Դավիթ Հակոբյանը երեկ մեզ ասաց, թե այսօր բրիֆինգ է անելու, իսկ բրիֆինգից առաջ չի թույլատրվում ինտերվյու տալ և անջատեց հեռախոսը:
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել էր նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովաննիսյանը: Երեկ, տեղեկանալով Փաշինյանի առաջադրման մասին, պարոն Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ ինքը, որպես պատգամավորության թեկնածու, պատրաստ է ընտրական գործընթացի բոլոր փուլերում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: «Իմ հարազատ Երևանի կենտրոնում, որտեղ ծնվել ու ապրում եմ, համոզված եմ, որ մեզ կհաջողվի պարտության մատնել քրեածին օլիգարխիայի մականունավոր թեկնածուին, ինչպես նաև նրան հարակից լժե-ընդդիմադիր հաճախորդներին: Ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ հաղթանակը մենք նվաճենք Նիկոլ Փաշինյանի դեմքով: Նրա առաջադրման դեպքում ես նրան կառաջարկեմ հանձն առնել նաև իմ ծրագրային հիմնադրույթների ու մտահղացումների իրականացման պատասխանատվությունը և նրա համաձայնության դեպքում, օրանքով նախատեսված կարգով, մինչև դեկտեմբերի 31-ը նրա օգտին կհանեմ իմ թեկնածությունը», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Էջանիշներ