Վլադիմիր Կոստանյանը հանրահավաք կանի ու դիմակներ կպատռի
[ 2009/11/17 | 17:47 ]
քաղաքականություն
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Տեղեկացնում եմ ձեզ և հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է և նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին:
Միասնական ինքնաբացարկի իմ կոչը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձևական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը, և այս պահին այն դեռ ուժի մեջ է:
Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից և չեն արձագանքում իմ կոչին, ինչպես և սպասվում էր, այս ամսվա 20-ին ժամը 18:00-ին Ազնավուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ ձեզ»:
Էջանիշներ