Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Տղաներ, այս ինչեր եք երազում-"սալջարդ, թեթև կոտրվածքներ, ուղեի ցնցումներ, շատ կապտուկներ"
Սթախվեք,
Վայ ինչ երազել ինչ բան... Բա եղավ?


Ծեծի են ենթարկվել Պետրոս Մակեյանն ու նրա որդին
15:43 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանը քիչ առաջ ծեծի է ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի հարեւանությամբ:


Այսօր առավոտից պարբերաբար թիվ 10/09 ընտրական տեղամաս են մտել երիտասարդներ եւ փորձել դուրս հրավիրել Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, որոնք փորձել են կանխել լցոնումները:

Փաշինյանի վստահված անձանցից քիչ առաջ «Ա1+»-ը պարզեց, որ թիվ 10/09 տեղամասում Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրվել իբր էջմիածնից ժամանած իր ընկերների կողմից: Դպրոց է ժամանել Պետրոս Մակեյանը` որդու հետ:

Դպրոցի հարեւանությամբ մոտ 30 երիտասարդներ հարձակվել են Պետրոս Մակեյանի, նրա որդու եւ Նիկոլ Փաշինյանի եւս 1 վստահված անձի վրա եւ նրանց դաժան ծեծի ենթարկել: «Ա1+»-ին նաեւ հայտնեցին, որ Պետրոս Մակեյանին ծեծի ենթարկելու ընթացքում թիվ 10/09 ընտրական տեղամասում հսկողություն իրականացնող ոստիկանը անձամբ է բռնել Մակեյանի ձեռքերը, որպեսզի մյուսները նրան ծեծեն: Ոստիկանն իրեն ուղղված մեղադրանքներին, թե կարգ պահպանելու փոխարեն ինչո՞վ է զբաղված` պատասխանել է. «Հարցրեք իմ վերադասին»:


Ծեծի ենթարկողները թիվ 10/09 ընտրատեղամաս են ժամանել ավտոմեքենաներով, որոնց համարանիշերը Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են եւ հանձնել ոստիկանությանը:

Այս պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը գտնվում է հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են Պետրոս Մակեյանին ու մյուս ծեծվածներին: