ա վարի գնալու, նրանք էլ ճիշտ նույն մեր սկզբմունքով են շարժվում…