Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկականից ջուր ծեծոցի դառավ: Էս թեման փակելու վախտն ա աչքիս: Ես մի համար արձանագրում եմ ևս մեկ անգամ, որ ՀԱԿ-ը առանց դաս քաղելու նախկինում տեղի ունեցածից, ևս մեկ անգամ հուսախաբ արեց և ինքը իրեն, և իրեն քիչ թե շատ վստահող ժողովրդի մի մասին ևս: Արդյունքում, մեկ անգամ ևս ստորածված ընտրողներ, և բանտային պայմաններում գտնվող Նիկոլ: Նպատակներից և ոչ մեկը չի իրագործվել - Նիկոլը նստելու ա, Նիկոլը դեպուտատ չի, բողոքի ալիք չկա, միջազգային հանրությունը փաթթած ունի, հասարական հնչեղությունը զրո է, լայն զանգվածների ակտիվությունը նվազագույն մակարդակի վրա, ՀԱԿ-ի որևէ բան անելու պոտենցիալի նկատմամբ կասկածները ավելի են խորանում բոլորի մոտ, Լևոնի անկեղծությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Շատ լավ, դիցուք:
ՀԱԿ-ը պիտի դաս քաղի իր անցածից, վերլուծի և այլն:
Իսկ դու ե՞րբ պիտի հասկանաս, որ ինքդ էլ քո հայացքները պիտի վերանայես ու վերագնահատես:
Հարցս հռետորական ա, իզուր չասես, որ վերագնահատել ես, դրա համար ես սենց գրում:
Ուղղակի մեր բոլորիս մեջ անսխալականության սինդրոմը նստած ա. «մենք մոզգ ենք, իրանք չեն ջոգում»: