User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #33
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Փաշինյանը կստանա անհրաժեշտ տեղեկանքը
    11:32 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


    Վարչական դատարանի որոշմամբ' «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարող է 2010թ. հունվարի 10-ին մասնակցել ԱԺ ընտրություններին' իբրեւ պատգամավորի թեկնածու:

    Այսօր դատավոր Արծրունի Միրզոյանը բավարարեց նրա լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դատարան չէին բերել, սակայն դատարանի բակը լի էր ոստիկանության աշխատակիցներով ու կարմիր բերետավորներով:

    Հայցադիմումում պահանջվում էր վերացնել ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժանմունքի գրությունն այն մասին, ըստ որի' Փաշինյանին մերժվում էր տրամադրել վերջին 5 տարում ՀՀ-ում բնակության մասին տեղեկանք: Այս որոշումը մեծ իրարանցում առաջացրեց դատարանի դահլիճում: Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչները մի պահ նույնիսկ չէին հավատում լսածին:

    Լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաքննության ժամանակ դատավորի հարցերից կարծիք կազմել էին, որ հնարավոր է լինի նորմալ դատական ակտ, սակայն. «Վաղուց ես ՀՀ-ից օրինական դատավճիռ չէի սպասում: Թե ինչով էր պայմանավորված այս վճռի կայացումը, ես այս պահին չեմ կարող ասել, սակայն ՀՀ-ում եթե օրենքը սկսել է գործել եւ օրինական դատական ակտեր ենք մենք ակնկալում, ապա հաջորդ դատական ակտը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի արդարացման դատավճիռը»:

    Լուսինե Սահակյանը չի բացառում, որ մեկ այլ կերպ փորձեն խոչընդոտել Փաշինյանի առաջադրմանը, օրինակ' նրա քրեական գործով դատաքննության արագացված ընթացակարգով անցկացնելն ու դատավճիռ կայացնելը, սակայն նա վստահեցրեց, որ այդպես չի լինի: «Սակայն դատարանը հնարավորություն չի ունենա այդքան արագ դատական ակտ կայացնել, քանի որ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ ունենք ներկայացվելիք, որոնք պետք է քննվեն: Մանավանդ դատական ակտը պետք է նաեւ օրինական ուժի մեջ մտնի, որը չեն հասցնի անել մինչեւ ընտրությունները»,- վստահեցրեց նա:

    Իսկ Դավիթ Մաթեւոսյանը զարմացած է, որ ավտորիտար ռեժիմում գտնվել է մի դատարան, որը ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացնել ինքնուրույն վճիռ: «Չգիտեմ ինչ է կատարվել, բայց երկրում ինչ-որ բան փոխվել է»,- նշեց նա' ավելացնելով, որ հիմա սկսելու է արագ բոլոր մյուս փաստաթղթերը հավաքել ու նշված ժամկետում' մինչեւ նոյեմբերի 26-ը ներկայացնել ԿԸՀ:
    Աղբյուր

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.12.2009), murmushka (20.11.2009), Norton (20.11.2009), Rammer (20.11.2009), REAL_ist (20.11.2009), Աբելյան (21.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •