Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրությունը.

13.30

10/14 ընտրատեղամասում երկու խումբ քաղաքացիներ, որոնց անունները բացակայել են ընտրացուցակներից, փորձել են քվեարկել: Դիտորդների և լրագրողների միջամտության արդյունքում, փորձը կանխվել է:

13.30

10/24 ՏԸՀ նախագահ Ստեփան Ադամյանը խոչընդոտել է լրագրող Մարինե Խառատյանի աշխատանքը: Միջադեպն ուղեկցվել է լրագրողների նկատմամբ սպառնալիքներով:

14:00

10/14 ընտրատեղամասի ներսում կուտակվել է շուրջ 50 հոգի: Օրինախախտումն արձանագրելու պահանջը մերժվել է ՏԸՀ նախագահի կողմից իսկ ոմն Արմեն Սահակյան` որը ներկայացել և գրանցվել է որպես ՙԱզատ հասարակության ինստիտուտի՚ դիտորդ, լրագրող Քրիստինե Խանումյանին սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով: Այս ամենը զուգորդվել է հայհոյանքներով: ՏԸՀ նախագահը հրաժարվել է կազմել արձանագրություն նաև այս փաստի առնչությամբ:

Սույն անձնավորությունը սպառնալիքներ է տեղացել նաև 10/12 ընտրատեղամասում:


14.35

10/18 ընտրատեղամաս
Արաբկիրի թաղապետի տեղակալ Հակոբ Հակոբյանը մուտք է գործել ընտրատեղամաս և սպառնալիքներ տեղացել դիտորդների և լրագրողների հասցեին: Այնուհետև փորձել է ներկայանալ որպես դիտորդ:

(a1+)