Տրիբուն ձյա, վիզս կտրեմ, թե մի գրամ քեզ հասկանում եմ:
1. ՀԱԿ-ն ու Նիկոլը հրաշալի գիտեն ներկայիս ընտրական համակարգը, հազար անգամ լավ քեզնից ու գիտեն, որ Նիկոլի պատգամավոր դառնալը անհավանական է:
2. Ընտրություններից Նիկոլի մասնակցությունը հզոր քաղաքական ակցիա է, որին զուգահեռ գնում է դատական համակարգի քո ասած քար ու քանդը (որը քեզ հիշեցնեմ, արդեն արել են նաև Ջհանգիրյանը, Արզումանյանը, Մակեյանը, մյուսները):
3. Հասարակական ակտիվության ապահվոման ևս մեկ (այլ ոչ թե միակ) քայլ է:
Ու քեզ չեմ հասկանում հասարակ պատճառով. դու պահանջում ես, կամ ավելի ճիշտ սպասում ես, որ ՀԱԿ-ն ինչ-որ բան կանի, քննադատում ես, հենց որ ինչ-որ բան անում ա՝ քննադատում ես:
Յուրաքանչյուր էսպիսի ընտրությունը որոշակի թեկուզ փոքր դրական տեղաշարժի, ամեն ինչ իրար խառնելու քայլեր են: Նույն քաղաքապետարանի ընտրությունների արդյունքում բարձրացված աղմուկի, հաշվարկների և այլնի արյդունքում ճիշտ է Չոռնին քաղաքապետ դառավ, բայց բազում քաղբանտարկյալների ստիպված ազատ արձակեցին: Դու էլ հո էն շարքային պապիկ-տատիկ բամբասողներից չե՞ս, Տրիբուն ձյա, քաղաքական պայքարում բոլոր հնարավոր տարրերի օգտագործման արդյունավետությունը պիտի որ հասկանայիր:
Էջանիշներ