Խորապես համոզված եմ, որ զարգացած երկրների առաջընթացի ու հաջողության հիմնական գրավականը դրանց հասարակություններում պատասխանատվության զգացումի առկայությունն է, և հենց դրա գիտակցման աստիճանից է կախված, թե որքանով ավելի է կազմակերպված ու արդյունավետ յուրաքանչյուր ոլորտի գործունեությունն ու պետական կառավարումը:
Կարծում եմ դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ որևէ զարգացած հասարակություն թույլ չի տալիս ամեն «նստող-ելնողին», միջին վիճակագրական քաղաքացուց ոչինչով չտարբերվող և, նույնիսկ, շատ բաներում զիջող ինչ-որ մեկին բարձրաձայն արտահայտել ասենք օրենսդիր դառնալու իր հավակնությունների մասին:
Ժամանակը չ՞է, որ մեր երկրում էլ գոռգռալով տգիտություններ ասող կամ գոյություն չունեցող աֆորիզմներ մեջբերող մարդիկ, քրեական գործով անցնող կամ հետախուզումից մի կերպ պրծած քաղաքացիները և պարզապես մութ անցյալով ու վարկաբեկված նախկին գործիչները մի փոքր մտածեն քայլ անելուց առաջ: Մտածեն, որ երկու ամսից 2010 թվականն է արդեն, որ մեր երկիրը, կարծես թե, անցումային շրջանն անցել է, ար հարկավոր է ընթանալ զարգացման ճանապարհով, որ աշխարհը մեզ է նայում, ար ազգովի կանգնած ենք լուրջ իրադարձությունների նախաշեմին ու «յոլա գնալով» գործն առաջ տանել այլևս չի հաջողվելու: Պահը չէ արդյո՞ք հասկանալու, որ միմիայն որակյալ կադրերով ու բարձր աստիճանի պատասխանատվությամբ միայն կարելի է երկիրը ոտքի հանել ու դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեզ սպասում են տարածաշրջանում ու աշխարհում:
Երևանի Կենտրոնի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած առաջադրումները խոսում են այն ամսին, որ ո′չ, պահը դեռ հասունացած չէ: Ու, թեև ամենութեք խոսվում է ներ մոտեցումների ու նոր ձևաչափերի, փոփոխությունների ու բարեփոխումների մասին, բայց մի բան մշտապես մնում է նույնը` մարդկային ռեսուրսը, կադրերը, պատասխատուները: Հենց այն պատասխանատուները, ում այդ իսկ պատասխանատվության զգացումի աստիճանից է կախված ցանկացած ոլորտի զարգացում: Մնում են նույնը տարատեսակ պետական պաշտոնների նշանակվող մարդիկ, մնում են նույնը ընտրվողները, «նույնն» են նույնիսկ այն երիտասարդները, ովքեր հայտվում են կառավարման համակարգում և ձևացնում, թե կադրային քաղաքականությունը փոփոխվում է: Միևնույն է ոչինչ չի փոխվում հավակնությունների, կարողությունների, աշխատանքի հանդեպ մոտեցումների մեջ, մանավանդ պատասխանատվության զգացումի մեջ: Դեռևս գերակա են տգիտությունը, անփորձությունը, անքաղաքավարիությունն ու կլանային պատկանելիությունը և իհարկե, փողը:
Որևէ անգամ չեմ հայտարարել, թե առաջադրվելու եմ որպես պատգամավորի թեկնածու 10-րդ ընտրատարածքում` մշտապես խոսելով միայն հավանականության մասին: Ամենայն լրջությամբ մտածելով հավակնություններիս արդարացիության, առաջադրմանս նպատակահարմարության, ընտրողների ու թիմակիցներիս առջև պատասխանության մասին` առաջադրումներին նախորդող շրջանում հանդիպեցի տհաճ երևույթների, որոնք կապված էին թեկնածությանս հասարակական ընկալման հետ: Անընդհատ մամուլում և այլ խոսակցությունների տեսքով շրջանառվում են տհաճ թեմաներ` Տիգրան Ուրիխանյանը պայքարում է իշխանական «դաբրոյի» համար կամ իշխանությունների կողմից է դրված ինչ-ինչ խնդիրներ այդ ընտրատարածքում լուծելու համար, կամ ինչ-որ մարդկանց այդ միջոցով ինչ-որ ասելիքներ ունի և այլն: Եվ, չնայած բազմաթիվ հերքումների մամուլը շրջանառեց Տ. Ուրիխանյանի, որպես պատգամավորության թեկնածուի որևէ կարողություն ու ընդունակություն, մյուսների հետ համեմատության մեջ չդրեց որևէ այլ տեսանկյունից, բացի իշխանական կամ չգիտեմ այլ ինչ անտրամաբանական երևույթների հետ կապված հարցերի դիտակետից:
Բազմիցս հայտարարել ու նորից պաշտոնապես հայտարարում եմ որևէ կապ չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ունենալու իշխանությունների հետ: Ովքեր իշխանության հետ ունեցել են կապեր, այսօր այդ իշխանության մեջ են կամ մերձ են: Երբեք չեմ սպասել ու չեմ սպասելու որևէ «դաբրոների» և պետակա կառավարման թե օրենսդիր, և թե գործադիր օղակներում երբևէ իմ հայտնվելու տարբերակը միակն է` համապատասխանությունը տվյալ պարտականությունները կատարելու համար: Պտագամավորի մանդատը, մասնավորապես, չի կարող ինձ համար նշանակել որևէ այլ բան աշխատանքից բացի: Իսկ հայտնվել խորհրդարանում կեղտոտ, արհեստական ու անիմաստ մրցակցության արդյունքում բացարձակապես չեմ ցանկանում, նույնիսկ եթե դա հաջողվի:
Գնահատելով պոտենցիալ ընտրողներիս, աջակիցներիս ու թիմակիցներիս հզոր կարողությունները 10-րդ ընտրատարածքում` որոշեցի, այնուամենայնիվ, այս պահին զերծ մնալ առաջադրումից այնքան ժամանակ մինչև այն չընկալվի որպես օրինաչափ ու արդարացված քայլ, մինչև առաջադրմանս հետ չկապվի ընդունակությունների, գիտելիքների ու կարողությունների գործածման թեման, այլ ոչ թե «դաբրոների» կամ այլ անիմաստությունների: Ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի օրեսդիր դառնալու իմ հավակնությունը պարզապես ողջունելի ու պահանջված լինի գոնե հրապարակային քննարկումների մակարդակով: Առայժմ, հարկ է խոստովանել, ավաղ, այդպես չէ: Հույսով եմ, որ մինչև խոհրդարանական ընտրություններ մնացած երկու տարին բավարար կլինի այդ իրավիճակը փոխելու համար:
Տ. Ուրիխանյան 02.11.2009թ.


Մեջբերել


ԿԸՀ-ին էլ անվերապահորեն հավատումա!!

Էջանիշներ