User Tag List

Էջ 19 53-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #271
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց էսքան վախտում քանի՞ ձեն են հասցրել կեղծեն:
    Ինչքան որ պետք ա էնքան էլ կկեղծեն + մի քանի տոկոս շատ լինի քիչ չլինիի համար: Իշխանության ու ընդդիմության գործելաոճը լրիվ նույնն ա, ոչ մի բան չի փոխվել, հետևաբար արդյունքն էլ նույնն ա լինելու:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.01.2010)

  3. #272
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց էսքան վախտում քանի՞ ձեն են հասցրել կեղծեն:
    Չգիտեմ քանի ձեն, բայց անկապ հույսեր պետք չի փայփայել, սկզբից էլ ասում էի, Նիկոլին չեն թող:
    Չուկ բա ուր են ՀԱԿ ի ուժերը, հեչ չի զգացվում էտ ուժերի ուժգնությունը:

  4. #273
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Շատ դինջ ընտրություններ ա , եթե Նիկոլի շտաբի ակտիվություննը չլիներ, շատերը երևի չեին էլ իմանա ընտրության մասին :
    ...

  5. #274
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ծեծի է ենթարկվել Պետրոս Մակեյանն ու նրա որդին
    16:03

    Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանը քիչ առաջ ծեծի է ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի հարեւանությամբ: Կոտրվել է Պետրոս Մակեյանի քիթը, ինչպես նաեւ այլ վնասվածքներ է ստացել:

    Այսօր առավոտից պարբերաբար թիվ 10/09 ընտրական տեղամաս են մտել երիտասարդներ եւ փորձել դուրս հրավիրել Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, որոնք փորձել են կանխել լցոնումները:

    Փաշինյանի վստահված անձանցից քիչ առաջ «Ա1+»-ը պարզեց, որ թիվ 10/09 տեղամասում Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրվել իբր էջմիածնից ժամանած իր ընկերների կողմից: Նրա հետ միասին ընտրական տեղամասից դուրս է եկել նաեւ Պետրոս Մակեյանն ու նրա որդին:

    Դպրոցի հարեւանությամբ մոտ 30 երիտասարդներ հարձակվել են Պետրոս Մակեյանի, նրա որդու եւ Նիկոլ Փաշինյանի եւս 2 վստահված անձանց վրա եւ նրանց դաժան ծեծի ենթարկել: «Ա1+»-ին նաեւ հայտնեցին, որ Պետրոս Մակեյանին ծեծի ենթարկելու ընթացքում թիվ 10/09 ընտրական տեղամասում հսկողություն իրականացնող ոստիկանը անձամբ է բռնել Մակեյանի ձեռքերը, որպեսզի մյուսները նրան ծեծեն: Ոստիկանն իրեն ուղղված մեղադրանքներին, թե կարգ պահպանելու փոխարեն ինչո՞վ է զբաղված` պատասխանել է. «Հարցրեք իմ վերադասներին»:

    Ոստիկանության Կենտրոն համայնքի բաժնի պետը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

    Ծեծի ենթարկողները թիվ 10/12 դպրոց են ժամանել մեքենաներով, որոնց համարանիշերը Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են եւ հանձնել ոստիկանությանը:

    Այս պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը գտնվում է հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են Պետրոս Մակեյանին ու մյուս ծեծվածներին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.01.2010), Gayl (10.01.2010)

  7. #275
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Պետրոս Մակեյանին ծեծողները սափրագլուխներ են եղել

    Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ Պետրոս Մակեյանին ծեծողները սափրագլուխներ են եղել։

    -Նրանց մեքենաների համարներն են հայտնի, փոխանցել ենք ոստիկանությանը,- ասել է Դ. Մաթևոսյանը՝ հավելելով, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում լարված իրավիճակ է.

    -Փորձում են ահաբեկել ընտրողներին, դրսում ազդել նրանց ազատ կամքի արտահայտման իրավունքի վրա, սպառնալ վստահված անձանց, լրագրողներին, դիտորդներին, և ամբողջ խնդիրն այն է, որ ամեն տեղ դրանք ակտիվ համագործակցության մեջ են հանձնաժողովի նախագահների և անդամների հետ։

    Այս ընտրախախտումների դեմ, Դ. Մաթևոսյանի խոսքերով, իրենք պայքարում են ինչպես կարողանում են՝ օրենքով թույլատրված միջոցներով։
    7or.am

    Ու ո՞րոնք են էդ միջոցները…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #276
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծեծի է ենթարկվել Պետրոս Մակեյանն ու նրա որդին
    16:03

    Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանը քիչ առաջ ծեծի է ենթարկվել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի հարեւանությամբ: Կոտրվել է Պետրոս Մակեյանի քիթը, ինչպես նաեւ այլ վնասվածքներ է ստացել:

    Այսօր առավոտից պարբերաբար թիվ 10/09 ընտրական տեղամաս են մտել երիտասարդներ եւ փորձել դուրս հրավիրել Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, որոնք փորձել են կանխել լցոնումները:

    Փաշինյանի վստահված անձանցից քիչ առաջ «Ա1+»-ը պարզեց, որ թիվ 10/09 տեղամասում Փաշինյանի վստահված անձը դուրս է հրավիրվել իբր էջմիածնից ժամանած իր ընկերների կողմից: Նրա հետ միասին ընտրական տեղամասից դուրս է եկել նաեւ Պետրոս Մակեյանն ու նրա որդին:

    Դպրոցի հարեւանությամբ մոտ 30 երիտասարդներ հարձակվել են Պետրոս Մակեյանի, նրա որդու եւ Նիկոլ Փաշինյանի եւս 2 վստահված անձանց վրա եւ նրանց դաժան ծեծի ենթարկել: «Ա1+»-ին նաեւ հայտնեցին, որ Պետրոս Մակեյանին ծեծի ենթարկելու ընթացքում թիվ 10/09 ընտրական տեղամասում հսկողություն իրականացնող ոստիկանը անձամբ է բռնել Մակեյանի ձեռքերը, որպեսզի մյուսները նրան ծեծեն: Ոստիկանն իրեն ուղղված մեղադրանքներին, թե կարգ պահպանելու փոխարեն ինչո՞վ է զբաղված` պատասխանել է. «Հարցրեք իմ վերադասներին»:

    Ոստիկանության Կենտրոն համայնքի բաժնի պետը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

    Ծեծի ենթարկողները թիվ 10/12 դպրոց են ժամանել մեքենաներով, որոնց համարանիշերը Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ֆիքսել են եւ հանձնել ոստիկանությանը:

    Այս պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը գտնվում է հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են Պետրոս Մակեյանին ու մյուս ծեծվածներին:
    Անգամ համարձակվում են Մակեյանին ծեծեն:

  9. #277
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Թիվ 10/19 ընտրատեղամասում 100 քվեաթերթիկ անհետացել է

    «7օր»-ի հետ զրույցում թիվ 10/19 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահաված անձ Ազատ Թովմասյանն ասել է, թե 100 քվեաթերթիկ անհետացել է։

    -Փաթեթի միջից 100 քվեաթերթիկ չկա։ Հիմա հնարավոր է՝ սեյֆում լինի, կարող է՝ վերցրած լինեն, որ հետո լցոնում անեն։ Հիմա չեն բացում սեյֆը, որ հաշվենք, տեսնենք՝ ո՞ր տարբերական է ինչքան է, ինչքան է մնացել։ Որովհետև չեն թողնում, ասում է՝ չի կարելի,-հավելել է նա։

    Ըստ Ազատ Թովմասյանի՝ հանձնաժողովի անդամների կողմից ակնհայտ լարվածություն է նկատվում, և նրանք անընդհատ փորձում են լրագրողների ու դիտորդների հետ վեճի բռնվել։
    7օր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.01.2010)

  11. #278
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Թիվ 10/19 ընտրատեղամասում լրագրողներին և դիտորդներին ծեծելով դուրս են հանում

    Թիվ 10/19 ընտրատեղամասում շարունակվում է լարված իրավիճակ տիրել։ Լրագրողներին և դիտորդներին ծեծելով դուրս են հանում։ Մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Ազատ Թովմասյանն ասել է, որ կեղծիքներ են հայտնաբերվել, որոնք թաքցնելու համար դիտորդներին և լրագրողներին դուրս են հանում ընտրատարածքից։

    -Մենք բռնացրել ենք, որ չեկած մարդկանց տեղը ստորագրում են, լրացնում մատյաններում և կեղծիքներ անում, ու հիմա բոլորը խառնվել են իրար, հանձնաժողովի նախագահն էլ, բոլորին դուրս են հանում,-ասել է նա։
    Շարունակելի…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.01.2010)

  13. #279
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան որ պետք ա էնքան էլ կկեղծեն + մի քանի տոկոս շատ լինի քիչ չլինիի համար: Իշխանության ու ընդդիմության գործելաոճը լրիվ նույնն ա, ոչ մի բան չի փոխվել, հետևաբար արդյունքն էլ նույնն ա լինելու:
    Տենց բան չկա, որ ինչքան ուզենան, էդքան կեղծեն: Եթե մարդիկ կարգին մասնակցություն ցույց տան, լավ էլ հեշտ կլնի էս անգամը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #280
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    հասարակությունը ստանում է այն, ինչին արժանի ա,,, սաղ իրանց կայֆերով տները նստած են, կիրակի են վայելում
    կհելնեին, հարյուրնեով կգնային էտ տեղամաս, Մակեյանին ծեծող լակոտներին սամասուդ կանեին, տեղամասի լավ տղերքին կարգի կբերեին են ժամանակ խոսալու բան կունենային, չեն անում՝ թո չխոսան, իշխանություններից լավ կյանք չպահանջեն, ՀԱԿին էլ չքննադատեն՝ ինչքան կարում են էտքան են անում,, հիմա որ Նիկոլին փագաց են պահում, հասարակությունը ինչ-որ մի ընդվզու՞մ է բարձրացնում,,,

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (10.01.2010)

  16. #281
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    հասարակությունը ստանում է այն, ինչին արժանի ա,,, սաղ իրանց կայֆերով տները նստած են, կիրակի են վայելում
    Ուզում էիր ասեիր, տունը նստած ակումբն են վայելու՞մ
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    կհելնեին, հարյուրնեով կգնային էտ տեղամաս, Մակեյանին ծեծող լակոտներին սամասուդ կանեին, տեղամասի լավ տղերքին կարգի կբերեին են ժամանակ խոսալու բան կունենային, չեն անում՝ թո չխոսան, իշխանություններից լավ կյանք չպահանջեն, ՀԱԿին էլ չքննադատեն՝ ինչքան կարում են էտքան են անում,, հիմա որ Նիկոլին փագաց են պահում, հասարակությունը ինչ-որ մի ընդվզու՞մ է բարձրացնում,,,
    Հենց առաջինը ՀԱԿ ը չի թողի, իրանք արդարությամբ ուզում են իշխանափոխություն անեն, ՀԱԿ ը շախմատա խաղում, չնայած արդեն կրվել ա, իսկ էտ ընթացքում մարդիկ են ծեծվում իհարկե իրանց խելքից, ոնց հասկանում եմ իրանց էլ ա սկսել ծեծ ուտելը դզել:

  17. #282
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Գնամ Նիկոլին ընտրեմ, գամ: Համ էլ միքիչ ֆռամ տեղամասերով, տեսնեմ ինչ ա կատարվում, մի երկու հատ կեղծիք կանխեմ, կգամ կպատմեմ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (10.01.2010)

  19. #283
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Կրկին բռնություն լրագրողի նկատմամբ
    Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում 10/19 տեղամասում քիչ առաջ կրկին բռնություն է գործադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի եւ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց նկատմամբ:

    «Հայկական ժամանակի» թղթակիցը NEWS.am-ին հայտնեց, որ դիտորդներն ու ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նկատել են, որ հանձնաժողովի անդամները լրացնում են ընտրացուցակները եւ ստորագրություններ դնում, եւ աղմուկ են բարձրացրել՝ արձանագրելով կեղծիքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանն ու իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը՝ այլ անձանց հետ միասին, քաշքշել եւ տեղամասից դուրս են հանել վստահված անձանց, դիտորդներին եւ Հայկ Գեւորգյանին:

    Այս պահին 10/19 տեղամասում ընդդիմության որեւէ ներկայացուցիչ չկա: Հիշեցնենք, որ այս նույն տեղամասում առավոտյան բռնության էին ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Անուշ Մարտիրոսյանը, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանն ու Արման Վեզիրյանը:

  20. #284
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    http://hetq.am/ կայքում լուրերը ահագին արագ են թարմացվում:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.01.2010)

  22. #285
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց բան չկա, որ ինչքան ուզենան, էդքան կեղծեն: Եթե մարդիկ կարգին մասնակցություն ցույց տան, լավ էլ հեշտ կլնի էս անգամը:
    Մարդկանց զգալի մասը Հայաստանում չի, մի փոքր մաս Նիկոլին չի ընտրի ցանկացած դեպքում, իսկ մեծամասնությունը չգիտի, որ էսօր ընտրություններ են: Ունենք այն, ինչ ունենք, բարձր մասնակցության մասին խոսալն անիմաստ ա: Էդ նույնն ա, որ ասես, եթե մեր համաքաղաքացիների գիտակցական մակարդակը բարձրանա, կեղծարարներ չեն գտնվի: Իմ ասածն էն ա, որ քաղաքապետի ընտրություններից հետո ոչ ժողովուրդն ա փոխվել, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը ու արդյունքն ավելի քան կանխատեսելի ա:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.01.2010), Sagittarius (10.01.2010)

Էջ 19 53-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •