User Tag List

Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ահա, խնդրեմ.

    Հոկտեմբերի 21-ին «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին:

    Հենց առաջադրման օրը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հետ Սուրեն Սուրենյանցի քայլը համաձայնեցված չի, եւ իրենք չեն սատարելու վերջինիս:

    Այսօր ի վերջո հստակեցվեց Սուրենյանցի առաջադրման խնդիրը. «Հանրապետություն» կուսակցությունը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում՝ Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերվել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի են եղել մեր Քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար՝ կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը: Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ թիվ 10 ընտրատարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը»:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (30.10.2009), Rammer (30.10.2009)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Կոնգրեսը սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

    17:09 • 30.10.09

    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրմանն արձագանքել է Հայ Ազգային Կոնգրեսը։ Կոնգրեսի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

    «Հայ Ազգային Կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել Աժ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին և չպաշտպանել որևէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։

    Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաև, ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման և այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։

    Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։
    Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարևոր ու արդյունավետ փուլերից մեկը»։
    Աղբյուր՝ tert.am

    Ինչպես նաև.
    Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է լրագրողների հետ և պաշտոնապես հայտարարել, որ թիվ 10 ընտրատարածքում Կոնգրեսից պատգամավորության թեկնածու կառաջադրվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկայլ Նիկոլ Փաշինյանը:

    Զուրաբյանը նշեց, որ այս քայլերը բխում են օրենսդրության պահանջներից և որևէ խոչընդոտ ո՛չ Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար, ո՛չ նրա գրանցման, ոչ էլ Կոնգրեսի կողմից նրա պաշտպանության համար գոյություն չունի:

    «Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք բնականաբար նման պայքարի մեջ չէինք մտնի, բայց սա մենք դիտարկում ենք որպես գործիք մեր քաղբանտարկյալ ընկերոջ իրավունքների վերականգնման համար: Սա մենք դիտարկում ենք որպես գործիք հասարակության ուշադրությունը նորից կենտրոնացնելու քաղբանտարկյալների խնդրի վրա: Եվ կարծում եմ ավելի լավ թեկնածություն այս խնդիրը լուծելու համար ուղղակի դժվար էր գտնել»,- նշեց Զուրաբյանը:

    Զուրաբյանը նաև վստահություն հայտնեց, որ իշխանությունները կիրառելու են ընտրակեղծիքների ամբողջ պաշարը և մեքենան, բայց դա չի նշանակում, որ իրենք չպետք է մտնեն մի ճակատամարտի մեջ, որից իրենց ակընկալիքն այն է, որ հասարակությունը աջակցի Նիկոլ Փաշինյանին, քաղբանտարկյալներին ժողովրդավարության վերականգնման գործընթացում:

    Զուրաբյանը նաև նշեց, որ Կոնգրեսը կենտրոնացնելու է իր ռեսուրսը, որպեսզի հասնի հաղթանակի և այդ հաղթանակին հասնելու համար պայքարելու է մինչև վերջ:
    tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #18
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Սուրենյանցը չառաջադրվեց
    Հոկտեմբերի 21-ին «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին:

    Հենց առաջադրման օրը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հետ Սուրեն Սուրենյանցի քայլը համաձայնեցված չի, եւ իրենք չեն սատարելու վերջինիս:

    Այսօր ի վերջո հստակեցվեց Սուրենյանցի առաջադրման խնդիրը. «Հանրապետություն» կուսակցությունը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում՝ Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերվել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի են եղել մեր Քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար՝ կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը: Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ թիվ 10 ընտրատարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը»:
    www.a1plus.am

  5. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ընտրություններից Նիկոլի մասնակցությունը հզոր քաղաքական ակցիա է, որին զուգահեռ գնում է դատական համակարգի քո ասած քար ու քանդը (որը քեզ հիշեցնեմ, արդեն արել են նաև Ջհանգիրյանը, Արզումանյանը, Մակեյանը, մյուսները):
    3. Հասարակական ակտիվության ապահվոման ևս մեկ (այլ ոչ թե միակ) քայլ է:
    Ուրեմս Չուկ ջան, մեկը ես զզվել եմ քաղաքական «հզոր» բայց անարդյունք ակցիաներին մասնակցելուց: Էտ ինչքա՞ն հզոր ակցիայա լինելու, կենտրոնի թաղապետի ընտրություններից հզոր, թե՞ Երևանի ավագանու:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա նշանակում է, որ Նիկոլի կալանքի տակ պահելու համար (դատավարության ընթացքում) պիտի դիմեն ԿԸՀ: ԿԸՀ-ն բնականաբար որոշելու է, որ պետք է կալանքի տակ պահել, դրանով խախտելով ընտրական օրենսգրքի հետևյալ դրույթը. «Պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:», ինչպես նաև նոր հիմքեր է տալու միջազգային ատյաններում ցույց տալու, որ Նիկոլը քաղբանտարկյալ է, որ Եվրոխորհրդի որոշումները չեն կատարվում և այլն: Այլ կերպ ասած այս ակցիայի բերած քաղաքական օգուտները լինելու են ահռելի՝ իշխանության վիճակը բարդացնելու իմաստով: Իսկ դա բնականաբար հրաշալի ա:
    Ապեր, ՆԻկոլը դուրս ա գալու, հաստատ: Միջազգային ատյանները եթե էնքան հայվան են, որ մի անգամ էլ պիտի իրանց ցույց տրվի այն, ինչն ակնհայտ է, ուրեմն պօշլի օնի վսե կ չյօռտօվօյ մատերի, փափուկ ասած:
    Իշխանության վիճակն էլ ո մի կերպ չի բարդանալու, իշխանությունը պօ բօլշօմու պալաժիտ արած ունի Նիկոլին նստած վիճակում, թե հելած, իշխանությունը պռոստը կայֆավատ ա լինում սաղիս վրա, ու արդյունքում մի հատ էլ իրան կնոպկա սխմոխ անլեզու հայվան ա բերում ԱԺ ու մենք հաջորդ չորս տարին էլի հայտարարություններ ենք կարդում: Չուկ, ջղայնացած եմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (31.10.2009)

  8. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցեն հատուկենտ էնտուզիաստներ, իսկ Խուճի համար մի ինչ-որ կայֆարիկ թվեր կնկարեն ու պլծ,
    ոնց որ Երևանի ավագանում ընտրություններին եղավ: Մեր ժողովուրդը բան փոխելու հույս այքանով ունի, ինչքանով որ ունի ասենք Քրիստոսի գալստյան համար: Ջհանդամն ունենա մեր ժողովուրդը հույս…
    Si vis pacem, para bellum

  9. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Նիկո՛լ դեպուտա՛տ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #23
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Էս ինչ ջղայնացած եք...Թեթև տարեք դուք էլ:
    Իսկ իմ կարծիքով ՀԱԿ-ը լավ էլ կմոբիլիզացնի ռեսուրսնները: Ու Նիկոլի համար մարդիկ հաստատ կգան...Ու դասական հայկական ընտրություններ են լիենլու:

  11. #24
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ ջղայնացած եք...Թեթև տարեք դուք էլ:
    Իսկ իմ կարծիքով ՀԱԿ-ը լավ էլ կմոբիլիզացնի ռեսուրսնները: Ու Նիկոլի համար մարդիկ հաստատ կգան...Ու դասական հայկական ընտրություններ են լիենլու:
    Ես գնում եմ: Ո՞վ ա հետս գալիս:

  12. #25
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գնում եմ: Ո՞վ ա հետս գալիս:
    Ուր?

  13. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ջղայնացած եմ:
    Բարի ջղայնացում, ձյաձ

    Իսկ ես իմ ուժերի սահմանում կօգնեմ ՀԱԿ-ին ուժերը մոբիլիզացնելու ու խնդրին հասարակական հնչողություն տրամադրելու հարցում:

    հ.գ. Տենց էլ լուծում չառաջարկեցիք: Միլիոն անգամ եմ հարցրել. ուրիշ տարբերակ առաջարկու՞մ ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #27
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Կարողա հանկարծ թողեն կրի? Ասենք իրանց դրանից ինչ վնաս? Հանրապետականից ու Բարգավաճից մարդ չկա չէ?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  15. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Դավիթ Հակոբյանը երեկ մեզ ասաց, թե այսօր բրիֆինգ է անելու, իսկ բրիֆինգից առաջ չի թույլատրվում ինտերվյու տալ և անջատեց հեռախոսը:

    Թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել էր նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովաննիսյանը: Երեկ, տեղեկանալով Փաշինյանի առաջադրման մասին, պարոն Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ ինքը, որպես պատգամավորության թեկնածու, պատրաստ է ընտրական գործընթացի բոլոր փուլերում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: «Իմ հարազատ Երևանի կենտրոնում, որտեղ ծնվել ու ապրում եմ, համոզված եմ, որ մեզ կհաջողվի պարտության մատնել քրեածին օլիգարխիայի մականունավոր թեկնածուին, ինչպես նաև նրան հարակից լժե-ընդդիմադիր հաճախորդներին: Ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ հաղթանակը մենք նվաճենք Նիկոլ Փաշինյանի դեմքով: Նրա առաջադրման դեպքում ես նրան կառաջարկեմ հանձն առնել նաև իմ ծրագրային հիմնադրույթների ու մտահղացումների իրականացման պատասխանատվությունը և նրա համաձայնության դեպքում, օրանքով նախատեսված կարգով, մինչև դեկտեմբերի 31-ը նրա օգտին կհանեմ իմ թեկնածությունը», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
    Աղբյուր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ, #204 (2393), շաբաթ, հոկտեմբեր 31, 2009 թ.
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.10.2009, 15:23:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.10.2009), Kuk (31.10.2009), Norton (31.10.2009)

  17. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենայն հավանականությամբ ընտրություններին կմասնակցեն հատուկենտ էնտուզիաստներ, իսկ Խուճի համար մի ինչ-որ կայֆարիկ թվեր կնկարեն ու պլծ,
    ոնց որ Երևանի ավագանում ընտրություններին եղավ: Մեր ժողովուրդը բան փոխելու հույս այքանով ունի, ինչքանով որ ունի ասենք Քրիստոսի գալստյան համար: Ջհանդամն ունենա մեր ժողովուրդը հույս…
    Այս ընտրությունների բերած օգուտներից մեկը Նիկոլի ստացած ձայներն են լինելու: Խիստ կարևոր է, որ երբ մի մարդու իշխանությունը դատում է հրապարակային անկարգությունների կազմակերպելու համար (իբր), ժողովրդի մի զգալի հատված գնա ու նրան ձայն տա, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը՝ ժողովուրդը, մարտի 1-ի խաղաղ ցույցին մասնակիցը համաձայն չի այդ որոշման հետ: Ու այս համատեքստում կարծում եմ, որ կարելի է մեծ քանակությամբ մարդկանց «համոզել» մասնակցել ընտրությանը, որտեղ ոչ այնքան կարևոր է վերջնական արդյունքը՝ Նիկոլի պատգամավոր դառնալ-չդառնալը, այլ էդ ամբողջ պրոցեսը:

    Ինչ վերաբերվում է հուսահատվածներին, ապա այդպիսիք ոնց եղել են, այնպես էլ կշարունակեն լինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #30
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուր?
    Ընտրության

Էջ 2 53-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •