Ավելին ասեմ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլի չառաջադրվելու դեպքում չէր լեգիտիմացվելու տվյալ ընտրությունը, երկու այլ ընտրատեղամասերում (որոնք թափուր են մնացել Հակոբ Հակոբյանին ու Սասուն Միքայելյանին պատգամավորական մանդատներից զրկելու պատճառով) անցկացվող ընտրություններում եթե մի քիչ, գոնե մի քիչ դիտողունակություն ունենան, կտեսնեն, որ իրենց ասածը աբսուրդի գագաթնակետն է:
Ընդամենը որոշ մարդիկ հուսահատվել են, ելք չեն տեսնում ու նախընտրում են ամեն ինչում միայն վատը տեսնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քննարկե՞լ:
Կասկած անգամ չկա, որ Նիկոլն ընտրվելու ա, որ քարոզարշավի արդյունքում անհրաժեշտ թվով (մեր համախոհ) մարդկանց մասնակցությունն ապահովվելու ա ընտրություններին:
Միաժամանակ կասկած անգամ չկա, որ իշխանությունը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնելու ընտրությունը կեղծելու համար:
Միաժամանակ կասկած անգամ չկա, որ ՀԱԿ-ն իր ուժերի չափով ամեն ինչ անելու ա այդ կեղծիքը կանխելու համար, էլի նույն մարդիկ ծեծ են ուտելու, լինելու են թեժ կետում, իսկ կանխել չհաջողվելու դեպքում էլի տարբեր անկյուններում (այդ թվում ակումբում) որոշակի մտածողությամբ մարդիկ խոսելու են այն մասին, որ ընտրություններին մասնակցելը սխալ էր, որ, բլա, գիտեք, լեգիտիմացրիք ընտրությունը, որ պետք էր բոյկոտել և այլն, ու դրանք լինելու են էն մարդիկ (հիմնականում) ովքեր իրենց երկրի կառուցման ու ժողովրդավարացման համար կարևոր այդ մի հանգրվանում էլ չեն եղել առաջին շարքում
Երկրագունդը իր պտույտի ուղղությունը, ցավոք, չի փոխում:
Այլ հարց, որ Նիկոլի ընտրվելուց բացի հայտարարում ենք, որ այստեղ շատ կարևոր ուրիշ խնդիր էլ է լուծվում ու էդ խնդիրը լուծելու ենք: Անկախ նրանից ոմանք դա կհասկանան, թե չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Tig (03.11.2009)
Աղբյուր՝ Ա1+Առաջադրվել են 7-ը
11:26 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր դառնալու համար 7 թեկնածու է առաջադրվել:
7 թեկնածուներից երկուսն առաջադրվել են կուսակցական նախաձեռնությամբ' Արա Սիմոնյան (Ազգային Միաբանություն) եւ Դավիթ Հակոբյան (Մարքսիստական կուսակցություն): Մնացած 5-ը ինքնառաջադրվել են' Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան, դերասան Վլադիմիր Կոստանյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան եւ դաշնակցական Ռաֆայել Այվազյանը:
Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը:
Պատգամավորի այս աթոռը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո:
Առաջադրված թեկնածուները մինչեւ նոյեմբերի 26-ը կարող են գրանցման համար ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Այս ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու 2010 թվականի հունվարի 10-ին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր դառնալու համար 7 թեկնածու է առաջադրվել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան՝Խուճուճ Էդո:
![]()
Դավիթ Հակոբյան (Մարքսիստական կուսակցություն):
դերասան Վլադիմիր Կոստանյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան:
Արա Սիմոնյան (Ազգային Միաբանություն)
դաշնակցական Ռաֆայել Այվազյանը
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Դե եթե ավելի հեռատես գտնվեն գործը կկարճեն, թող ՀԱԿ-ի մի ներկայացուցիչ ունենա Ազգային Ժողովում, դրանից իրանց ինչ? Զատո ցույց կտան, որ տեսեք ազատ ու արդար ընտրություններա....
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Rammer (02.11.2009), Sagittarius (03.11.2009), Tig (03.11.2009)
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Սիրելի ժողովուրդ.
Երևանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր լրազորությունները:
Ընտրական այս գործընթացին մասնակցելու որոշումը կայացրել եմ` ի կատարումն հանուն օրինականության և արդարության, հանուն իշխանություն ձևավորելու ժողովրդական իրավունքի, հանուն հայաստանցու արժանապատվության` բոլոր հասու միջոցներով պայքարելու իմ խոստման:
Առաջիկա ընտրությունները ՀՀ քաղաքացուն հնարավորություն են տալու ճեղքել օր օրի իրեն պարուրող ամենաթողության ու բռնության շղթան, և այդ հնարավորության իրացմանը ծառայելը իմ պարտքն եմ համարում` որպես «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի բանտ) պահվող քաղբանտարկյալ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Պատգամավորի թեկնածու առաջադրվելու այս քայլին դիմում եմ` հանուն 2008 թ. մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակի, հանուն բռնապետության զնդաններում պահվող քաղբանտարկյալների, հանուն բոլոր այն քաղաքացիների, ում իրավունքները ոտնահարված են, ում արժանապատվությունը խոցված է բեսպրեդելի կողմից: Այս քայլը անում եմ հանուն մեր երեխաների, ովքեր Ազատ և Երջանիկ Հայաստանում ապրելու մեր խոստումն ունեն:
Սույն ուղերձով նաև`
- եղբայրական ողջույններ եմ հղում Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամներին, այդ կուսակցությունների և Կոնգրեսի առաջնորդներին, ովքեր առաջիկա ընտրություններում իմ թեկանծությունը պաշտպանելու որոշում են կայացրել.
- իմ երախտիքն եմ հայտնում «Հանրապետություն» կուսակցությանը, նրա Քաղաքական խորհրդին, ՔաղԽորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ովքեր հնարավոր համարեցին իրենց սկզբունքների և արժեքների պաշտպանությունը` իմ թեկանոծությանը աջակցելու միջոցով.
- ակնկալում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս չկազմող ընդդիմադիր ուժերը նույնպես հստակ դիրքորոշում կարտահայտեն սպասվող ընտրությունների վերաբերյալ.
- բարձր եմ գնահատում նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկանծու առաջադրված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը` մեր հնարավոր համագործակցության մասին, և դրանք ընդունում եմ ի գիտություն:
Սիրելի ժողովուրդ.
Ես հավատում եմ մեր հաղթանակին ոչ միայն հունվարի 10-ի ընտրություններում, այլև` հանուն Սահմանադրության, օրինականության, ժողովրդի իշխանության մեր մղած պայքարում: Համոզված եմ, որ Հաղթանակը իրաղություն կդառնա այն պարագայում, երբ Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի երազանք ունեցող ամեն ոք` անկախ քաղաքական և քաղաքացիական դիրքից, հանուն հաղթանակի, իրենից կախված հնարավորը անի:
և ուրեմն`
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե´ Ազատությունը,
Կեցցե´ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Աստված մեզ օգնական:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավորի թեկնածու
քաղբանտարկյալ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մադրիդ ջան, փաստորեն հիմա հեռատեսեն, մնում ա որ ավելի հեռատես լինենՉէ ապեր, Նիկոլին չեն թողնի ոչ մի կերպ անցնի, քանի որ էս իշխանության հիմքերից մեկն էլ հենց բռի ուժն ա ու սաղին մշտապես ապացուցելը, որ իրանք ինչ ուզում են անում են, ու եթե պետք ա սարից մի հատ ոչխար, բառիս բուն իմաստով, կբռնեն, կբերեն ու դեպուտատ կսարքեն, բայց ոչ մի ձև չեն թողնի, ո կակոյ նիբուձ ընդդիմություն ընտրություններում հաղթի: Վախեցեք, հույս մի ունեցեք, ենթարկվեք: Այ էս երեք սկզբունքների վրա ա կառուցված հիմիկվա իշխանությունը, ու իրանք էտ սկզբունքներից ոչ մի քայլ հետ չեն կանգնի, քնաի որ կասկածի տակ կդնեն իրանց իշխանության ամրությունը:
Նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ «Խուճուճ Էդոյի» առաջին մուտքը քաղաքականություն ավարտվեց քրեական պատմությամբ, որի արդյունքում նա 2005թ. հեռացավ Հայաստանից` գրում է օրաթերթը:
«Խուճուճի» վերադարձը
Ոմն «Կծան Միշա» քրեական հեղինակության տված ցուցմունքով՝ Մադաթյանն իրեն պետք է 100 հազար դոլար վճարեր՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նախարար Անդրանիկ Մանուկյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի սպանությունն իրականացնելու համար։
2008թ. օգոստոսին Մադաթյանը վերադարձավ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց։ Այդ գործում Մադաթյանին օգնեց Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» հետ քավոր-սանիկական կապը։
Այժմ Մադաթյանը պատրաստվում է Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքից դառնալ ԱԺ պատգամավոր...
Tert
Վերջին խմբագրող՝ Քամի: 03.11.2009, 12:43:
Կարծում եմ "դաբրոն" Խուճուճիննա, բայց դեպուտատ կդառնա Հմայակը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ