Իհարկե ունեն ապացույցներ, ասենք Նիկոլի շուրջերկրյա ճանապարհորդության մասին լեգենդ–վիպակըԻսկ Նիկոլը չի փորձի հակառակը ապացուցել, քանի որ հակառակը ապացուցելու համար նա պետք է նշի թե ով է իրեն թաքցրել, կերակրել, ինտերնետ տրամադրել և այլն ու այդպիսով բացահայտի «հանցակիցներին», չէ՞ որ Նիկոլին չեն արդարացրել, ու ամենայն հավանականությամբ չեն էլ արդարացնի, ուստի և նրան թաքցնողներին կարող են մեղադրել համապատասխան հոդվածներով։ Եվ առհասարակ, ես չեմ հասկանում համառ ու պնդաճակատ մոտեցումները, թե այս իշխանությունների հետ երկխոսելով ու համագործակցելով կարելի է հաղթել այս իշխանություններին։ Ընտրություններին մասնակցելու ցանկությունը ոչ այլ ինչ է, քան համագործակցություն իշխանությունների հետ, քանի որ այդ ընտրությունները անց են կացնում իշխանությունները։ Սահմանադրական ճանապարհով պայքարն էլ ենթադրում էր երկխոսություն իշխանությունների հետ։ Դե երկխոսեք խնդրեմ։
Էջանիշներ