1,5 տարի առաջ գրել էի, որ շուն բռնողների ընտրություն էլ լինի Հայաստանում էլի անցնելու ա էն մարդը ու իրանք են ուզում: Ուզում ա թեկնածուներից մեկը Լևոնը լինի, մյուսը՝ Վռամ անունով ստայակնի աշխատող: Մեկ ա անցնելու ա Վռամը, եթե իրան իշխանությունն ա ուզում:
Կապ չունի ընտրությունները քաղաքապետի են, պրեզիդենտի, թաղապետի, թափուր մնացած դեպուտատական աթոռի, թե շենքի լիազորի: Հայաստանում ներկա կլանային համակարգը թույլ չի տալիս ընտրություն բառին վերաբերվել բառի բուն իմաստով: Ընտրությունները արարողակարգի պես մի բան են դառել: Ավանդական հարսանիքի արարողակարգի նման: Ասենք խորոված բերելուց փող տալու պես ադաթային բնույթ են կրում: Ըստ ՀՀ սահմանադրական ադաթների, նշանակումից առաջ, ապագա պաշտոնյաին ժողովուրդը շնորհավորում ա յաշիկում թուղթ գցելու գեղեցիկ ավանդական ծիսակարգով: