User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Այսօր Tert.am-ի հետ զրույցում թիվ 10 ընտրատարածքում պատգմավորության թեկնածու առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի քարոզչության պատասխանատու Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրեց, որ այսօրվանից մեկնարկել է «Դռնեդուռ» ակցիան, որի ժամանակ հարյուրավոր ակտիվիստներ թիվ 10 ընտրատարաքծում բաժանում են փաթեթներ, որոնց մեջ կան բուկլետներ, գրպանի օրացույցներ, տեղեկատվական թերթիկներ, «Եվ այդ մեկ մարդը դու ես» խորագրով Նիկոլ Փաշինյանի անցած ուղու մասին պատմող 35 րոպեանոց ֆիլմ, ինչպես նաև ամանորյա շնորհավորական բացիկ` Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով` ուղարկված բանտից: Այս փաթեթները բաժանելուն զուգահեռ բնակիչների հետ տարվում են զրույցներ:

    Արամազդ Ղալամքարյանը նաև նշեց, որ բնակիչների արձագանքը դրական է, աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնկացողների թիվը գնալով մեծանում է:
    Աղբյուր՝ tert.am

    Փաշինյանի քարոզարշավը, տեղեկացնեմ, որ տեղի է ունենում բաց ձևաչափով, հստակ գրաֆիկով, ակտիվ:

    Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուներին, ապա տեղեկացնեմ.

    Հմայակ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր թեկնածությունը հանելու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, և այս անգամ որպես թեկնածությունը հանելու օր նշել է դեկտեմբերի 28-ը: Բացի որոշ լրատվական միջոցներով (թերթեր, հեռուստաևռադիոհաղորդումներ և այլն) այլ կերպ քարոզչության փորձ, կարծես թե, չի արել:

    Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ գումար չունի նախընտրական շտաբեր բացելու համար, որ իրեն ընտրողները այսպես էլ ճանաչում են: Բացի այսպես կոչված «բրեֆինգներից» և մամուլի տարբեր տարբերակներով հանդես գալուց որևէ այլ կերպ չեմ նկատել, որ քարոզչություն անի:

    Արա Սիմոնյանը բացել է 7 նախընտրական շտաբ: Շտաբի աշխատանքը առ այսօր որևէ կերպ չեմ նկատել: Արա Սիմոնյանին նկատել եմ որոշ ԶԼՄ-ներով հանդես գալուց: Ինքը հայտարարել է, որ բակային հանդիպումներ է անցկացնում, սակայն որևէ կայացած բակային հանդիպման մասին տեղեկություն չկա:

    Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, ինչպես ասացի, ընթանում է բուռն ու կազմակերպված: Բացվել են 7 ենթաշտաբեր, գլխավոր շտաբը տեղակայված է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում: Շտաբի պետն է նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը, քարոզչության պատասխանատուն է Արամազդ Ղալամքարյանը: Պատրաստված են ու բաժանվում են DVD սկավառակներ, բուկլետներ, օրացույցներ և այլն: Այս քարոզչական նյութերը տարածվում են ՀԱԿ մի խումբ ակտիվիստների կողմից, այդ թվում ՀԱԿ երիտ. թևի ներկայացուցիչների: Քարոզչության մեջ, ինչպես նաև դռնեդուռ ակցիային մասնակցում են մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Արամ Մանուկյանը: Որպես ակտիվ քարոզչական միջոցառում նախատեսվում է մեծ հանրահավաք, որը տեղի կունենա 2010 թ.-ի հունվարի 8-ին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (19.12.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ


    Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երևանի թիվ 10 պատգամավորության թեկնածու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ պատասխանել է lragir.am-ի հարցերին


    Ինչու՞ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու` թիվ 10 ընտրատարածքում. արդյոք այդ ընտրությունները նոր քաղաքական ալիք կբարձրացնեն:

    Ես խոստացել եմ, որ անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պետք է օգտագործեմ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, հանուն օրինականության եւ ազատության պայքարելու բոլոր հասու մեթոդները: Երևանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թվականի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին իմ մասնակցությունը հենց այդ խոստումը ի կատար ածելու պարտականությամբ է պայմանավորված:

    Կարծում եմ, Հայաստանի քաղաքացին, երևանցին հաղթանակելու, իր ուժը զգալու կարիք ունի, և ես հույս ունեմ, որ իմ առաջադրումը եւ հաղթանակը առաջիկա ընտրություններում այդպիսի զգացողություններ կպարգևի ոչ միայն Երևանի Կենտրոնի բնակիչներին, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ընտրական այս գործընթացում ներգրավված ցանկացած ակտիվիստի: Այս է պատճառը, որ ընտրություններին մասնակցում եմ «Իմ հաղթանակը Քո հաղթանակն է» կարգախոսով: Ի վերջո, ես այսօր բանտում եմ, և ընտրական պրոցեսների վրա ազդելու իմ հնարավորությունները խիստ սահմանափակ են: Երբ ես առաջիկա ընտրություններում հաղթող հռչակվեմ, բոլորին հասկանալի է դառնալու, որ այդ հաղթանակի հեղինակը ոչ թե ես եմ, այլ այն մարդիկ, Հայ ազգային կոնգրեսի այն ակտիվիստներն ու քաղաքական լիդերները, ովքեր այս օրերին կտրված առտնին հոգսերից` նախընտրական աշխատանքի բեռն են կրում: Նաև այն մարդիկ, ովքեր հունվարի 10-ի տոնական օրը չեն զլանա եւ կներկայանան ընտրական տեղամաս:

    Ինչ վերաբերում է նոր քաղաքական ալիքին, այդ մասին որոշումները պետք է կայացնի Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը: Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսը ի զորու է նոր ալիք բարձրացնել ցանկացած պահի: Իսկ դրա մեկնարկը պետք է տեղի ունենա թիմային որոշման արդյունքում:

    Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց մանդատից` պատճառաբանելով, որ անդեմ խորհրդարանում ինքն անելիք չունի. Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ և ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը նման խորհրդարանում:

    Իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանի որոշումը արժանի է մեծագույն հարգանքի, դա քաղաքացու, տնտեսական գործչի արժանապատիվ քայլ էր: Ինչ վերաբերում է խորհրդարանին, այնտեղ իմ աշխատանքը պատկերացնում եմ նույնկերպ, ինչպես իմ ընկերները և ես, Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ուժ արժանապատիվ և սկզբունքային գործունեություն է ծավալել Հայաստանի աղտոտված և անբարո քաղաքական դաշտում: Հայաստանի քաղաքական դաշտը ապականված է պղծության աստիճան: Բայց հասկանալիորեն այս փաստը մեզ հետ չի պահել քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, որովհետեւ այդ գործունեությամբ մենք սպասարկում ենք այն արժեքները, որոնց հավատում ենք, այն արժեքները, որոնք լայն արձագանք են գտնում Հայաստանի հանրության շրջանում: Թող խորհրդարանը մտածի, թե ինչպես է աշխատելու իմ ներկայության պայմաններում: Ես մտածելու բան չունեմ: Ես վաղուց մտածել վերջացրել եմ:

    Որքանո՞վ եք ռեալ համարում ձեր ընտրվելու շանսերը:

    Ես հավատում եմ այս ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու որոշում կայացրած քաղաքական հսկա թիմի պոտենցիալին, ես հավատում եմ ընտրատարածքի ընտրողներին, ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք:

    Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանություններն ընտրությունների ժամանակ մշտապես դիմում են ընտրակեղծիքների, ինչ կանեք, եթե այս անգամ էլ դիմեն:

    Օրվա հոգսը բավ է օրվա համար: Այս պահին մեր անելիքը հաջող քարոզարշավ իրականացնելն է: Չնայած` քվեարկության օրը մենք հնարավոր ամենամեծ ներկայությունն ենք ունենալու ընտրական տեղամասերում, եւ բոլոր հնարավոր միջոցներով վերահսկելու ենք ընտրությունների օրինականությունը: Ես հավատում եմ, որ մեր քաղաքական թիմը ի զորու կլինի ընտրակեղծիքների մեքենայի դեմն առնել: Բայց ընտրակեղծիքների բացառման ամենակարճ ճանապարհը ընտրողների ակտիվությունն է, և հենց հաջող, բովանդակալից քարոզարշավն է, որ մարդուն կհամոզի ընտրությունների օրը դուրս գալ տնից և գնալ ընտրական տեղամաս: Ընտրողների բավարար ակտիվության դեպքում ընտրակեղծարարների գործը ահավոր դժվար կլինի, մանավանդ որ մեր թիմը պատրաստվում է իրադարձությունների այդօրինակ զարգացմանը:

    Արդյոք ընտրություններում առաջադրվելու ձեր որոշմամբ չեք ստիպի իշխանություններին ձեր նկատմամբ արագ դատավճիռ կայացնել և ձեզ դատապարտելով դուրս թողնել ընտրապայքարից:

    Անկեղծ ասած, ես մտադիր եմ ավելի շատ մտածել մեր, քան թե իշխանության անելիքների մասին: Մենք մեր գործը, մեր անելիքը պետք է անենք անկախ իշխանությունների ձեռնարկած քայլերից, իսկ մեր անելիքը ոչ այնքան առանձին վերցրած ընտրատարածքում, այլ հանուն Սահմանադրության, հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարում հաղթելն է: Իսկ հանուն այս արժեքների մեր մղած պայքարն անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է: Անկախ սցենարի նրբություններից, մենք պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք:

    Հարցազրույցը վարեց
    ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

    Lragir.am Նորություների կայքից.
    http://www.lragir.am/armsrc/interview31311.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ուղերձը 10-րդ ընտրատարածքի ընտրողներին

    Սիրելի հայրենակիցներ, հայ քրիստոնյաներ, քույրեր եւ եղբայրներ
    Այս օրերին մենք բոլորս նախապատրաստվում ենք դիմավորելու նոր` 2010 թվականը, արժանապատիվ, բարեկեցիկ եւ բարեկիրթ պետություն ունենալու, առողջ եւ երջանիկ կյանքով ապրելու հույսերով։ Աստված յուրաքանչյուր մարդ արարածի երջանկության ձգտմամբ է օժտել, սակայն միշտ չէ, որ մարդը հնարավորություն ունի այդ ձգտումը սեփական ձեռքերով իրականացնելու։

    Դուք` Երեւանի Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքի ընտրողներդ, 2010 թվականի հունվարի 10-ին հնարավորություն ունեք սեփական ընտրությամբ ապահովելու ձեր եւ ձեր հարազատների երջանկությունն ու հաջողությունը գալիք Նոր տարում։

    Աստված ձեզ հնարավորություն է ընձեռել 2010 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշագործ օրերին կատարելու հայ քրիստոնյային վայել արարք, որն ամբողջ տարվա ընթացքում կլուսավորի ձեր սրտերը, ձեր առաջ կգա անուշաբույր վարդերով, ձեր ճանապարհին կբացի այսօր դեռեւս փակ դռները։
    Հունվարի 10-ին, մասնակցելով ընտրություններին եւ ձեր ձայնը տալով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին` դուք «Ձայն բազմաց, ձայն Աստծո» իրավունքով կկայացնեք արդար եւ անբեկանելի դատավճիռ այն հրեշավոր պատժիչ մեքենայի նկատմամբ, որը 2008-ի մարտի 1-ին մեր հարազատ բնակավայրում` Երեւանի կենտրոնում, կազմակերպեց մեր հայրենակիցների զարհուրելի կոտորածը։

    Հնարավոր չէ հաշտվել այն մտքին, որ մարդասպանները մնում են անպատիժ, իսկ նրանց փոխարեն այսօր դատում են ընդդիմադիր թերթի խմբագրին, ով իր ձեռքում, բացի գրիչից, երբեք ոչ մի ուրիշ զենք չի պահել։
    Հանելով իմ թեկնածությունը եւ հայցելով ձեր ներողամտությունը, հուսով եմ, որ քարոզարշավի այս 20 օրերի ընթացքում ինձ հաջողվել է համոզիչ հիմնավորումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Գործունեության բոլոր ոլորտներում ես երբեք չեմ հանդուրժել եւ շարունակելու եմ չհանդուրժել, կտրականապես մերժել եմ եւ միշտ եմ մերժելու անհավասար մրցակցությունը։

    Իմ խորին համոզմամբ, քանի դեռ մեզանում ապահովված չէ հնարավորությունների հավասարություն, քանի դեռ զոռբա օլիգարխը կամ կաշառակեր չինովնիկը սեփական բութ ու մութ ազգականներով, քավոր-խնամի-սանիկներով արգելափակում է ուսյալ եւ շնորհալի հայորդիների ճանապարհը, զրկում է ձեզ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորությունից, Հայաստանը դատապարտված է մնալու հետամնաց ու թշվառ երկիր։
    Ես համոզված եմ՝ քանի դեռ քաղաքական մրցակցության բնագավառում ապահովված չէ հնարավորությունների հավասարության սկզբունքի անխափան կիրառումը, հասարակական կյանքի բոլոր մյուս ասպարեզներում անհավասար եւ անարդար «մրցակցությունը» գնալով ավելի ու ավելի է ծավալելու իր քայքայիչ ազդեցությունը։ Եթե մենք ցանկանում ենք վերջ դնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ մարդկային հոգիները խաթարող այս ողբալի իրավիճակին եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովել հնարավորությունների հավասարություն, առաջնահերթ կարգով պետք է սկսենք այդ գործը հենց քաղաքական ասպարեզից։

    Ահավասիկ, պատգամավորության թեկնածուների գրանցումից անմիջապես հետո ես իշխանություններից պահանջեցի ժամանակավորապես կասեցնել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, փոխել նրա խափանման միջոցը եւ հնարավորություն տալ մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում մասնակցելու նախընտրական քարոզչությանը եւ ընտրական պայքարին։ Իշխանությունների կողմից իմ այս արդարացի պահանջի մերժումը զրկեց ինձ որեւէ այլընտրանքից. ընտրապայքարից հրաժարվելը եւ թեկնածությունս խտրական վերաբերմունքի արժանացած Նիկոլ Փաշինյանի օգտին հանելն ինձ համար դարձան սեփական գաղափարական սկզբունքների պաշտպանության խնդիրներ։

    Սիրելի հայրենակիցներ, օրեր անց դուք ձեր հարազատների, ընկերների, հարեւանների հետ կհավաքվեք տոնական սեղանների շուրջ` նշելու մարդկության պատմության մեջ ամենամեծ հալածյալի ու տառապյալի` մեր ամենաողորմած Աստծո` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Հավատացե՛ք, ձեր սրտերում փայփայած բոլոր ցանկությունները նոր` 2010 թվականին Աստված ի կատար կածի, եթե գալիք տոնական օրերին դուք բարի կամեցողությամբ եւ բարի խոսքերով հիշեք հարազատ օջախից կտրված եւ անգութ պլուտոկրատիայի զնդաններում տառապող երիտասարդ խմբագրին, միմյանց հորդորեք հունվարի 10-ին ձեր քվեների ուժով վերջ դնել Նիկոլ Փաշինյանի տառապանքներին, վերադարձնել նրան հարազատներին, ընթերցողներին եւ գործընկերներին։ Ձեզանից, ձեր ձայներից, Նեռին չկաշառվելու ձեր վճռականությունից է կախված հալածյալ հայորդու ճակատագիրը։

    Մի՛ կորցրեք Տարեմուտի եւ Սուրբ Ծննդյան նվիրական օրերին բարի գործ կատարելու եւ Աստծո ողորմածությանն արժանանալու եզակի հնարավորությունը։

    Ցանկանում եմ ձեզ հանգիստ խղճով եւ լուսավոր տրամադրությամբ դիմավորել եւ անցկացնել նոր` 2010 թվականը։ Թող Աստված առողջություն, երջանկություն, հաջողություններ պարգեւի ձեզ եւ ձեր հարազատներին։ Սրտանց շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը։

    Ոչ թե պատգամավորական կարգավիճակով, այլ հոգու թելադրանքով ձեր խոնարհ ծառա`
    Հմայակ Հովհաննիսյան
    Սակայն թեկնածությունը հանելու պաշտոնական դիմում առայժմ չի ներկայացվել.
    Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

    «Ա1+»-ին հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը տեղեկացրեց, որ ինքը Հմայակ Հովհաննիսյանից դիմում չի ստացել եւ ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարությանը ծանոթացել է մամուլից:

    Հմայակ Հովհաննիսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դեկտեմբերի 28-ին պատրաստվում է անձամբ գնալ ԸԸՀ եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

    Հմայակ Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունը հանում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է անձամբ ներկայանալ ԸԸՀ, որպեսզի հանկարծ տեխնիկական թերացումներ չլինեն եւ իր անունը չտպագրվի քվեաթերթիկում:

    Այսպիսով` հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցեն «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանը, Հայաստանի Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

    Ի դեպ, 2010 թ. հունվարի 5-ին, ժամը 10.00-ին, «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կսկսվի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության քվեաթերթիկների տպագրումը: Այդ մասին «Ա1+»-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
    Աղբյուր՝ Ա1+

    Ու անկեղծ ասած ես բոլորովին չեմ հասկանում ուղերձով արդեն իսկ դիմած լինելու դեպքում դիմումը երեք օր անց ներկայացնելու դրդապատճառները, թեև ենթադրություններ անել կարող եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    շատ քնած ընտրտություններ ա, ներկա դրությամբ թեկնածուներից մենակ Փաշինյանի շտաբի ակտիվությունն ա զգացվում, մեր մոտ օրինակ բերել էին դիսկ, թերթ և այլն, հուսանք ավելի կթեժանա
    ...

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ստորև կտորներով ներկայացվում է քարոզարշավի շրջանակներում բաժանվող, Նիկոլ Փաշինյանի մասին «Եվ այդ մեկ մարդը դու ես...» ֆիլմը.





    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (27.12.2009), Հայկօ (26.12.2009)

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Խաչատուր Սուքիասյանի ուղերձը Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին


    Սիրելի ժողովուրդ,
    2010 թվականի հունվարի 10-ին մեր ընտրատարածքում տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ, քանի որ ես՝ այդ ընտրատարածքում ձեր կողմից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանս, հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից: Այդ քայլով իմ սկզբունքային գնահատականն ու դիրքորոշումն եմ արտահայտել գործող խորհրդարանի նկատմամբ, որը քաղաքական հետապնդումների կույր գործիք դարձավ: Մանդատից հրաժարվելով՝ ես արտահայտել եմ նաև իմ ընտրողների բողոքը Հայաստանում ծայր առած տնտեսական և քաղաքական հետապնդումների կապակցությամբ:

    Հունվարի 10-ին նախատեսված լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր «Նիկոլ Փաշինյանը»: Որպես տնտեսական գործիչ, որպես գործարար և հնաբնակ երևանցի՝ աներկբա պաշտպանում եմ Նիկոլի թեկնածությունը, որովհետև գիտակցում եմ, որ այդ ընտրություններում մանդատի հարց չէ, որ վճռվում է: Ընտրությունների օրը մենք հնարավորություն ունենք քվեարկել բոլոր քաղբանտարկյալների ազատության օգտին: Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, որ քաղաքական գործչի տեսակը, որի ներկայացուցիչն է Նիկոլ Փաշինյանը, վայելում է մեր վստահությունը հանուն Ապագայի Հայաստանի մղվող պայքարում:

    Սիրելի ժողովուրդ,
    Առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լինելու է մեզնից յուրաքանչյուրի և մեր հավաքական հաղթանակը: Թիվ 10 ընտրատարածքի բոլոր ընտրողներին, իմ բոլոր համախոհներին կոչ եմ անում հունվարի 10-ին այցելել ընտրական տեղամաս և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

    ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
    «Սիլ կոնցեռնի» հիմնադիր


    Աղբյուր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ, դեկտեմբեր 26/շաբաթ/2009, #244 (2433)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.12.2009), Աբելյան (27.12.2009), Ձայնալար (28.12.2009), Ֆոտոն (27.12.2009)

  10. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ծեծի են ենթարկվել Փաշինյանի շտաբի երիտասարդները

    Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր, Ամանորի նախաշեմին, Նոր-Նորքի վերակենդանացման բաժնի դռների մոտ էին. հերթական անգամ ծեծի են ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստները: Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի մոտ 10 երիտասարդ այսօր ծեծի են ենթարկվել` Փաշինյանի քարոզարշավն իրականացնելու համար: Ըստ երիտասարդների` նրանց ծեծի են ենթարկել նույն ընտրատարածքում առաջադրված թեկանածու Արա Սիմոնյանի նախընտրական շտաբի մոտ 50 անդամ` «երկաթե ձողերով եւ ձեռքներին երկաթե իրեր ամրացված»:

    Երիտասարդներից 5-ը` Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Սարգիս Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Թեւոս Մաթեւոսյանը տարբեր վնասվածքներ ստանալով` տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց` առաջին բուժօգնություն ստանալու համար: Նրանցից 2-ին, առավել ծանր վնասվածքներ ստացածներին` Վահագն Գեւորգյանին եւ Սերգեյ Գասպարյանին այնտեղից տեղափոխել են Նոր-Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Վերջիններս հարվածներ են ստացել գլխի շրջանում:

    Վահագն Գեւորգյանի ամբողջ հագուստը արյուն էր: Նրա գլխի վրա կարեր են դրվել: Սերգեյ Գասպարյանին կասկածում են ուղեղի ցնցում ստանալու մեջ: Մյուս երիտասարդներին հիմնականում հարվածներ են հասցրել դեմքի շրջանում` երկաթե իրերով: «Վարդանանց 50 Ա շենքում այսօր կեսօրին մենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական նյութերն էինք բաժանում: Մենք 2 խմբի էինք բաժանվել: Այդ շենքում է գտնվում Արա Սիմոնյանի նախընտրական շտաբերից մեկը: Սիմոնյանի շտաբից մոտ 15 մարդ մոտեցավ մեր խմբից մեկին եւ ասացին, որ այստեղ ոչինչ չբաժանենք: Նրանք մեր ձեռքից խլեցին ընտրողների ցուցակները, ըստ որի, մենք այցելում էինք նրանց: Դրանից հետո մեր հետեւից մոտեցան Սիմոնյանի կողմնակիցներից եւս մոտ 20-25 տղամարդ, նրանց մեջ նաեւ մոտ 50 տարեկան տղամարդիկ էլ կային, եւ առանց ոչինչ ասելու` երկաթե ձողերով եւ ձեռքներին երկաթե ինչ-որ բաներ ամրացված, կաստինգներով, սկսեցին մեզ հարվածել»,- հիվանդանոցի վերակենդանացման բաժնում «Ա1+»-ին պատմեց ծեծի ենթարկվածներից Վահագն Գեւորգյանը:

    Սերգեյ Գասպարյանը դեռ սուր ցավեր ուներ եւ ընդամենն ասաց. «Ինչ էլ անեն, մենք շարունակելու ենք մեր քարոզարշավը: Մեր պայքարը չի դադարեցվելու: Ես վատ եմ զգում միան նրա համար, որ 50-ին մոտ տղամարդիկ հաշվի չառան, որ մեր մեջ նաեւ աղջիկների կային, իրենց երեխանների տարիքի, որոնց նույնպես քաշքշեցին եւ նրանց ներկայությամբ հայհոյում էին»: Ծեծի ենթարկվածներից Սարգիս Գեւորգյանը «Ա1+»-ին նաեւ պատմեց, որ ծեծի ժամանակ Արա Սիմոնյանի շտաբի անդամներից մեկի գրպանից դանակ է ընկել. «Բարեբախտաբար դանակը հասցրել է վերցնել Սիմոնյանի կողմնակիցներից մեկը: Որեւէ մեկը չէր կարող բացառել, որ այն չէր օգտագործվի»:

    Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանին ամենեւին չի զարմացնում: «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել: Անկախ ամեն ինչից մեր քարոզարշավը շարունակվելու է: Երիտասարդները նույնիսկ այս վիճակով են պատրաստ շարունակել Փաշինյանի քարոզարշավը»,- հիվանդանոցում «Ա1+»-ին ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

    Ավելի ուշ Նոր-Նորքի հիվանդանոցի հերթապահ բժիշկ`Վիգեն Սարգսյանը մեզ հայտնեց, որ այս պահին երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք լավ կլինի, որ ինչ-որ ժամանակ շարունակեն մնալ բժիշկների վերահսկողության տակ: «Մեզ մոտ հետազոտման ենթարկված Վահագն Գեւորգյանի եւ Սերգեյ Գասպարյանի մոտ ոսկրային կոտրվածքներ, ներքին օգրանների պատռվածքներ ու գեմատոմաներ չենք հայտնաբերել, սակայն երբեմն ուշացած գեմատոմաներ են լինում եւ ցանկալի է, որ գոնե 24 ժամ նրանք մնան մեզ մոտ»:

    Ի դեպ, Նոր-Նորքի հիվանդանոց են ներկայացել ոստիկանները եւ առգրավել են ծեծի ենթարկված երիտասարդների արյունոտ հագուստները:
    Աղբյուր՝ Ա1+
    DIXI
    carpe noctem

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.12.2009), Gayl (28.12.2009), Mephistopheles (28.12.2009), Norton (28.12.2009), Tig (28.12.2009), Նարե (28.12.2009)

  12. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Պարզվում ա Ժիրայրի վիդեոն այստեղ պտի դնեի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •